Բաժիններ՝

Նյու Յորքը Լոնդոնից խլեց աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կոչումը

Նյու Յորքն առաջ է անցել Լոնդոնից եւ, ըստ Global Financial Centres Index ինդեքսի, առաջին տեղն է զբաղեցրել գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում: Զեկույցը հրապարակված է Z/Yen Group ֆինանսական կոնսալտինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ անգամ հաշվարկում է ինդիկատորը։

Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23 վարկանիշի առաջին տեղում էր, իջել է մեկ դիրքով. առաջատարների հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոններն ավելի բարձր դիրքեր են գրավել վարկանիշում՝ պահպանելով վերջին տարիների միտումը»:

Եվրոպական մայրաքաղաքների ինդեքսը ոչ մեծ աճ է արձանագրել վարկանիշում. այսպես, Փարիզը մեկ կետով բարձրացել է մարտի համեմատությամբ եւ զբաղեցրել 23-րդ տեղը, Ամստերդամը 50-րդից բարձրացել է 35-րդ տեղը, Վիեննան՝ 64-րդից՝ 51-րդ տեղը, իսկ Բրյուսելը՝ 62-րդից՝ 54-րդը:

Սանկտ Պետերբուրգը բարձրացել է 11 կետով եւ զբաղեցրել 80-րդ տեղը՝ առաջ անցնելով Մոսկվայից: Ռուսաստանի մայրաքաղաքը չի փոխել իր դիրքը եւ մնացել է 83-րդ հորիզոնականում: Աշխարհի ֆինանսական կենտրոնների ինդեքսը սկսել է հաշվարկվել 2007 թվականին եւ թարմացվում է յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ: Ընթացիկ վարկանիշը թվով 24-րդն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս