Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հայաստանը Վաշինգտոնում թույլ ազդեցություն ունի․ թուրք-ամերիկյան լարվածությունից օգտվելու ռեսուրս չունենք

Կալիֆոռնիայի Սենատը վավերացրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը (AB 1320): Օրինագծին կողմ է քվեարկել Սենատի անդամներից 33-ը ձեռնպահ՝ 7-ը, դեմ ձայն չի եղել: Օրինագիծը պետք է վավերացվի նաև նահանգապետի կողմից՝ օրենքի ուժ ստանալու համար: Օրինագիծը, որը ներկայացվել է Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի կողմից, արգելում է «Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգին» (CalPERS) և «Կալիֆոռնիա նահանգի ուսուցիչների կենսաթոշակային համակարգին» (CalSTRS) նոր ներդրումներ կատարել կամ թարմացնել գոյություն ունեցող ներդրումները Թուրքիայի կառավարության կողմից թողարկվող և վերահսկվող արժեթղթերում, պարտատոմսերում՝ Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ժխտելու համար: Ադրին Նազարյանի խոսքերով՝ Կալիֆոռնիան այս կերպ հստակ ուղերձ է հղում Թուրքիային՝ դադարեցնելու Ցեղասպանությունը ժխտելու նենգ արշավը: CalPERS-ի և CalSTRS-ի անդամները կարող են սառեցնել ներդրումները միայն դաշնային կառավարության կողմից քայլեր ձեռնարկելուց հետո: Հատկանշական է նաև, որ ներդրումները պետք է սառեցվեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հաստատումից հետո վեց ամսվա ընթացքում:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը չի կարծում, թե այս նախաձեռնությունը որևէ առնչություն ունի վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի հետ։ «Նման նախաձեռնությունները նոր չեն, հայ համայնքը տարբեր նահանգներում մշտապես հանդես է եկել նման նախաձեռնություններով։ Իհարկե, ոչ ամենուրեք է հասնում հաջողության, բայց սա այն դեպքն է, որտեղ կա որոշակի հաջողություն։ Սա ընդամենը հայ համայնքի նախաձեռնություններից հերթականն է, որը վարչապետի այցի հետ որևէ փոխկապակցվածություն չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունվել են տարբեր նահանգներում՝ նահանգային օրենսդիրների կողմից, նաև Արցախի ճանաչման վերաբերյալ են բանաձևեր ընդունվել տարբեր նահանգների օրենսդիրների կողմից, բայց դրանք ավելի շատ դեկլարատիվ բնույթի ակտեր են. «Միացյալ Նահանգների քաղաքական համակարգը պատկերացնելով՝ շատ բարդ է բացատրել, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Նման ակտեր կարող են ընդունվել, բայց դա բացարձակ չի ազդելու ֆեդերալ իշխանության աշխատանքի, ֆեդերալ իշխանության քաղաքականության վրա։ Ֆեդերալ իշխանությունը շարունակելու է իր քաղաքականությունը, որը ենթադրում է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ»։

Ըստ Սարգսյանի՝ Թուրքիայի համար Միացյալ Նահանգների որևէ նահանգի կողմից Ցեղասպանության ճանաչումը երբեք կշիռ չի ունեցել. «49 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այդ առումով, իհարկե, Թուրքիան առանձնապես լուրջ չի վերաբերում այդ բանաձևերին՝ հասկանալով, որ դրա հետևում հայ համայնքի, հայ լոբբիստների ակտիվությունն է։ Այնպես որ, սա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար չի ազդելու։ Իհարկե, այժմ որոշակի լարվածություն կա հարաբերություններում, բայց եթե այդ հարցը դիտարկենք գլոբալ տեսանկյունից՝ Թուրքիան Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ ռազմավարական նշանակություն ունեցող պետություն, որի հետ այս պահին որոշակի խնդիրներ կան, բայց հաջորդ պահին՝ ամիսներ կամ տարիներ անց իրավիճակը կարող է փոխվել։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զիգզագի նման են զարգացել, անընդհատ եղել են վայրիվերումներ, և այս իրավիճակն էլ բացառիկ չէ»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե Հայաստանը կարող է շահել ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններից. «Մեր ազդեցությունը Վաշինգտոնում շատ թույլ է լուրջ աշխարհաքաղաքական հարցեր լուծելու համար։ Եթե մենք լինեինք Իսրայելի պես պետություն, իհարկե, մենք ավելի լայն հնարավորություն կունենայինք մանևրելու քաղաքական հակասությունների վրա՝ մանավանդ գերտերությունների միջև։ Բայց մենք այսօր չունենք այնպիսի ռեսուրս, որ օգտվենք ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններից և այստեղ ինչ-որ շահեր հետապնդենք՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի հարաբերությունները թեպետ լարվել են Միացյալ Նահանգների հետ, բայց բավականին ջերմացել են հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Սա նույնպես պետք է հաշվի առնենք»։

Ռուս-թուրքական հարաբերությունների լավացումից, ըստ Սուրեն Սարգսյանի, Հայաստանը չի տուժի. «Ցանկացած պարագայում մեր շահերից է բխում տարածաշրջանային խաղաղությունը, լարվածության բացակայությունը։ Երբ տարածաշրջանում կրքերը շատ են բորբոքված լինում՝ դա մշտապես Հայաստանի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում