211652_close_icon
views-count23621 դիտում article-date 10:47 23-06-2022

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Mercedes-ն ու Nissan XTrail-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Հովսեփ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր