Սեպտեմբերի 19-ին Սևան-Ծովագյուղ հատվածի երթևեկությունը միակողմանի, Ծովագյուղ-Շորժա՝ ամբողջությամբ կդադարեցվի

Սեպտեմբերի 19-ին Սևան-Ծովագյուղ հատվածի երթևեկությունը միակողմանի, Ծովագյուղ-Շորժա՝ ամբողջությամբ կդադարեցվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին` ժամը 10:00-ից, դադարեցվելու է Սևան-Ծովագյուղ ճանապարհահատվածի մեկ կողմի երթևեկությունը, և ժամը 11:00-ից՝ Ծովագյուղ–Շորժա ճանապարհահատվածի երթևեկությունը՝ ամբողջությամբ, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Սեպտեմբերի 19-ին կայանալու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Երթևեկությունը փակ կլինի մինչև միջոցառման ավարտը:

Երթևեկության դադարեցման մասին տեղեկացվում է նաև հյուրանոցային և ռեստորանային համալիրներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---