Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաստաբանը գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018 թվականի հուլիսի 11-ի հրամանով՝ Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնին:

Ճարոյանի խոսքերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք, քանի որ ինքը, 2016 թվականի մայիս ամսից սկսած, Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ, 311-րդ և 351-րդ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ՀՔԾ-ի պետի անուններով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել դրա վերաբերյալ, այդ գործով դատարան հայցադիմումներ են ներկայացվել, սակայն արդյունքի չի հասել, քանի որ իմ հաղորդումները ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընթացք չեն տրվել՝ նյութեր չեն հավաքվել, և քրեական գործ չի հարուցվել: «Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մասին հաղորդումներ եմ հասցեագրել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն նշված պաշտոնյաներին հասցեագրված հաղորդումները վերահասցեագրվել են ՀՀ գլխավոր դատախազին և արժանացել նույն ճակատագրին՝ իմ հաղորդումների հիման վրա նյութեր չեն նախապատրաստվել, և քրեական գործ չի հարուցվել: Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մասին տեղեկացրել եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետին ուղարկված հաղորդումը վերահասցեագրվել է ՀՀ ՀՔԾ պետին: Բայց գլխավոր դատախազությունից և ՀՔԾ-ից ստացված պատասխաններից հետևում է, որ անգամ վարչապետին հասցեագրված հանցագործությունների մասին հաղորդումները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չեն ստանում։

Հիշեցնենք, որ մի քանի անգամ Հակոբ Ճարոյանը հրապարակավ հայտարարել է, որ Երևան քաղաքի արդեն նախկին դատախազը կաշառք է վերցրել մի քրեական գործով և առ այսօր հովանավորում է գործարար ներկայացող մեկին։ Ինչով էլ պայմանավորված խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը։ Բանն այն է, որ դեռևս երկու տարի առաջ փաստաբանը կոնկրետ անձի՝ Արմեն Բարխուդարյանի դեմ խարդախություն կատարելու մեղադրանքով հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։ Արմեն Բարխուդարյանը փաստաբանից խարդախությամբ 65 հազար դոլար էր հափշտակել, սակայն ոստիկանությունը ընթացք չէր տվել խարդախության գործին։ «Արմեն Բարխուդարյանը գործի քննության ընթացքում ներգրավվեց որպես կասկածյալ, բայց 4 օր անց քաղաքի դատախազի որոշմամբ գործը կարճվում է։ Ես դա գնահատում եմ որպես գործը կարճողի անգրագիտության արդյունք․ կա՛մ գործը կարճվել է կաշառք վերցնելու, կա՛մ որևէ մեկի հանձնարարությունը կատարելու արդյունք։ Ես դրա մասին գրել եմ նաև դատախազին, որից հետո դիմել եմ ՀՔԾ, սակայն անարդյունք։ ՀՔԾ-ն համարեց, որ գործի կարճման որոշումը օրինական է, մինչդեռ, Րաֆֆի Ասլանյանը կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը շարունակելու է իր պայքարը և հասնելու է նրան, որ քրեական գործ հարուցվի ինչպես Րաֆֆի Ասլանյանի, այնպես էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում