Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Քոչարյանի օրոք օլիգարխները բաժանել էին Հայաստանն իրար մեջ. նա այլևս անելիք չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և խոսել տարբեր խնդիրների մասին, այդ թվում՝ ընդդիմության համախմբման, իշխանափոխության և այլնի մասին: Նա մասնավորապես նշել է, որ շատ իրական է Հայաստանում իշխանափոխություն անելը, որովհետև իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

– Ես՝ որպես Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, անձամբ շատ բացասաբար եմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններին: Ես կարծում եմ, որ մարդիկ, որոնք երկու անգամ արդեն եղել են իշխանության, անելիք չունեն նորից իշխանության գալու առումով: Նրանք արդեն իրենց ցույց են տվել: Երկրորդ՝ իմ աչքի առջև է ռուսաստանցի հայտնի  գործարար ու բարերար Լևոն Մարկոսի օրինակը, որը դեռևս Քոչարյանի իշխանության օրոք շատ մեծ գումարներ է ներդրել Հայաստանում, հավատացել է այդ ժամանակվա իշխանություններին, վաճառել է Մոսկվայում իր շուրջ 30 ավտոլիցքավորման կայանները և այդ գումարները ներդրել Հայաստանում: Իսկ նրան Հայաստանում խաբել են. մենք բոլորս գիտենք «Երևան կրեդիտ բանկի» գործը: Եվ դա Քոչարյանի կառավարման դեմքն է: Այդ ժամանակ իշխանությունները հանդիպել են Լևոն Մարկոսի հետ, խոստումներ տվել: Լևոն Մարկոսի պես գործարարներն այդ ժամանակ մի քանի տասնյակ էին, և ես շատ լավ գիտեմ նրա գործի պատմությունը: Կոնկրետ Լևոն Մարկոսի դեպքում Քոչարյանի օրոք տեղի է ունեցել պետական ռեկետ, և նրա ձեռքից պարզապես խլել են ունեցվածքը:

– Նրա՝ քաղաքականություն վերադառնալու հավակնությունները ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք իրականությունից կտրված չե՞ն նրա հաշվարկները։

– Քոչարյանի օրոք Հայաստանում ծաղկել են մենաշնորհները, կոռուպցիան, օլիգարխիան, մարդկանցից խլել են բազմաթիվ ձեռնարկություններ, հետևաբար ես շատ բացասաբար եմ վերաբերվում նրա հավակնություններին: Մենք Ռուսաստանից շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դա չի նշանակում, որ մենք չենք քննադատում այսօրվա իշխանություններին: Այսօրվա իշխանությունը ևս շատ սխալներ է թույլ տալիս, որոնց մասին մենք խոսում ենք: Բայց ես կարող եմ մի բան ասել. շատերը փորձում են Քոչարյանին ներկայացնել որպես ռուս ժողովրդի մեծ բարեկամ, սակայն ես ուզում եմ մեջբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ռուս ժողովրդի բարեկամը հայ ժողովուրդն է, ոչ թե այս կամ այն անձը:

Բացի դրանից, տարբեր աղբյուրներից կան տեղեկություններ, որ Քոչարյանը միլիարդատեր է, և շատ հետաքրքիր է, թե նա ինչպե՞ս է այդ միլիարդները վաստակել: Նա դա վաստակել է հայ ժողովրդի հաշվին: Քոչարյանի օրոք սկսվել է զանգվածային արտագաղթ, և մեզ համար շատ ցավալի է, որ Հայաստանի պես հարուստ երկրում մարդիկ չէին կարողանում աշխատանք գտնել: Այն օլիգարխիկ համակարգը, որ կայացել է Հայաստանում, նրանց պարզապես ձեռնտու էր, որպեսզի մարդիկ հեռանային երկրից, դրսում փող աշխատեին, ուղարկեին Հայաստան, որովհետև այդ օլիգարխիան բաժանել էր երկրի տնտեսությունն իրար միջև. ինչ-որ մեկն ուներ շաքարի ներկրման մենաշնորհ, մյուսը՝ վառելիքի ներկրման մենաշնորհ, երրորդը՝ այլ ապրանք: Դա մի փակ շրջան էր: Հենց այդպիսին է եղել Քոչարյանի իշխանությունը, և նորից կրկնեմ՝ որտեղի՞ց իրեն այդ միլիարդները: Դա փաստացի նա գողացել է հայ ժողովրդից:

Քոչարյանի օրոք օլիգարխները բաժանել էին Հայաստանն իրար մեջ: Մեկին բաժին էր հասել հանքերը, մյուսին՝ խոշոր ձեռնարկությունները, և այլն: Փաստացի հայտնվել էին խոշոր կապիտալիստներ, որոնց է պատկանում ամբողջ Հայաստանը: Հայաստանում ազատ տեղ չի մնացել, ամբողջը վաճառվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում