Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Ռուբեն Սահակյանը ծախված է եղել». ինչու է Պողոս Պողոսյանի շահերի պաշտպանը ներկայանում որպես Կուկուի փաստաբան

2001 թվականին Երևանի Առագաստ սրճարանի զուգարանում դաժանորեն սպանված Պողոս Պողոսյանի հարազատների դիմումն ու գործով վկա Սթիվեն Նյուտոնի վկայությունը այս պահին ուսումնասիրման փուլում են ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար նրա հարազատները դիմում էին ուղարկել Գլխավոր դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության: Բացի դրանից՝ Հայաստան է վերադարձել նաև Պողոս Պողոսյանի սպանության ականատես Սթիվեն Նյուտոնը և արդեն իսկ մի քանի լրատվամիջոցի պատմել է, թե ինչի է ականատես եղել տարիներ առաջ։ Դատախազությունը ուսումնասիրում է նաև այդ վկայությունը։

Թե որքանով է գործի վերաբացում հնարավոր, դեռ հայտնի չէ։ Այդ հարցի պատասխանը պետք է տա դատախազությունը։

Սակայն ուշագրավ է, որ տարիներ առաջ Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, Պողոս Պողոսյանի գործի վերաբացումն աբսուրդ է համարել։

Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ներկայանալով ոչ թե որպես Պողոս Պողոսյանի շահերի պաշտպան, այլ մեղադրյալ՝ Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի շահերի պաշտպան, Սահակյանը հայտարարել է, որ Պողոս Պողոսյանի դեպքում դիտավորյալ սպանություն չի եղել, և Քոչարյանն էլ որևէ հրահանգ չի տվել։ Եվ որ բացառված է գործի վերաբացումը։ «Վերջերս մեկ հրապարակում կարդացի, որ իբրև կատարվել է դիտավորյալ սպանություն, եթե այդպես է, ուրեմն՝ վաղեմության ժամկետը որոշում է դատարանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դատախազությունը վերաբացի այդ գործի վարույթը, ինչը բացառում եմ։ Չնայած, իրավական առումով բացառում եմ գործի վերաբացումը, բայց այսօրվա Հայաստանի պայմաններում, կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում գործի հետ կապված՝ ուղղորդված գործընթաց է, այդ պատճառով էլ, ըստ իս, ամեն ինչ հնարավոր է»,- այդ լրատվամիջոցին ասել է Ռուբեն Սահակյանը և ավելացրել, որ սա Քոչարյանի հետ կապված որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ դրա համար անհրաժեշտ են ապացույցներ․ «Ո՛չ այս, ո՛չ Մարտի 1-ի գործով չկան ապացույցներ, որ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն, և, որ այդ հանձնարարությունը տվել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Նման բան գոյություն չունի, սա ներկայիս իշխանությունների հերթական սադրանքն է։ Համոզված եմ՝ տեղի է ունենում ուղղորդում, դե տեսնում են, որ Քոչարյանի գործը շատ թույլ է, այդ գործում մեղադրանք չկա։ Եթե այդ գործը տանք 5-րդ կուրսի իրավաբան ուսանողներին, կծիծաղեն, երբ այդ մեղադրանքը կարդում են, սատկած հավի ծիծաղն էլ է գալիս»։

Այսինքն՝ Ռուբեն Սահակյանը ոչ միայն չի ուղղում Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցի լրագրողին և ասում, որ ինքը ոչ թե Կուկուի փաստաբանն է եղել, այլ Պողոս Պողոսյանի շահերն է պաշտպանել դատարանում, այլև ակնհայտորեն խոսում է Կուկուի շահերից։ Ասում, որ սպանությունը դիտավորյալ չի եղել, Քոչարյանը հրահանգ չի տվել և այլն։

Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Պողոս Պողոսյանը Առագաստ սրճարանի զուգարանում սպանվել է հենց Քոչարյանի անվտանգության աշխատակիցների կողմից, նրա ցուցումով, այն բանի համար, որ մոտեցել է սրճարանում գտնվող Քոչարյանին և ողջունել՝ «պրիվետ, Ռոբ»։ Քոչարյանը, Պողոս Պողոսյանի սպանությունից հետո անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, ասել էր, որ ինքը կապ չունի, բայց որ Պողոսյանը մահացած չլիներ, ինքը դեռ շատ բան կունենար ասելու։

Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուբեն Սահակյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ նա մի փաստաբան է, որն իր գործը ժամանակին շատ վատ է արել, հիմա էլ փորձում է պաշտպանել մի մարդու, որի դեմ ժամանակին պետք է դատ հարուցեր, բայց կարողացել է Քոչարյանի շահերը պաշտպանել ու դատավարությունը տանել պրավալի։ «Ռուբեն Սահակյանը բացահայտ կեղծիքներով է զբաղված եղել։ Ռուբեն Սահակյանը ժամանակին միտումնավոր վկայի ցուցմունքը պատշաճ դատարան չներկայացրեց։ Այս ամենից հետո կասկած չի մնում, որ էդ մարդը ժամանակին ծախված է եղել։ Հիմա նա Քոչարյանի փաստաբանն է։ Եվ եթե հիշում ենք, ապա անմիջապես հենց այդ դեպքերից հետո մեր հարցը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործը, ծածկադմբոց անելուց հետո Ռուբեն Սահակյանը դարձավ Փաստաբանների պալատի նախագահ։

Ամեն ինչ հենց դրա մասին է խոսում»,- ասաց Սամվել Պողոսյանը։

Իսկ որ Ռուբեն Սահակյանն ակնհայտ շահագրգռվածություն է ունեցել այս գործով՝ հօգուտ Քոչարյանի և նրա անվտանգության աշխատակցի, մենք արդեն գրել ենք։ Գրել ենք, որ տարիներ առաջ գործով վկա Սթիվեն Նյուտոնի ցուցմունքը Ռուբեն Սահակյանը դատարանին է ներկայացրել ոչ պատշաճ կերպով, միայն թարգմանած օրինակը՝ առանց կնիքի, ստորագրության և նոտարական վավերացման, ինչի պատճառով էլ այն դատարանի կողմից չի ընդունվել։ Մինչդեռ, եթե Սթիվեն Նյուտոնի ցուցմունքը այդ ժամանակ դատարանին ներկայացվեր պատշաճ կերպով, ապա գործը կարող էր բոլորովին այլ ընթացք ստանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում