Զատուլինը հնարավոր է համարում ՀՀ-ում ՌԴ դեսանտային գործողությունը

Զատուլինը հնարավոր է համարում ՀՀ-ում ՌԴ դեսանտային գործողությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թվարկել է ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը ՌԴ հնարավոր արձագանքի տարբերակները՝ այդ թվում հնարավոր համարելովդեսանտային գործողությունը՝ ՀՀ տարածքը պաշտպանելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դա կարող է արվել ՀՀ ռազմական ներուժի ցուցադրական հզորացման միջոցով։ Որպես դիմում ՀԱՊԿ-ին՝ դեսանտային գործողության միջոցով ՀՀ, ոչ թե ԼՂ տարածքը պաշտպանելու համար։ Օդային ապաշրջափակման եղանակով։ Եթե պահանջվի, մենք պետք է բացատրենք Վրաստանին, որ հարկ եղած դեպքում նա պետք է հանգիստ ընդունի այն փաստը, որ իր օդային տարածքով անհրաժեշտ ուժեր և միջոցներ կարող են տեղափոխվել Հայաստան։ Սա պարտադրված որոշում կլինի, քանի որ խոսքը գնում է ամբողջ Կովկասով մեկ ահաբեկիչների տարածման մասին, որոնցից կտուժեն և ՌԴ-ն, և Վրաստանը, և մյուսները։ Սպառնալիք է առաջանում մեծաթիվ հայ բնակչության համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը։

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը, իր հերթին, հայտարարել է, որ եթե Թուրքիան զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի խնդրանքով, ղարաբաղյան հակամարտությունը կուժգնանա, խաղաղ սցենարը կբացառվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ Անկարան «առանց տատանվելու» զինվորականներ կուղարկի և ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, եթե այդպիսի հարցում լինի Բաքվի կողմից։

«Թուրք զինվորականներ Ղարաբաղո՞ւմ։ Դա կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը և կբացառեր խաղաղ սցենարը։ Էլ չեմ ասում անցյալի ուրվականների վերածնվելու մասին»,- գրել է Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---