Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ շատ բաց, անկեղծ և դրական քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ երևանյան նիստի մասին

Տեղի ունեցավ շատ բաց, անկեղծ և դրական քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ երևանյան 
նիստի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով է նշում, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և  դրական քննարկում:

«Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի: Բայց ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք չստորագրեցինք ՀԱՊԿ-ի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը և դրանք չընդունվեցին,  ես ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ  այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են, հնարավորինս արագ կիրականացվեն:

Երևանում նոյեմբերի 23-ին կայացել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որում նախագահել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի հռչակագիրը և Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը: Հայաստանը իր որոշումը հիմնավորել է այդ փաստաթղթերի ոչ լիարժեք լինելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]