Քաղաքական 18:58 22/06/2020 Աշխարհում

Պուտինի հոդվածը․ «Մեծ Հաղթանակի 75-ամյակը․ ընդհանուր պատասխանատվություն պատմության և ապագայի առջև»

Տպագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Մեծ Հաղթանակի 75-ամյակը․ ընդհանուր պատասխանատվություն պատմության և ապագայի առջև» հոդվածը։ Հոդվածն ամբողջությամբ հայերեն թարգմանված ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից։ Այս տարիների ընթացքում մի քանի սերունդ է մեծացել։ Փոխվել է մոլորակի քաղաքական քարտեզը։ Այլևս չկա Խորհրդային Միությունը, որը հզոր, ջախջախիչ հաղթանակ տարավ նացիզմի նկատմամբ, փրկեց ամբողջ աշխարհը։ Այդ պատերազմի իրադարձություններն անգամ դրա մասնակիցների համար հիմա հեռավոր անցյալ են։ Սակայն ինչո՞ւ է Ռուսաստանում մայիսի 9-ը նշվում որպես կարևորագույն տոն, և ինչո՞ւ է հունիսի 22-ին կյանքն ասես կանգ առնում, կոկորդը` սեղմվում։

Ընդունված է ասել, որ Հայրենական մեծ պատերազմը խոր հետք է թողել յուրաքանչյուր ընտանիքի պատմության մեջ։ Այս խոսքերի հետևում միլիոնավոր մարդկանց կյանքեր են, նրանց տառապանքներն ու կորստի ցավը, նրանց հպարտությունը, ճշմարտությունն ու հիշողությունը։

Իմ ծնողների համար պատերազմը շրջափակված Լենինգրադի սոսկալի տանջանքներն էին, որտեղ մահացավ իմ երկու տարեկան եղբայրը՝ Վիտյան, որտեղ մայրս միայն հրաշքով ողջ մնաց։ Հայրս կամավոր գնաց հայրենի քաղաքը պաշտպանելու՝ վարվեց ճիշտ այնպես, ինչպես միլիոնավոր խորհրդային քաղաքացիներ։ Կռվեց «Նևսկի պյատաչոկ» ռազմաճակատում, ծանր վիրավորվեց։ Եվ որքան շատ տարիներ են անցնում, այնքան մեծանում է ծնողների հետ զրուցելու, նրանց կյանքի պատերազմական շրջանի մասին ավելի մանրամասն իմանալու անհրաժեշտությունը։ Բայց արդեն ոչինչ հարցնել հնարավոր չէ, այդ պատճառով սրտումս սրբորեն պահում եմ այդ թեմայով ծնողներիս հետ զրույցները, նրանց ժլատ զգացմունքները։

Իմ և իմ հասակակիցների համար կարևոր է, որ մեր երեխաները, թոռներն ու ծոռները հասկանան, թե ինչ փորձություններ ու տանջանքներ են կրել իրենց նախնիները։ Ինչպե՞ս, ինչո՞ւ են կարողացել ընդդիմանալ և հաղթել։ Որտեղի՞ց է հայտնվել այդ իսկապես պողպատե կամքը, որը ապշեցնում և հիացնում էր ողջ աշխարհին։ Այո, նրանք պաշտպանում էին իրենց տունը, իրենց զավակներին, ընտանիքը։ Բայց բոլորին միավորում էր սերն առ հայրենիք։ Այդ խորքային, անձնական զգացումն ամբողջությամբ արտացոլված է մեր ժողովրդի բուն էության մեջ և նացիստների դեմ նրա հերոսական, ինքնազոհ պայքարում դարձել է որոշիչ գործոններից մեկը։

Հաճախ են հարցնում` ինչպե՞ս կպահի իրեն նոր սերունդը, ինչպե՞ս կվարվի ծայրահեղ իրավիճակում։ Այսօր իմ աչքի առաջ երիտասարդ բժիշկներ են, բուժքույրեր, երբեմն՝ երեկվա ուսանողներ, որոնք գնում են «կարմիր գոտի»՝ մարդկանց փրկելու։ Մեր զինծառայողները, որոնք Հյուսիսային Կովկասում պայքարում են միջազգային ահաբեկչությունների դեմ, որոնք գտնվում են Սիրիայում, գրեթե պատանիներ են։ Լեգենդար, անմահ 6-րդ դեսանտային գնդի մարտիկներից շատերը հազիվ 19-20 տարեկան էին։ Բայց նրանք բոլորն ապացուցել են, որ արժանի են Հայրենական մեծ պատերազմում մեր հայրենիքը պաշտպանած մարտիկների սխրանքին։

Ահա թե ինչու եմ համոզված, որ պարտքը կատարելը, սեփական կյանքը չխնայելը, եթե այդ են պահանջում հանգամանքները, Ռուսաստանի ժողովրդի բնույթի մասն են։ Անձնազոհությունը, հայրենասիրությունը, սերը հայրենի տան, ընտանիքի, հայրենիքի նկատմամբ՝ այս արժեքները այսօր էլ ռուսական հանրության համար հիմնային և առանցքային են։ Մեծ հաշվով՝ շատ դեպքերում հենց դրանց շնորհիվ է պահպանվում մեր երկրի ինքնիշխանությունը։

Հիմա մեզ մոտ ժողովրդից ծնված ավանդույթներ կան, ինչպիսին է, օրինակ, «Անմահ գունդը»։ Դա մեր երախտագիտության, սերունդների միջև կենդանի կապի քայլքն է։ Միլիոնավոր մարդիկ երթի են դուրս գալիս Հայրենիքը պաշտպանած և նացիզմը ջախջախած իրենց նախնիների լուսանկարներով։ Դա նշանակում է, որ նրանց կյանքը, փորձություններն ու զոհողությունները, հաղթանակը, որ նրանք փոխանցել են մեզ, երբեք չեն մոռացվի։

Անցյալի և ապագայի առջև մեր պատասխանատվությունն է՝ անել ամեն ինչ, որպեսզի սարսափելի ողբերգությունները չկրկնվեն։ Այդ պատճառով իմ պարտքը համարեցի հանդես գալ Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների մասին հոդվածով։ Այս միտքը մի քանի անգամ քննարկել եմ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, տեսել նրանց ըմբռնումը։ Նախորդ տարեվերջին` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, բոլորս համակարծիք էինք․ կարևոր է սերունդներին փոխանցել այն հիշողությունը, որ նացիզմի դեմ հաղթանակը հնարավոր է դարձել առաջին հերթին Խորհրդային Միության ժողովրդի շնորհիվ, որ այդ հերոսական պայքարում՝ առաջնագծում և թիկունքում, ուս ուսի տված կանգնած են եղել ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները։ Այդ ժամանակ գործընկերներիս հետ զրուցել եմ նաև նախապատերազմական բարդ ժամանակաշրջանի մասին։

Այդ խոսակցությունը մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում և աշխարհում։ Նշանակում է, որ անդրադարձն անցյալի դասերին անհրաժեշտ է ու հրատապ։ Դրա հետ մեկտեղ շատ էմոցիաներ եղան, վատ թաքցրած բարդույթներ, աղմկոտ մեղադրանքներ։ Մի շարք քաղաքական գործիչներ սովորության համաձայն շտապեցին հայտարարել, թե Ռուսաստանը փորձում է վերաշարադրել պատմությունը։ Բայց միաժամանակ նրանք չկարողացան ժխտել ոչ մի փաստ, ոչ մի հատիկ ներկայացված փաստարկ։

Բնական է, բարդ է և հնարավոր էլ չէ վիճել իրական փաստաթղթերի հետ, որոնք, ի դեպ, պահվում են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև արտերկրի արխիվներում։

Ուստի կարիք կա շարունակելու վերլուծել պատճառները, որոնք հանգեցրին համաշխարհային պատերազմին, մտորելու պատերազմի հետ կապված բարդ իրադարձությունների, ողբերգությունների և հաղթանակների, մեր երկրի և ողջ աշխարհի համար դրա տված դասերի մասին։ Եվ այստեղ, կրկնում եմ, սկզբունքորեն կարևոր է հենվել միայն արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների վկայությունների վրա, բացառելով ցանկացած գաղափարական և քաղաքականացված ենթադրություն։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ ակնհայտ մի փաստ. Երկրորդ համաշխարհայինի խորքային պատճառները շատ հարցերում բխում են Առաջին համաշխարհայինի արդյունքում ընդունված որոշումներից։ Վերսալի պայմանագիրը Գերմանիայի համար մեծագույն անարդարության խորհրդանիշ էր դարձել։

Գործականում խոսքը երկիրը կողոպտելու մասին էր՝ այն ստիպված էր արևմտյան գործընկերներին հսկայական փոխհատուցումներ վճարել, որոնք հյուծում էին երկրի տնտեսությունը։ Դաշնակիցների զորքերի հրամանատար, ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը մարգարեական բնութագրում էր տվել Վերսալի պայմանագրին․«Սա խաղաղություն չէ, սա զինադադար է՝ քսան տարով»։

Հենց ազգային նվաստացումը պարարտ հող ստեղծեց Գերմանիայում ծայրահեղական և ռևանշիստական տրամադրությունների համար։ Նացիստները հմտորեն խաղում էին այդ զգացմունքների վրա, կառուցում էին իրենց քարոզչությունը՝ խոստանալով ազատել Գերմանիան «Վերսալի ժառանգությունից», վերականգնել դրա նախկին հզորությունը, իսկ իրականում, ըստ էության, գերմանացի ժողովրդին դրդում էին նոր պատերազմի։

Պարադոքսալ է, բայց դրան ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստել են արևմտյան պետությունները, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Նրանց ֆինանսական և արդյունաբերական շրջանակները շատ ակտիվ ներդրումներ էին կատարում գերմանական ֆաբրիկաներում և ռազմական նշանակության արտադրանք թողարկող գործարաններում։ Իսկ ազնվականության և քաղաքական վերնախավի շրջանակներում քիչ չէին թե՛ Գերմանիայում, թե՛ Եվրոպայում թափ հավաքող արմատական, ծայրահեղ աջ, ազգայնական շարժումների կողմնակիցները։

Վերսալյան «աշխարհակարգը» բազմաթիվ թաքուն հակասություններ և բացահայտ հակամարտություններ ծնեց։ Դրանց հիմքում եվրոպական նոր պետությունների սահմաններն են՝ կամայականորեն գծված Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողների կողմից։ Գործնականում քարտեզի վրա դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո տարածքային վեճեր ու փոխադարձ պահանջներ սկսվեցին, որոնք վերածվեցին դանդաղեցված ականի։

Առաջին համաշխարհային պատերազմի կարևորագույն արդյունքներից մեկը Ազգերի լիգայի ստեղծումն էր։ Այս միջազգային կազմակերպության հետ մեծ հույսեր էին կապում երկարաժամկետ խաղաղության, հավաքական անվտանգության ապահովման հարցերում։ Դա առաջադեմ գաղափար էր, որի հետևողական իրագործումը կարող էր, առանց չափազանցության, կանխել համաշխարհային պատերազմի սարսափների կրկնությունը։

Սակայն Ազգերի լիգան, որտեղ գերիշխող էին հաղթանակած երկրները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ցույց տվեց իր անարդյունավետությունը և պարզապես խորտակվեց դատարկ խոսակցությունների մեջ։ Ազգերի Լիգայում և առհասարակ Եվրոպա մայրցամաքում ականջ չդրեցին Խորհրդային Միության՝ հավաքական անվտանգության իրավահավասար համակարգ ձևավորելու բազմակի կոչերին։ Մասնավորապես՝ չցանկացան կնքել Արևելաեվրոպական և Խաղաղօվկիանոսյան դաշնագրերը, որոնք կարող էին պատնեշ դնել ագրեսիայի առջև։ Այդ առաջարկներն արհամարհվեցին։

Ազգերի լիգան չկարողացավ կանխել նաև հակամարտությունները աշխարհի տարբեր մասերում, ինչպիսիք են Իտալիայի հարձակումը Եթովպիայի վրա, Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, Ճապոնիայի ագրեսիան Չինաստանի դեմ և Ավստրիայի Անսխլուսը: Իսկ Մյունխենյան դավադրության դեպքում, որում բացի Հիտլերից և Մուսսոլինիից, մասնակցել են նաև Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները, Ազգերի լիգայի լիակատար հավանությամբ տեղի է ունեցավ Չեխոսլովակիայի բաժանումը։

Սրա հետ կապված ուզում եմ նշել, որ ի տարբերություն Եվրոպայի այն ժամանակվա ղեկավարներից շատերի՝ Ստալինն իրեն չի արատավորել Հիտլերի հետ անձնական հանդիպմամբ, մինչդեռ արևմտյան շրջանակներում Հիտլերն այդ ժամանակ միանգամայն հարգարժան քաղաքական գործչի համբավ ուներ, ցանկալի հյուր էր եվրոպական մայրաքաղաքներում։

Չեխոսլովակիայի բաժնման մեջ Գերմանիայի հետ էր գործում նաև Լեհաստանը։ Նրանք նախապես և միասին էին որոշում, թե Չեխոսլովակիայի որ հողերը, ում կհասնեն:

1938 թվականի սեպտեմբերի 20-ին Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յու․Լիպսկին, լեհաստանի արտաքին գործերի նախարար Ժ․Բեկին հայտնեց Հիտլերի՝ հետևյալ հավաստիացումների մասին. «... Այն դեպքում, երբ Լեհաստանի և Չեխոսլովակիայի միջև գործը հասնի Տիեսինում լեհական շահերի հողի վրա հակամարտության, Ռեյխը կկանգնի մեր [լեհական] կողմը»: Նացիստների առաջնորդը նույնիսկ հուշում էր, խորհուրդ տալիս, որ լեհական գործողությունների սկիզբը «հետևի ... միայն Սուդետենի լեռները  գերմանացիների կողմից գրավելուց հետո»:

Լեհաստանում հասկանում էին, որ առանց Հիտլերի աջակցության, իրենց ագրեսիվ ծրագրերը դատապարտված կլինեին ձախողման: Այստեղ կմեջբերեմ Վարշավայում Գերմանիայի դեսպան Գ.Ա. Մոլտկեի 1938 թ. հոկտեմբերի 1-ին Ժ․Բեկի հետ զրույցի գրությունը  այդ հարցում ԽՍՀՄ դիրքորոշման և լեհ-չեխական հարաբերությունների վերաբերյալ: Ահա թե ինչ է այնտեղ գրված. «... Պարոն Բեկը ... մեծ երախտագիտություն հայտնեց Մյունխենյան համաժողովում լեհական շահերի լոյալ մեկնաբանության, ինչպես նաև չեխական հակամարտության ընթացքում անկեղծ հարաբերությունների համար: [Լեհաստանի] կառավարությունն ու հասարակությունը լիովին հարգանքի տուրք են տալիս Ֆյուրերի և Ռեյխկանցլերի դիրքորոշմանը»:

Չեխոսլովակիայի բաժանումը դաժան էր և ցինիկ: Մյունխենը փլուզեց նույնիսկ այն ձևական փխրուն երաշխիքները, որոնք մնացել էին մայրցամաքում, ցույց տվեց, որ փոխադարձ համաձայնագրերը ոչինչ չարժեն: Հենց Մյունխենի դավադրությունը դարձավ այն ճայթյունը, որից հետո Եվրոպայում մեծ պատերազը դարձավ անխուսափելի:

Այսօր եվրոպացի, մասնավորապես՝ լեհ քաղաքական գործիչները, կցանկանային «չխոսել» Մյունխենից։ Ինչո՞ւ։ Ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ նրանց երկրները դավաճանել են իրենց ստանձնած պարտավորությունները, աջակցել Մյունխենյան համաձայնագրին, իսկ ոմանք անգամ մասնակցել ավարի բաժանմանը, այլ նաև այն պատճառով, որ, մի տեսակ անհարմար է հիշել, բայց 1938 թվականի այդ դրամատիկ օրերին ԽՍՀՄ-ը միակն էր, որ պաշտպանեց Չեխոսլովակիային։

Խորհրդային Միությունը, ելնելով իր միջազգային պարտավորություններից, ներառյալ Ֆրանսիայի և Չեխոսլովակիայի հետ համաձայնագրերը, փորձում էր կանխել ողբերգությունը: Իսկ Լեհաստանը, հետապնդելով իր շահերը, ողջ ուժով խոչընդոտում էր Եվրոպայում հավաքական անվտանգության համակարգի ստեղծմանը: 1938 թ. սեպտեմբերի 19-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ժ․Բեկը Հիտլերի հետ հանդիպումից առաջ ուղիղ գրում է այդ մասին արդեն հիշատակված դեսպան Յու․ Լիպսկուն․ «... Անցած տարվա ընթացքում Լեհաստանի կառավարությունը չորս անգամ մերժել է ի պաշտպանություն Չեխոսլովակիայի միջազգային միջամտությանը միանալու առաջարկը»:

Բրիտանիան, ինչպես նաև Ֆրանսիան, որը այն ժամանակ չեխերի և սլովակների հիմնական դաշնակիցն էր, գերադասեցին հրաժարվել իրենց երաշխիքներից և արևելաեվրոպական այս երկիրը թողնել հոշոտման: Ոչ միայն թողնել, այլև ուղղել նացիստների ձգտումները դեպի արևելք, թիրախում ունենալով այն, որ Գերմանիան և Սովետական ​​Միությունն անխուսափելիորեն բախվեն և արյունաքամ անեն միմյանց:

Հենց դրանում էր կայանում արևմտյան «հաշտեցման» քաղաքականությունը։ Եվ ոչ միայն Երրորդ Ռեյխի, այլև այսպես կոչված Հակակոմինտերական պակտի մյուս անդամների` ֆաշիստական ​​Իտալիայի և ռազմատենչ Ճապոնիայի նկատմամբ: Հեռավոր Արևելքում դրա կուլմինացիան 1939-ի ամռան անգլո-ճապոնական պայմանագիրն էր, որը Տոկիոյին Չինաստանում ազատ գործելու հնարավորություն տվեց: Եվրոպական առաջատար տերությունները չէին ցանկանում ընդունել, թե ինչպիսի մահացու վտանգ էր բխում ողջ աշխարհի համար Գերմանիայից և նրա դաշնակիցներից, նրանք հույս ունեին, որ պատերազմը կշրջանցի իրենց:

Մյունխենյան դավադրությունը Խորհրդային Միությանը ցույց տվեց, որ արևմտյան երկրները կլուծեն անվտանգության հարցերը՝ առանց հաշվի առնելու նրա շահերը, իսկ հնարավորության դեպքում կարող են հակախորհրդային ​​ճակատ ձևավորել:

Միևնույն ժամանակ, Խորհրդային ​​Միությունը մինչև վերջին հնարավորությունը փորձում էր օգտագործել յուրաքանչյուր շանս` ստեղծելու հակահիտլերյան կոալիցիա, կրկնում եմ, չնայած արևմտյան երկրների երկդիմի դիրքորոշմանը: Այսպես, խորհրդային ​​ղեկավարությունը 1939-ի ամռանը հետախուզական ծառայությունների միջոցով մանրամասն տեղեկություններ էր ստանում անդրկուլիսային անգլո-գերմանական կապերի մասին:

Ուշադրություն եմ հրավիրում նրան, որ դրանք անցկացվում էին բավականին ինտենսիվ, ընդ որում գրեթե զուգահեռ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ ներկայացուցիչների եռակողմ բանակցություններն, որոնք արևմտյան գործընկերների կողմից, ընդհակառակը, միտումնավոր ձգձգվում էին:

Այս կապակցությամբ  բրիտանական արխիվներից մեջբերեմ մի փաստաթուղթ. դա հրահանգ է բրիտանական ռազմական առաքելության, որը ժամանել էր Մոսկվա 1939 թվականի օգոստոսին: Դրանում հստակ ասվում է, որ պատվիրակությունը պետք է «բանակցությունները վարի շատ դանդաղ», որ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ չէ ստանձնել մանրամասն սահմանված պարտավորություններ, որոնք ինչ-որ պայմաններում կարող են սահմանափակել մեր գործողությունների ազատությունը»:

Նաև նշեմ. ի տարբերություն բրիտանացիների և ֆրանսիացիների, խորհրդային պատվիրակությունը ղեկավարում էին Կարմիր բանակի բարձրաստիճան ղեկավարները, որոնք ունեին բոլոր անհրաժեշտ իրավասությունները «ստորագրելու  Անգլիայի, Ֆրանսիայի և ԽՍՀՄ ռազմական պաշտպանության կազմակերպման վերաբերյալ ռազմական կոնվենցիա՝ Եվրոպայում ագրեսիայի դեմ»:

Բանակցությունների ձախողման գործընթացում իր դերն ունեցավ Լեհաստանը, որը  խորհրդային կողմի նկատմամբ որևէ պարտավորություն չէր ուզում ունենալ: Վերմախտին դիմակայելու հարցում Լեհաստանի ղեկավարությունը նույնիսկ արևմտյան դաշնակիցների ճնշման տակ հրաժարվում էր համագործակցել Կարմիր բանակի հետ։ Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Ռիբենտրոպի՝ Մոսկվա ժամանման մասին, Ժ.Բեկը դժկամորեն, անուղղակի, ֆրանսիացի դիվանագետների միջոցով տեղեկացրեց խորհրդային կողմին. «... Լեհաստանի և ԽՍՀՄ-ի միջև համագործակցությունը Գերմանական ագրեսիայի դեմ համատեղ գործողությունների դեպքում, տեխնիկական պայմաններում, որոնք պետք է սահմանել, չի բացառվում»:

Միևնույն ժամանակ, իր գործընկերները նա բացատրում է. «... Միայն մարտավարությունը հեշտացնելու նպատակով ես դեմ չեմ այս ձևակերպմանը, և ԽՍՀՄ-ի վերաբերյալ մեր սկզբունքային տեսակետը վերջնական է և մնում է անփոփոխ»:

Ստեղծված իրավիճակում Խորհրդային Միությունը չհարձակման պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, փաստորեն, եվրոպական երկրներից վերջինն  արեց դա: Ընդ որում, դա արեց երկու ճակատով պատերազմի բախվելու իրական վտանգի ֆոնին՝ արևմուտքում Գերմանիայի, իսկ արևելքում՝ Ճապոնիայի հետ, որտեղ Խալխին Գոլ գետի վրա արդեն սկսվել էին ինտենսիվ մարտեր:

Ստալինը և նրա շրջապատը արժանի են բազմաթիվ արդարացի մեղադրանքների: Մենք հիշում ենք թե՛ սեփական ժողովրդի դեմ ռեժիմի հանցագործությունների, թե՛ զանգվածային բռնաճնշումների մասին։ Կրկնում եմ՝ խորհրդային ղեկավարներին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ արտաքին սպառնալիքները չհասկանալու մեջ։ Նրանք տեսնում էին, որ Խորհրդային Միությանը փորձում են մեն-մենակ թողնել Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ և գործում էին` գիտակցելով այդ իրական վտանգը, որպեսզի շահեն թանկարժեք ժամանակ՝ անհրաժեշտ երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար ։

Այն ժամանակ կնքված չհարձակման  մասին պայմանագրի վերաբերյալ այժմ շատ խոսակցություններ և պահանջներ կան հենց ժամանակակից Ռուսաստանի դեմ։ Այո, Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, և խորհրդային ​​շրջանը, իր բոլոր հաղթանակներով և ողբերգություններով, մեր հազարամյա պատմության անբաժանելի մասն է:

Բայց նաև հիշեցնեմ, որ Խորհրդային ​​Միությունը իրավական և բարոյական գնահատական ​​տվեց, այսպես կոչված, Մոլոտով - Ռիբենտրոպ պակտին: 1989 թվականի դեկտեմբերի 24-ի Գերագույն խորհրդի որոշումում գաղտնի արձանագրությունները պաշտոնապես դատապարտվեցին որպես «անձնական իշխանության  ակտ»՝ որևէ կերպ չարտացոլող «խորհրդային ​​ժողովրդի կամքը, որը չի կրում պատասխանատվություն այդ դավադրության համար»:

Միևնույն ժամանակ, մյուս պետությունները գերադասում են չհիշել նացիստների և արևմտյան քաղաքական գործիչների կողմից կնքված համաձայնագրերը: Էլ չենք խոսում այդպիսի համագործակցության իրավական կամ քաղաքական գնահատականի՝ այդ թվում նացիստների բարբարոսական պլանների հետ որոշ եվրոպական գործիչների լուռ համաձայնության, մինչև իսկ դրանց ուղղակի խրախուսոման մասին: 1938-ի սեպտեմբերի 20-ին Հիտլերի հետ զրույցում Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յու.Լիպսկու ցինիկ արտահայտությունն արդեն ամեն ինչ արժի․ «... Հրեական հարցի լուծման համար մենք [լեհերը] կկանգնեցնենք նրա ... գեղեցիկ արձանը Վարշավայում»:

Մենք նաև չգիտենք՝ եղե՞լ են արդյոք «գաղտնի արձանագրություններ» և նացիստների հետ մի շարք երկրների համաձայնագրերին կից հավելվածներ։ Մնում է միայն հավատալ նրանց խոսքին։ Մասնավորապես՝ մինչ օրս գաղտնազերծված չեն Անգլիայի և Գերմանիայի միջև բանակցությունների գաղտնի նյութերը։

Այդ պատճառով բոլոր պետություններին կոչ ենք անում ակտիվացնել իրենց արխիվները բացելու գործընթացը, հրապարակել նախապատերազմական և պատերազմական շրջանի նախկինում անհայտ փաստաթղթերը՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում է Ռուսաստանը վերջին տարիներին։ Այս հարցում պատրաստ ենք ընդարձակ համագործակցության, գիտնական-պատմաբանների համատեղ հետազոտական աշխատանքների։

Բայց վերադառնանք Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող իրադարձություններին: Միամիտ էր հավատալ, որ Չեխոսլովակիայի հախից գալուց հետո Հիտլերը հերթական տարածքային պահանջներ չի ներկայացնի: Այս անգամ Չեխոսլովակիայի բաժանման մեջ իր ոչ վաղեմի հանցակցին՝ Լեհաստանին: Ի դեպ, այստեղ առիթը նույնպես հանդիսացավ Վերսալի ժառանգությունը` այսպես կոչված  Դանցիգի միջանցքի ճակատագիրը:

Լեհաստանի հետագա ողբերգությունը ամբողջովին այն ժամանակվա Լեհաստանի ղեկավարության խղճին է, որը խանգարեց անգլո-ֆրանկո-խորհրդային ​​ռազմական դաշինքի կնքմանը և ապավինեց արևմտյան գործընկերների օգնությանը, իր ժողովրդին դրեց նացիստական ​​ոչնչացման մեքենայի անիվների տակ:

Գերմանական հարձակումը ամբողջությամբ զարգանում էր բլիցկրիգի դոկտրինայի համապատասխան:

Գերմանական հարձակումը զարգացել է լիովին համահունչ բլիցկրիգի դոկտրինին: Չնայած լեհական բանակի կատաղի, հերոսական դիմադրությանը՝ պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց՝ 1939 թվականի սեպտեմբերի 8-ին, գերմանական զորքերը Վարշավայի մատույցներում էին: Իսկ Լեհաստանի ռազմաքաղաքական վերնախավը սեպտեմբերի 17-ին արդեն փախուստի էր դիմել Ռումինիայի տարածք՝ դավաճանելով իր ժողովրդին, որը շարունակում էր պայքարել զավթիչների դեմ։

Արևմտյան դաշնակիցները չարդարացրեցին լեհական հույսերը։ Գերմանիային պատերազմի հայտարարումից հետո ֆրանսիական զորքերն առաջացել են դեպի գերմանական տարածք ընդամենը մի քանի տասնյակ կմ խորությամբ։ Այս ամենն ընդամենը ակտիվ գործողությունների էր նմանվում: Ավելին, 1939 թվականի սեպտեմբերի 12-ին ֆրանսիական Աբվիլ քաղաքում առաջին անգամ հավաքված անգլո-ֆրանսիական Գերագույն ռազմական խորհուրդը որոշում է ընդունել դադարեցնել հարձակումը՝ Լեհաստանում իրադարձությունների արագ զարգացման նկատառումով: Սկսվեց տխրահռչակ «տարօրինակ պատերազմ»-ը: Ակնհայտ է՝ ուղղակի դավաճանություն Ֆրանսիայի և Անգլիայի կողմից պարտավորությունները Լեհաստանի նկատմամբ չկատարելու տեսքով։

Ավելի ուշ, Նյուրնբերգյան գործընթացի ընթացքում գերմանացի գեներալներն այսպես էին բացատրում իրենց արագ հաջողությունն Արևելքում, Գերմանիայի Զինված ուժերի Վերին գլխավոր հրամանատարության նախկին շտաբի պետ գեներալ Ա.Յոդլը խոստովանել է. «…եթե մենք պարտություն չկրեցինք դեռևս 1939 թվականին, ապա միայն այն պատճառով, որ Լեհաստանի հետ մեր պատերազմի ժամանակ ֆրանսիական և բրիտանական 110 դիվիզիաները Արևմուտքում կանգնած 23 գերմանական դիվիզիաների դեմ, մնում էին բացարձակ անգործունյա»:

Խնդրել եմ արխիվներից բարձրացնել 1939 թվականի օգոստոսի և սեպտեմբերի դրամատիկ օրերին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի կոնտակտների հետ կապված նյութերի ողջ զանգվածը։ Ինչպես վկայում են փաստաթղթերը, Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ չհարձակվելու մասին 1939 թվականի օգոստոսի 23-ի պայմանագրի Գաղտնի արձանագրության 2-րդ կետը սահմանում էր, որ լեհական պետության կազմի մեջ մտնող մարզերի տարածքային քաղաքական վերադասավորման դեպքում երկու երկրների շահերի ոլորտների սահմանը պետք է «մոտավորապես անցնի Նարեւի, Վիսլայի եւ Սանի գետերի գծով»:

Այլ կերպ ասած, խորհրդային ազդեցության ոլորտում հայտնվել են ոչ միայն այն տարածքները, որտեղ բնակվում էին առավելապես ուկրաինական եւ բելառուսական բնակչությունը, այլեւ Բուգայի եւ Վիսլայի միջագետքի պատմական Լեհական հողերը: Այս փաստի մասին բոլորը չէ, որ գիտեն։ Ինչպես եւ այն մասին, որ 1939 թվականի սեպտեմբերյան առաջին օրերին Լեհաստանի վրա հարձակումից անմիջապես հետո Բեռլինը համառորեն եւ բազմիցս կոչ է արել Մոսկվային միանալ ռազմական գործողություններին:

Սակայն խորհրդային ղեկավարությունը նման կոչերն անտեսում էր և մինչև վերջին հնարավորությունը չէր պատրաստվում ներքաշվել դրամատիկ զարգացող իրադարձությունների մեջ։ Միայն այն ժամանակ, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն ձգտում օգնել իրենց դաշնակիցին, իսկ վերմախտը կարող է արագ օկուպացնել ողջ Լեհաստանը և դուրս գալ փաստացի Մինսկի մատույցներ, որոշում կայացվեց կարմիր բանակի զորամիավորումներ սեպտեմբերի 17–ի առավոտյանը մտցնել այսպես կոչված Արևելյան կրեսներ՝ այժմ դա Բելառուսի, Ուկրաինայի և Լիտվայի տարածքի մի մասն է։

Ակնհայտ է, որ այլ տարբերակներ չէին մնում։ Հակառակ դեպքում ԽՍՀՄ-ի համար ռիսկերը բազմակի անգամ կբարձրանային, քանի որ, կրկնում եմ, հին խորհրդային սահմանը անցնում էր Մինսկից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, և նացիստների դեմ անխուսափելի պատերազմը երկրի համար կսկսվեր չափազանց անշահավետ ռազմավարական դիրքերից ։

Իսկ տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ հրեաները, որոնք ապրում էին Բրեստի եւ Գրոդնոյի, Պերեմիշլի, Լվովի եւ Վիլնոյի տակ, փաստացի կդատապարտվեին ոչնչացման նացիստների եւ նրանց տեղական կամակատարների՝ հակասեմիթների եւ ռադիկալ-նացիոնալիստների կողմից։ Հենց այն փաստը, որ Խորհրդային Միությունը մինչև վերջին հնարավորությունը ձգտում էր խուսափել բռնկվող հակամարտությանը մասնակցելուց և չէր ցանկանում խաղալ Գերմանիայի կողմից, հանգեցրեց նրան, որ խորհրդային և գերմանական զորքերի իրական շփումը տեղի ունեցավ գաղտնի արձանագրության մեջ ամրագրված սահմանագծերից շատ ավելի արևելք։

Ոչ թե ըստ Վիսլայի, այլ մոտավորապես այսպես կոչված Քերզոնի գծով, որը դեռեւս 1919 թվականին Անտանտայի կողմից առաջարկվել էր որպես Լեհաստանի արեւելյան սահման: Ինչպես հայտնի է, ենթադրական եղանակը դժվար է կիրառել արդեն տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ։ Ասեմ միայն, որ 1939 թվականի սեպտեմբերին խորհրդային ղեկավարությունը հնարավորություն ուներ ԽՍՀՄ-ի արևմտյան սահմաններն ավելի հեռուն տանել դեպի արևմուտք, ընդհուպ մինչև Վարշավա, բայց որոշում կայացրեց դա չանել։

Գերմանացիներն առաջարկել են ամրագրել նոր ստատուս քվոն։ 1939 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում Ի.Ռիբենտրոպը և Վ. Մոլոտովը ստորագրեցին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև բարեկամության և սահմանի մասին պայմանագիրը, ինչպես նաև պետական սահմանի փոփոխության մասին գաղտնի արձանագրությունը, որով ճանաչվում էր սահմանազատման գիծը, որտեղ դե ֆակտո կանգնած էին երկու բանակները։

1939 թվականի աշնանը, լուծելով իր ռազմական ռազմավարական, պաշտպանական խնդիրները, Խորհրդային Միությունը սկսեց Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ինկորպորացիայի գործընթացը։ Նրանց անդամակցությունը ԽՍՀՄ-ին իրականացվել է պայմանագրային հիմունքներով՝ ընտրված իշխանությունների համաձայնությամբ։ Դա համապատասխանում էր այն ժամանակվա միջազգային և պետական իրավունքի նորմերին։ Բացի այդ, Լիտվային 1939 թվականի հոկտեմբերին վերադարձվել է Վիլնո քաղաքը և հարակից մարզը, որը նախկինում ընդգրկված էր Լեհաստանի կազմում:

Մերձբալթյան հանրապետությունները ԽՍՀՄ կազմում պահպանել են իրենց իշխանության մարմինները, լեզուն, ներկայացուցչություն են ունեցել խորհրդային բարձրագույն պետական կառույցներում։ Այս բոլոր ամիսներին չի դադարել կողմնակի աչքին անտեսանելի դիվանագիտական և ռազմաքաղաքական պայքարը, հետախուզության աշխատանքը։

Մոսկվայում հասկանում էին, որ իրենց առջև անհաշտ ու դաժան թշնամի է, որ նացիզմի դեմ թաքնված պատերազմն արդեն ընթանում է։ Եվ ոչ մի հիմք չկա այն տարիների պաշտոնական հայտարարությունները, պաշտոնական արարողակարգային նոտաները ընկալելու որպես ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև «բարեկամության» ապացույց։

ԽՍՀՄ-ն ակտիվ առևտրային եւ տեխնիկական կապեր է ունեցել ոչ միայն Գերմանիայի, այլեւ այլ երկրների հետ: Ընդ որում Հիտլերը բազմիցս փորձել է ԽՍՀՄ-ին ներքաշել Մեծ Բրիտանիայի հետ դիմակայության մեջ, սակայն խորհրդային ղեկավարությունը չի տրվել այդ հորդորներին։ Խորհրդային միությանը համատեղ գործողությունների մղելու վերջին փորձը Հիտլերը ձեռնարկեց 1940 թվականի նոյեմբերին Մոլոտովի Բեռլին կատարած այցի ընթացքում:

Բայց Մոլոտովը ճշգրտորեն կատարել Է Ստալինի հրահանգները՝ սահմանափակվելով գերմանացիների գաղափարի շուրջ ընդհանուր խոսակցություններով՝ ԽՍՀՄ–ի եռյակի պակտին միանալու կապակցությամբ՝ Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի Միությանը: Եռյակի պակտը ստորագրվել է 1940 թվականի սեպտեմբերին եւ ուղղված է եղել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դեմ:

Պատահական չէ, որ արդեն նոյեմբերի 17-ին Մոլոտովը Լոնդոնում գտնվող Խորհրդային ներկայացուցիչ Ի. Մայսկիին հետևյալ տեղեկությունն է փոխանցել. «Ձեր կողմնորոշման համար... Բեռլինում ոչ մի պայմանագիր չի ստորագրվել եւ չի նախատեսվում դա անել: Բեռլինում գործը սահմանափակվեց ... կարծիքների փոխանակմամբ ... գերմանացիներն ու ճապոնացիները, ինչպես երևում է, շատ կցանկանային մեզ հրել դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։ Մենք մերժել ենք այդ հարցի քննարկումը, քանի որ Գերմանիայի կողմից նման խորհուրդներն անտեղի ենք համարում»:

Իսկ նոյեմբերի 25-ին խորհրդային ղեկավարությունն ընդհանրապես վերջակետ դրեց այս հարցում՝ պաշտոնապես ներկայացրեց Բեռլինին նացիստների համար անընդունելի պայմանները, այդ թվում ՝ Ֆինլանդիայից գերմանական զորքերի դուրսբերում, ԽՍՀՄ-ի և Բուլղարիայի միջև փոխօգնության մասին պայմանագիր և մի շարք այլ պայմաններ՝ դրանով գիտակցաբար բացառելով իրենց համար Պակտին միանալու ցանկացած հնարավորությունը։

Նման դիրքորոշումը վերջնականապես ամրապնդեց ֆյուրերի ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սանձազերծելու մտադրությունը։ Եվ արդեն դեկտեմբերին, մի կողմ նետելով իր ստրատեգների բոլոր նախազգուշացումները երկու ճակատով պատերազմի աղետալի վտանգի մասին, Հիտլերը հաստատեց «Բարբարոսայի» ծրագիրը:

Դա արեց՝ հասկանալով, որ հենց Խորհրդային Միությունն է այն գլխավոր ուժը, որը դիմակայում է նրան Եվրոպայում, և Արևելքում կայանալիք մենամարտը կորոշի համաշխարհային պատերազմի ելքը։ Իսկ նրանում, որ դեպի Մոսկվա արշավը կլինի անցողիկ և հաջողակ, նա վստահ էր։ Ինչ կուզենայի հատուկ նշել.արևմտյան երկրները փաստացի համաձայնեցին այն ժամանակ Խորհրդային գործողությունների հետ, ընդունեցին իրենց անվտանգությունն ապահովելու Խորհրդային Միության ձգտումը։

Այսպես, դեռ 1939 թվականի հոկտեմբերի 1-ին բրիտանական Ծովակալության ղեկավար Ու.Չերչիլը ռադիոյում ունեցած ելույթում ասել է. «Ռուսաստանը սեփական շահերի սառը քաղաքականություն է վարում... նացիստական սպառնալիքից Ռուսաստանին պաշտպանելու համար ակնհայտորեն անհրաժեշտ էր, որ ռուսական բանակները կանգնեին այդ գծի վրա [նոր արևմտյան սահմանին»։

1939 թվականի հոկտեմբերի 4-ին Լորդերի պալատում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Է. Գալիֆաքսն հայտարարել է. «...հարկ է հիշեցնել, որ խորհրդային կառավարության գործողությունները կայանում էին ըստ էության սահմանն այն գծին տեղափոխելուն, որը առաջարկվել էր Վերսալի համաժողովի ժամանակ լորդ Քերզոնի կողմից... ես միայն պատմական փաստեր եմ բերում և կարծում եմ, որ դրանք անվիճելի են»:

Հայտնի բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Դ. Լլոյդ Ջորջը նշել է. «Ռուսական բանակները գրավեցին տարածքներ, որոնք Լեհական չեն հանդիսանում և որոնք բռնությամբ գրավվեցին Լեհաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմից հետո... դա հանցավոր խելագարության ակտ կլիներ ռուսական առաջխաղացումը մեկ տախտակի վրա դնել գերմանացիների առաջխաղացման հետ»։ Իսկ Խորհրդային դեսպան Ի. Մայսկու հետ ոչ պաշտոնական զրույցներում անգլիացի բարձրաստիճան քաղաքական գործիչներն ու դիվանագետներն ավելի անկեղծ էին խոսում։

Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ռ.Բաթլերը 1939 թվականի հոկտեմբերի 17-ին կիսվել է. «...անգլիական կառավարական շրջանակներում կարծում են, որ չի կարող լինել ոչ մի հարց Լեհաստանին Արեւմտյան Ուկրաինան եւ Բելառուսը վերադարձնելու մասին։ Եթե հնարավոր լիներ ստեղծել համեստ չափերի ազգագրական Լեհաստան՝ ոչ միայն ԽՍՀՄ-ի և Գերմանիայի, այլև Անգլիայի և Ֆրանսիայի երաշխիքով, ապա բրիտանական կառավարությունն իրեն լիովին բավարարված կհամարեր»։

1939 թվականի հոկտեմբերի 27-ին Ն.Չեմբերլենի գլխավոր խորհրդական Գ.Վիլսոնը ասել է. «Լեհաստանը պետք է... վերականգնվի որպես ինքնուրույն պետություն իր ազգագրական բազայի հիման վրա, բայց առանց Արևմտյան Ուկրաինայի և Բելառուսի:

Հարկ է նշել, որ այդ զրույցների ընթացքում նաև ստուգվել է բրիտանական խորհրդային հարաբերությունների բարելավման հնարավորությունները։ Այդ շփումները մեծամասամբ հիմք են դրել ապագա Դաշնակցությանը և հակահիտլերյան կոալիցիային։ Պատասխանատու հեռատես քաղաքական գործիչների թվում առանձնանում էր Ու. Չերչիլը, ով, չնայած ԽՍՀՄ-ի հանդեպ հայտնի հակակրանքին, նախկինում էլ կողմ էր արտահայտվել նրա հետ համագործակցությանը։

Դեռ 1939 թվականի մայիսին Համայնքների պալատում նա հայտարարել էր. «Մենք կհայտնվենք մահացու վտանգի մեջ, եթե չկարողանանք հզոր դաշինք ստեղծել ագրեսիայի դեմ։ Մեծագույն հիմարություն կլիներ, եթե մենք մերժեինք բնական համագործակցությունը Խորհրդային Ռուսաստանի հետ»։

Իսկ արդեն Եվրոպայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո՝ 1939 թվականի հոկտեմբերի 6-ին Ի. Մայսկու հետ հանդիպման ժամանակ, նա վստահաբար ասաց.«...Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի միջև ոչ մի լուրջ հակասություն չկա, հետևաբար, ոչ մի հիմք չկա լարված և ոչ բավարար հարաբերությունների համար ։ Բրիտանական կառավարությունը ... ցանկանում է զարգացնել ... առեւտրային հարաբերություններ. Այն պատրաստ կլինի նաև քննարկել այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել փոխհարաբերությունների բարելավմանը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի չի ունեցել մեկ գիշերում, չի սկսվել անսպասելիորեն, հանկարծ: Եվ Լեհաստանի դեմ Գերմանիայի ագրեսիան հանկարծակի չէր։ Այն այդ ժամանակահատվածի համաշխարհային քաղաքականության բազմաթիվ միտումների եւ գործոնների արդյունք է:

Բոլոր նախապատերազմական իրադարձությունները դասավորվեցին մի ճակատագրական շղթայով։ Բայց, անշուշտ, գլխավորը, որ կանխորոշեց մարդկության պատմության մեծագույն ողբերգությունը, դա պետական եսասիրությունը, վախկոտությունը, ուժ հավաքած ագրեսորին քծնելը, քաղաքական էլիտաների փոխզիջման որոնմանը անպատրաստ լինելն էր։

Այդ պատճառով անազնիվ է պնդել, որ նացիստական ԱԳ նախարար Ռիբենտրոպի երկօրյա այցը Մոսկվա Երկրորդ համաշխարհային պատերազմ առաջացրած գլխավոր պատճառն է։ Բոլոր առաջատար երկրներն այս կամ այն չափով մեղքի իրենց բաժինն են կրում պատերազմի սկսվելու համար։ Յուրաքանչյուր ոք կատարել է անուղղելի սխալներ՝ ինքնավստահ կարծելով, որ կարելի է խորամանկել, ապահովել միակողմանի առավելություններ կամ հեռու մնալ վերահաս համաշխարհային աղետներից։ Եվ նման անհեռատեսության համար, Հավաքական անվտանգության համակարգի ստեղծումից հրաժարվելու համար ստիպված եղան վճարել միլիոնավոր կյանքեր, հսկայական կորուստներ։

Այս մասին գրում եմ առանց դատավորի դեր ստանձնելու չնչին մտադրության, ինչ-որ մեկին մեղադրելու կամ արդարացնելու, առավել ևս՝ Պատմական դաշտում միջազգային տեղեկատվական դիմակայության նոր փուլ նախաձեռնելու, որը կարող է իրար դեմ հրահրել պետություններին ու ժողովուրդներին։

Կարծում եմ՝ անցած իրադարձությունների կշռադատված գնահատականների որոնմամբ պետք է զբաղվի ակադեմիական գիտությունը՝ տարբեր երկրների հեղինակավոր գիտնականների լայն ներկայացուցչությամբ։ Մեզ բոլորիս պետք է ճշմարտություն և օբյեկտիվություն։ Իմ կողմից միշտ հանգիստ, բաց, վստահելի երկխոսության և ընդհանուր անցյալի նկատմամբ ինքնաքննադատական, անկողմնակալ հայացքի կոչ եմ արել եւ կոչ եմ անում գործընկերներին:

Այսպես, օրինակ, 2019 թվականի սեպտեմբերի 19–ին Եվրոպական խորհրդարանի կողմից հավանության արժանացած «Եվրոպայի ապագայի համար պատմական հիշողության պահպանման կարեւորության մասին» բանաձևն ուղղակիորեն մեղադրել է ԽՍՀՄ–ին՝ նացիստական Գերմանիայի հետ միասին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման մեջ։

Բնականաբար, Մյունխենի մասին որեւէ հիշատակում չկա։ Կարծում եմ, որ նման «թղթերը», չեմ կարող այդ բանաձևը փաստաթուղթ անվանել, սկանդալի բացահայտ հաշվարկով վտանգավոր իրական սպառնալիքներ են կրում։ Չէ որ այն շատ հարգված մարմին է ընդունել։ Եվ ի՞նչ նա ցույց տվեց:

Որքան էլ տխուր է, հետպատերազմյան աշխարհակարգի քայքայման գիտակցված քաղաքականությունը, որի ստեղծումը երկրների պատվի ու պատասխանատվության գործն էր, որոնց մի շարք ներկայացուցիչներ այսօր քվեարկել են այդ կեղծ հռչակագրի օգտին։
Եվ այսպիսով, ձեռք բարձրացրեցինք Նյուրնբերգյան տրիբունալի եզրակացությունների, միջազգային հանրության ջանքերի վրա, որը 1945-ի հաղթարշավից հետո ստեղծեց միջազգային ունիվերսալ ինստիտուտներ։

Հիշեցնեմ այս կապակցությամբ, որ Եվրոպական ինտեգրման բուն գործընթացը, որի ընթացքում ստեղծվել են համապատասխան կառույցներ, այդ թվում և Եվրոպական խորհրդարանը, հնարավոր դարձավ միայն անցյալից քաղված դասերի, նրա հստակ իրավական և քաղաքական գնահատականների շնորհիվ։ Եվ նրանք, ովքեր գիտակցաբար կասկածի տակ են դնում այդ կոնսենսուսը, ոչնչացնում են հետպատերազմյան Եվրոպայի հիմքերը։

Աշխարհակարգի հիմնարար սկզբունքների համար սպառնալիքից բացի այստեղ կա նաև բարոյական կողմ։ Հիշողությունը ծաղրելը և հիշողության վրա ծիծաղելը ստորություն է: Ստորությունը լինում է միտումնավոր, կեղծավոր, միանգամայն գիտակցված, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի վերաբերյալ հայտարարություններում թվարկվում են հակահիտլերյան կոալիցիայի բոլոր մասնակիցները, բացի ԽՍՀՄ-ից։

Ստորությունը վախկոտ է լինում, երբ քանդում են նացիզմի դեմ պայքարողների պատվին կանգնեցված հուշարձանները՝ արդարացնելով ամոթալի գործողությունները անցանկալի գաղափարախոսության և իբր օկուպացիայի դեմ պայքարի կեղծ կարգախոսներով։ Ստորությունը արյունալի է լինում, երբ նեոնացիստների ու բանդերականների ժառանգների դեմ հանդես եկողներին սպանում ու այրում են։

Կրկնեմ՝ ստորությունը տարբեր կերպ է դրսևորվում, բայց դրանից նա չի դադարում զզվելի լինել։ Պատմության դասերը մոռանալն անխուսափելի է դարձնում ծանր հատուցումը: Մենք պետք է վճռականորեն պաշտպանենք ճշմարտությունը, որը հիմնված է փաստաթղթերով հաստատված պատմական փաստերի վրա, շարունակենք անկեղծորեն եւ առանց կոմնակալության պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին:

Դրան է ուղղված նաև Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության, նախապատերազմական շրջանի արխիվային փաստաթղթերի, կինո- և ֆոտոնյութերի խոշորագույն հավաքածուի ստեղծման մասշտաբային նախագիծը։ Նման աշխատանք արդեն ընթանում է։ Շատ նոր, վերջերս հայտնաբերված, գաղտնազերծված նյութեր եմօգտագործել այս հոդվածը պատրաստելիս:

Եվ այդ կապակցությամբ կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ գոյություն չունեն արխիվային փաստաթղթեր, որոնք կհաստատեն ԽՍՀՄ-ի՝ Գերմանիայի դեմ կանխարգելիչ պատերազմ սկսելու մտադրության մասին վարկածը: Այո, խորհրդային ռազմական ղեկավարությունը հետևում էր այն դոկտրինային, որ ագրեսիայի դեպքում Կարմիր բանակը արագ հակահարված կտա թշնամուն, կանցնի հարձակման և պատերազմ կվարի հակառակորդի տարածքում։ Սակայն նման ռազմավարական պլանները բնավ չէին նշանակում առաջինը հարձակվել Գերմանիայի վրա։

Իհարկե, այսօր պատմաբանների տրամադրության տակ կան ռազմական պլանավորման փաստաթղթեր, խորհրդային և գերմանական շտաբների դիրեկտիվներ։ Ի վերջո, մենք գիտենք, թե ինչպես են զարգացել իրադարձությունները իրականում։ Այդ գիտելիքի բարձունքից շատերը մտածում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների, սխալների, սխալ հաշվարկների մասին:

Այս կապակցությամբ ասեմ մի բան. տարատեսակ ապատեղեկատվության հսկայական հոսքի հետ մեկտեղ խորհրդային առաջնորդները նաև իրական տեղեկություններ էին ստանում նացիստների նախապատրաստվող ագրեսիայի մասին։ Եվ նախապատերազմական ամիսներին քայլեր են ձեռնարկել երկրի մարտունակության բարձրացման ուղղությամբ, ներառյալ զինապարտների մի մասի գաղտնի զորակոչը Ներքին զինվորական օկրուգներից դեպի Արեևմտյան սահմաններ միավորումների և ռեզերվների վերաբաշխման համար:

Պատերազմը հանկարծակի չէր, նրան սպասում և պատրաստվում էին։ Բայց նացիստների հարվածն իսկապես իր ավերիչ հզորությամբ աննախադեպ էր պատմության մեջ։ 1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միությունը բախվեց աշխարհի ամենաուժեղ, մոբիլիզացված և մարտունակ բանակի հետ, որի համար աշխատում էր գրեթե ողջ Եվրոպայի արդյունաբերական, տնտեսական, ռազմական ներուժը։

1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միությունը բախվեց աշխարհի ամենաուժեղ, անշրջելի և կրթված բանակի հետ, որի համար աշխատում էր գրեթե ողջ Եվրոպայի արդյունաբերական, տնտեսական, ռազմական ներուժը։ Այդ մահաբեր արշավանքին մասնակցել են ոչ միայն վերմախտը, այլև Գերմանիայի արբանյակները, եվրոպական մայրցամաքի շատ այլ պետությունների ռազմական զորակազմերը ։

1941-ի ծանրագույն Ռազմական պարտությունները երկիրը դրեցին աղետի եզրին։ Մարտունակությունը, կառավարելիությունը վերականգնելը՝ ստիպված դարձավ արտակարգ մեթոդներով, համընդհանուր մոբիլիզացմամբ, պետության ու ժողովրդի բոլոր ուժերի լարվածությամբ։

Արդեն 41-ի ամռանը թշնամու կրակի տակ սկսվեց երկրի արեւելք միլիոնավոր քաղաքացիների, հարյուրավոր գործարանների և արտադրությունների տարհանումը: Ամենակարճ ժամկետում թիկունքում հաստատվել է զենքի և զինամթերքի թողարկումը, որոնք սկսել են ռազմաճակատ ընդունվել առաջին իսկ ռազմական ձմռանը, իսկ 1943 թվականին գերազանցվել են Գերմանիայի եւ նրա դաշնակիցների ռազմական արտադրության ցուցանիշները:

Մեկուկես տարվա ընթացքում խորհրդային մարդիկ կատարեցին այն, ինչ անհնարին էր թվում և ճակատում, և թիկունքում։ Եվ մինչև հիմա դժվար է գիտակցել, հասկանալ, պատկերացնել, թե ինչպիսի անհավանական ջանքերի, քաջության, անձնազոհության պահանջեցին այդ մեծագույն ձեռքբերումները։ Այդ մահաբեր արշավանքին մասնակցել են ոչ միայն վերմախտը, այլև Գերմանիայի արբանյակները, եվրոպական մայրցամաքի շատ այլ պետությունների ռազմական զորակազմերը։ 1941-ի ծանրագույն ռազմական պարտությունների հետևանքով երկիրը հայտնվեց աղետի եզրին։

Վերականգնել մարտունակությունը, կառավարելիությունը ստիպված  դարձավ արտակարգ մեթոդներով, համընդհանուր մոբիլիզացմամբ, պետության ու ժողովրդի բոլոր ուժերի լարվածությամբ։ Արդեն 41 - ի ամռանը թշնամու կրակի տակ սկսվեց երկրի արևելք միլիոնավոր քաղաքացիների, հարյուրավոր գործարանների և արտադրությունների տարհանումը: Ամենակարճ ժամկետում թիկունքում կարգավորվել է զենքի եւ զինամթերքի արտադրանքի թողարկումը, որոնք սկսել են ռազմաճակատ մատակարարվել առաջին իսկ ռազմական ձմռանը, իսկ 1943 թվականին գերազանցվել են Գերմանիայի եւ նրա դաշնակիցների ռազմական արտադրության ցուցանիշները:

Մեկուկես տարվա ընթացքում խորհրդային մարդիկ կատարեցին այն, ինչ անհնարին էր թվում և՛ ճակատում, և՛ թիկունքում։ Եվ մինչև հիմա դժվար է գիտակցել, հասկանալ, պատկերացնել, թե ինչպիսի անհավանական ջանքեր, քաջություն, անձնազոհություն պահանջեցին այդ մեծագույն ձեռքբերումները։

Նացիստների հզոր, մինչև ատամները զինված, սառնասիրտ մեքենայի դեմ բարձրացավ խորհրդային ​​հասարակության հսկայական ուժը, որը միավորված էր հայրենիքը պաշտպանելու, իր խաղաղ կյանքը, ծրագրերն ու հույսերը ոտնահարած թշնամուց վրեժ լուծելու ցանկությանբ:

Անշուշտ, այս սարսափելի, արյունալի պատերազմի ընթացքում որոշ մարդկանց պատել էր վախը, շփոթվածությունը, հուսահատությունը: Եղել են նաև դավաճանության և դասալքության դեպքեր: Գլուխ էին բարձրացնում դաժան խախտումներ, որոնք ի հայտ էին եկել հեղափոխության և Քաղաքացիական պատերազմի արդյունքում, նիհիլիզմ, ծաղրական վերաբերմունք ազգային պատմության, ավանդույթների, հավատքի նկատմամբ, որոնք փորձում էին արմատավորել բոշլևիկները, հատկապես իշխանության գալու առաջին տարիների ընթացքում:

Սակայն խորհրդային ​​քաղաքացիների և արտասահմանում հայտնված մեր հայրենակիցների ընդհանուր տրամադրությունն այլ էր՝ պահպանել, փրկել Հայրենիքը: Դա իսկական, անզուսպ պոռթկում էր: Մարդիկ աջակցություն էին փնտրում իրական հայրենասիրական արժեքներում:

Նացիստական «ստրատեգները» համոզված էին, որ հսկայական բազմազգ պետությունը հեշտությամբ կարելի է ջախջախել: Հույս ունեին, որ հանկարծակի պատերազմը, դրա անխղճությունը և անտանելի դժվարություններն անխուսափելիորեն կսրեն ազգամիջյան հարաբերությունները, և երկիրը հնարավոր կլինի բաժանել մասերի: Հիտլերը հայտարարում էր. «Մեր քաղաքականությունը Ռուսաստանի ընդարձակ տարածքներում բնակվող ժողովուրդների նկատմամբ պետք է լինի տարաձայնությունների և պառակտումների ցանկացած ձևի խրախուսումը»:

Սակայն առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ նացիստների ​​այս ծրագիրը ձախողվել է: Ավելի քան երեսուն ազգությունների զինվորներ մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանում էին Բրեստի ամրոցը: Նման միասնության օրինակներ ենք տեսնում պատերազմի ողջ ընթացքում՝ ինչպես խոշոր վճռական մարտերում, այնպես էլ յուրաքանչյուր ռազմահենադաշտի, հայրենի հողի յուրաքանչյուր մետրի պաշտպանության ժամանակ:

Տարհանված միլիոնավոր մարդիկ ապաստան գտան Վոլգայի շրջանում և Ուրալում, Սիբիրում ու Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայի և Անդրկովկասի հանրապետություններում: Այստեղի բնակիչները կիսվել են վերջին իրենց ունեցածով, աջակցել են այն ամենով, ինչով կարող էին: Ժողովուրդների բարեկամությունը, նրանց փոխօգնությունն իսկական անխորտակելի ամրոց դարձավ թշնամու համար:

Ինչ էլ հիմա փորձեն ապացուցել՝ նացիզմի ջախջախման գործում հիմնական, վճռորոշ ներդրում ունեցավ Խորհրդային Միությունը, Կարմիր բանակը: Հերոսները, որոնք մինչև վերջ պայքարեցին՝ շրջապատված լինելով Բելոստոկում և Մոգիլյովում, Ումանում և Կիևում, Վյազմայում և Խարկովում: Նրանք գրոհներ են կազմակերպել Մոսկվայում և Ստալինգրադում, Սևաստոպոլում և Օդեսայում, Կուրսկում և Սմոլենսկում:

Ազատագրեցին Վարշավան, Բելգրադը, Վիեննան և Պրահան: Նրանք գրոհով վերցրել են Քյունիգբերգը և Բեռլինը: Մենք պաշտպանում ենք պատերազմի մասին իրական, ոչ թե խեղաթյուրված ճշմարտությունը: Այս ժողովրդական, մարդկային ճշմարտությունը` դաժան, դառն ու անողոք, մեզ հիմնականում փոխանցել են գրողներն ու բանաստեղծները, որոնք անցել են ռազմաճակատի փորձությունների կրակի և դժոխքի միջով: Իմ, ինչպես նաև մյուս սերունդների համար իրենց ազնիվ, խորը պատմվածքները, վեպերը, սուր «լեյտենանտական արձակը» և բանաստեղծությունները ընդմիշտ հետք են թողել հոգու մեջ, պատգամ են դարձել՝ հարգելու վետերաններին, որոնք արել են ամենը, ինչ կարող էին անել հաղթանակին հասնելու համար, հիշել բոլոր նրանց մասին, ովքեր մնացին ռազմի դաշտում:

Եվ ահա այսօր ցնցում են Ալեքսանդր Տվարդովսկու բանաստեղծության պարզ և հիանալի տողերը. «Ես սպանվել եմ Ռժևի տակ ...», որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի արյունալի, դաժան պայքարի մասնակիցներին ՝ խորհրդա-գերմանական ռազմաճակատի կենտրոնական հատվածում: Միայն Ռժև քաղաքի և Ռժևսկու շրջանի համար մղվող մարտերի ժամանակ 1941թ.-ի հոկտեմբերից մինչև 1943թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում Կարմիր բանակը տվել է 1 միլիոն 342 հազար 888 զոհ, այդ թվում՝ վիրավորներ ու անհետ կորածներ:

Հայտնում եմ արխիվային աղբյուրներից հավաքված այս սարսափելի, ողբերգական, դեռ ոչ ամբողջական տվյալներն առաջին անգամ՝ հարգանքի տուրք մատուցելով հայտնի և անհայտ հերոսների սխրանքին, որոնց մասին հետպատերազմական տարիներին տարբեր պատճառներով խոսել են ոչ արժանիորեն, անարդարացիորեն քիչ կամ էլ լռել են:

Մեջբերեմ ևս մեկ փաստաթուղթ: Սա Գերմանիայից փոխհատուցում ստանալու հարցով միջազգային հանձնաժողովի զեկույցն է, որը պատրաստվել է Ի. Մայսկու գլխավորությամբ 1945 թ.-ի փետրվարին: Հանձնաժողովի խնդիրներից էր որոշել բանաձևը, ըստ որի պարտված Գերմանիան պետք է փոխհատուցեր հաղթած տերությունների կրած վնասը: Հանձնաժողովը եկել է հետևյալ եզրակացության.

«Գերմանիայի կողմից խորհրդային ռազմաճակատում կործրած զինվորների թիվն առնվազն 10 անգամ գերազանցում է մնացած բոլոր դաշնակից ռազմաճակատների տվյալները: Խորհրդաային ​​ճակատն իր վրա էր վերցրել նաև գերմանական տանկերի չորս հինգերորդ մասը և գերմանական ինքնաթիռների գրեթե երկու երրորդը»: Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ-ին բաժին էր ընկել  հակահիտլերյան կոալիցիայի ողջ ռազմական ջանքերի շուրջ 75 տոկոսը: Պատերազմի տարիներին Կարմիր բանակը «հողին է հավասարեցրել» «առանցքային» երկրների 626 դիվիզիա, որոնցից 508՝ գերմանական: 1942 թ.-ի ապրիլի 28-ին Ռուզվելտը ամերիկացիներին ուղղված իր ուղերձում ասել է. «Ռուսական զորքերը ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել մեր ընդհանուր թշնամու ավելի շատ կենդանի ուժ, ինքնաթիռներ, տանկեր և թնդանոթներ, քան բոլոր մյուս միավորված ազգերը համատեղ»: Չերչիլը 1944 թվականի սեպտեմբերի 27-ին Ստալինին ուղղված նամակում գրել էր, որ «հենց ռուսական բանակն է թափել գերմանական ռազմական մեքենայի փորոտիքը...»:

Նման գնահատականն արձագանք ունեցավ ամբողջ աշխարհում: Քանի որ այս խոսքերում այն մեծ ճշմարտությունն է, որն այն ժամանակ ոչ ոք կասկածի տակ չէր դնում: Խորհրդային Միության գրեթե 27 միլիոն քաղաքացիներ են մահացել ռազմաճակատում, գերմանական գերության մեջ, մահացել են սովից ու ռմբակոծությունից, գետտոյում և նացիստական ​​մահվան ճամբարներում: ԽՍՀՄ-ն կորցրել է իր յուրաքանչյուր յոթերորդ քաղաքացուն, Մեծ Բրիտանիան՝ յուրաքանչյուր 127-ին, իսկ ԱՄՆ-ը` 320-ին: Ցավոք, Խորհրդային ​​Միության ամենածանր, անդառնալի կորուստների այս թիվը վերջնական չէ:

Պետք է շարունակել բոլոր զոհվածների՝ Կարմիր բանակի զինվորների, պարտիզանների, ընդհատակում գտնվողների, ռազմական գերիների և համակենտրոնացման ճամբարների պատանդների, սպանված խաղաղ քաղաքացիների անունների և ճակատագրերի վերականգնմանն ուղղված քրտնաջան աշխատանքը: Դա մեր պարտքն է: Եվ այստեղ հատուկ դեր է բաժին ընկնում որոնողական շարժման մասնակիցներին, ռազմա-հայրենասիրական և կամավորական միավորումներին, այնպիսի նախագծերին, որոնցից է «Ազգային հիշողություն» տվյալների բազան, որը հիմնված է արխիվային փաստաթղթերի վրա:

Եվ իհարկե, նման համամարդասիրական առաջադրանքի իրականացման հարցում անհրաժեշտ է սերտ միջազգային համագործակցություն: Հաղթանակին նպաստել են բոլոր երկրների և ժողովուրդների ջանքերը, որոնք պայքարել են ընդհանուր թշնամու դեմ: Բրիտանական բանակը պաշտպանել է իր հայրենիքը ներխուժումից, նացիստների հետ մարտնչել է Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայում:

Ամերիկյան և բրիտանական զորքերն ազատագրել են Իտալիան, բացել են Երկրորդ ճակատը: ԱՄՆ-ն թշնամուն հզոր, կործանարար հարվածներ է հասցրել Խաղաղ օվկիանոսում: Հիշում ենք չինացի ժողովրդի մեծաթիվ զոհերին և նրա հսկայական դերը ճապոնացի զինվորականների ջախջախման գործում: Չմոռանանք նաև «Մարտնչող Ֆրանսիայի» զինվորներին, որոնք չճանաչեցին խայտառակ կապիտուլացիան և շարունակեցին պայքարը նացիստների դեմ:

Մենք միշտ երախտապարտ կլինենք այն օգնության համար, որը ցուցաբերել են դաշնակիցները՝ Կարմիր բանակն ապահովելով զինամթերքով, սննդամթերքով, տեխնիկայով: Եվ այն էական էր՝ Խորհրդային Միության ռազմական արտադրության ընդհանուր ծավալների մոտ 7 տոկոսը:
Հակահիտլերյան կոալիցիայի միջուկը սկսել է ձևավորվել Խորհրդային Միության վրա հարձակումից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցեցին հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարին:

1943 թ.-ի Թեհրանի համաժողովի ժամանակ Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը գերտերությունների դաշինք կազմեցին, պայմանավորվեցին կոալիցիոն դիվանագիտության և ընդհանուր մահացու սպառնալիքի դեմ պայքարի համատեղ ռազմավարություն մշակելու մասին: Մեծ եռյակի առաջնորդները հստակ պատկերացում ունեին, որ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արդյունաբերական, ռազմական ներուժի և ռեսուրսների միավորումը անհերքելի գերազանցություն կստեղծի հակառակորդի նկատմամբ:

Խորհրդային Միությունն ամբողջությամբ կատարել է իր պարտավորվածությունները դաշնակիցների նկատմամբ, մշտապես օգնության ձեռք է մեկնել: Այսպես, Բելառուսում «Բագրատիոն» մասշտաբային ռազմական գործողության ժամանակ Կարմիր բանակն աջակցել է անգլո-ամերիկյան դեսանտի վայրէջքին Նորմանդիայում: 1945 թ.-ի հունվարին՝ մտնելով Օդեր, մեր զինվորները վերջ դրեցին Արևմտյան ճակատում՝ Արդեններում, վերմախտի վերջին հզոր հարձակումներին: Գերմանիայի դեմ հաղթանակից երեք ամիս անց ԽՍՀՄ-ն Յալթայի պայմանավորվածությունների համաձայն պատերազմ է հայտարարել Ճապոնիային և  պարտության մատնել Կվանտունյան միլիոնանոց բանակին:

Դեռևս 1941 թվականի հուլիսին խորհրդային ղեկավարությունը հայտարարել էր, որ «ֆաշիստների դեմ պատերազմի նպատակը ոչ միայն մեր երկրի առաջ ծառացած սպառնալիքի չեզոքացումն է, այլև օգնության տրամադրումը Եվրոպայի բոլոր երկրներին, որոնք հալածվում էին գերմանական ֆաշիզմի լծի տակ»: 1944 թվականի կեսերին թշնամին դուրս է մղվել ողջ խորհրդային տարածքից: Սակայն նրան պետք էր մինչև վերջ հարված հասցնել իր իսկ որջում: Եվ Կարմիր բանակը սկսեց ազատագրական արշավը Եվրոպայում, ոչնչացումից և Հոլոքոստի սարսափից փրկեց ամբողջական ժողովուրդների: Փրկեց հարյուր հազարավոր խորհրդային զինվորների կյանքի գնով:

Կարևոր է նաև չմոռանալ այն հսկայական նյութական օգնության մասին, որը ԽՍՀՄ-ն տրամադրել է ազատագրված երկրներին՝ սովի սպառնալիքը վերացնելու, տնտեսության և ենթակառուցվածքների համար: Դա արել է այնպիսի մի ժամանակ, երբ Բրեստից մինչև Մոսկվա և Վոլգա հազարավոր մղոններով ձգվող տարածությունը մոխրի մեջ էր: Օրինակ, 1945 թ.-ի մայիսին Ավստրիայի կառավարությունը դիմել է ԽՍՀՄ-ին՝ սննդամթերքի հարցում օգնելու խնդրանքով, քանի որ «չգիտեր՝ ինչպես կերակրեր իր բնակչությանը հաջորդ 7 շաբաթների ընթացքում՝ մինչև նոր բերքահավաքը»: Սննդամթերք ուղարկելու հարցում խորհրդային ղեկավարության համաձայնությունը Ավստրիական հանրապետության ժամանակավոր կառավարության պետական կանցլեր Կ. Ռենները բնութագրել է որպես «փրկարար գործողություն», որն «ավստրացիները երբեք չեն մոռանա»:

Դաշնակիցները համատեղ ջանքերով ստեղծել են Միջազգային ռազմական տրիբունալը, որը կոչված է պատժելու քաղաքական և ռազմական նացիստական հանցագործներին: Տրիբունալի որոշումներում հստակ իրավական որակավորում է տրվել մարդկության դեմ այնպիսի հանցագործությունների, ինչպիսին են ցեղասպանությունը, էթնիկ և կրոնական զտումները, հակասեմականությունը և այլատյացությունը: Նյուրնբերգյան տրիբունալն ուղղակիորեն և միանշանակ դատապարտել է նացիստների հանցակիցներին և տարբեր աջակիցներին:

Այդ ամոթալի երևույթը տեղի է ունեցել Եվրոպայի բոլոր պետություններում: Նման «գործիչներ», ինչպիսիք են Պետենը, Կվիսլինգը, Վլասովը, Բանդերան, նրանց հաջորդները, թեև ծնվել են ազգային անկախության  կամ կոմունիզմից ազատության համար պայքարողների հագուստով, դավաճաններ և դահիճներ են: Անմարդկայնությամբ նրանք հաճախ գերազանցում էին իրենց տերերին: Փորձելով ներգրավվել հատուկ պատժիչ խմբերում՝ նրանք կատարում էին մարդակերներին բնորոշ հանձնարարություններ:

Նրանց արյունարբու ձեռքերի գործերն են Բաբի Յարի գնդակահարությունները, Վոլինսկի կոտորածը, այրված Խատինը, հրեաների ոչնչացման ակցիաները Լիտվայում և Լատվիայում: Եվ այսօր մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում. նացիստների աջակիցների հանցավոր գործողությունները չեն կարող արդարացում ունենալ, դրանք վաղեմության ժամկետ չունեն: Այդ իսկ պատճառով տարակուսանք է առաջանում, երբ մի շարք երկրներում նրանք, ովքեր կեղտոտել են իրենց անունը նացիստների հետ համագործակցելով, հանկարծակիորեն հավասարեցվում են Երկրորդ աշխարահամարտի վետերաններին:

Անթույլատրելի եմ համարում ազատագրողների և օկուպանտների միջև հավասարության նշան դնելը: Իսկ նացիստների հանցակիցներին հերոսացնելը կարող եմ դիտարկել որպես դավաճանություն մեր հայրերի և պապերի հիշատակի նկատմամբ: Այնպիսի գաղափարների դավաճանություն, որոնք միավորում էին ազգերին նացիզմի դեմ պայքարում: 

Այն ժամանակ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների առաջ, առանց չափազանցման, պատմական խնդիր էր դրված: Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը ներկայացնում էին տարբեր գաղափարախոսություն, պետական ձգտումներ, շահեր, մշակույթներ ունեցող երկրներ, սակայն հսկայական քաղաքական կամք են դրսևորել, վեր են կանգնել հակասություններից և առաջին գծում աշխարհի իրական շահերն են դրել:

Արդյունքում նրանք կարողացել են համաձայնության գալ և որոշում կայացնել, որից շահել է ողջ մարդկությունը: Հաղթող տերությունները մեզ համակարգ են ժառանգել, որը մի քանի հարյուրամյակների ինտելեկտուալ և քաղաքական փնտրտուքների քվինտեսենցիա է դարձել: Մի շարք կոնֆերանսներ՝ Թեհրանի, Յալթայի, Սան Ֆրանցիսկոսյի, Պոստդամի, հիմք են ծառայել նրա համար, որ աշխարհն արդեն 75 տարի է, ինչ ապրում է առանց համաշխարհային պատերազմների՝ անկախ սուր հակասություններից:

Պատմական ռևիզիոնիզմը, որի դրսևորումն այսօր նկատում ենք Արևմուտքում, այն էլ հատկապես Երկրորդ աշխարհամարտի և դրա արդյունքների վերաբերյալ, վտանգավոր է նրանով, որ կոպտորեն խեղաթյուրում է 1945 թվականին Յալթայի և Սան Ֆրանցիսկոսյի կոնֆերանսներով ամրագրված խաղաղ զարգացման սկզբունքների ըմբռնումը: Յալթայի և ժամանակի այլ որոշումների գլխավոր պատմական ձեռբերումը համաձայնությունն է այնպիսի մեխանիզմ ստեղծելու շուրջ, որը թույլ կտար առաջատար տերություններին մնալ դիվանագիտության շրջանակներում նրանց միջև ի հայտ եկող տարաձայնությունների պարագայում:

ХХ դարը համապարփակ և լիակատար միջազգային հակամարտություններ է բերել, իսկ 1945 թվականին ասպարեզ է դուսր եկել նաև միջուկային զենքը, որն ունակ է ֆիզիկապես ոչնչացնել Երկիրը: Այլ խոսքով ասած՝ վեճերի կարգավորումն ուժային մեթոդներով անսահման վտանգավոր է դարձել: Եվ Երկրորդ աշխարհամարտում հաղթողները դա հասկանում էին: Հասկանում և գիտակցում էին սեփական պատասխանատվությունը մարդկության առաջ:

Ազգերի լիգայի տխուր փորձը հաշվի է առնվել 1945 թվականին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքն այնպես է մշակվել, որպեսզի խաղաղության երաշխիքներն առավել հստակ և արդյունավետ դառնան: Այդպես, ի հայտ է եկել Անվտանգության խորհրդի մշտական անդամների ինստիտուտը և վետոյի իրավունքը՝ որպես նրանց առավելություն և պատասխանատվություն:
Ի՞նչ է իրենից ներկայացնում վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա միակ խելամիտ այլընտրանքն է խոշորագույն երկրների բախմանը:

Դա հինգ գերտերություններից մեկի հայտարարությունն է առ այն, որ այս կամ այն որոշումն իր համար անընդունելի է, հակասում է իր շահերին և ճիշտ մոտեցման մասին պատկերացումներին: Եվ մյուս երկրները, եթե նույնիսկ համաձայն չեն դրան, այդ դիրքորոշումն ընդունում են որպես իրականություն՝ հրաժարվելով իրենց միակողմանի ձգտումները կյանքի կոչելու փորձերից: Այսինքն այս կամ այն կերպ պետք է փոխզիջումներ փնտրել:

Նոր համաշխարհային դիմակայությունն սկսվել է Երկրորդ աշխարհամարտից ավարտից անմիջապես հետո և ժամանակ առ ժամանակ շատ դաժան բնույթ է կրել: Եվ այն, որ սառը պատերազմը չի վերածվել երրորդ համաշխարհայինի, վստահորեն հաստատել է Մեծ եռյակի ամրագրած պայմանավորվածությունների արդյունավետությունը: ՄԱԿ-ի ստեղծման ընթացքում համաձայնեցված վարքագծի կանոնները թույլ են տվել նաև հետագայում նվազագույնի հասցնել ռիսկերն ու դիմակայությունը վերահսկողության տակ պահել:

Իհարկե, տեսնում ենք, որ ՄԱԿ-ի համակարգն այժմ աշխատում է լարված և ոչ այնքան արդյունավետ, որքան կարող էր: Սակայն ՄԱԿ-ը նախկինի պես կատարում է իր հիմնական գործառույթը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության սկզբունքները մեծ պատերազմը կամ գլոբալ հակամարտությունը կանխելու եզակի մեխանիզմ է:

Վետոյի իրավունքը վերացնելու, Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին հատուկ հնարավորություններից զրկելու մասին վերջին տարիներին բավականին հաճախ հնչող կոչերը իրականում անպատասխանատու են: Չէ որ, եթե դա տեղի ունենա, Միավորված ազգերի կազմակերպությունը, ըստ էության, կվերածվի հենց այն նույն Ազգերի լիգային՝ դատարկ խոսակցությունների ժողովի, որը զրկված է համաշխարհային գործընթացների վրա ազդելու որևէ լծակից. քաջ հայտնի է, թե ինչով ամեն ինչ ավարտվեց: Հենց այդ պատճառով էլ հաղթանակած երկրները համաշխարհային կարգի նոր համակարգի ձևավորմանը ծայրահեղ լուրջ մոտեցում ցուցաբերեցին, որպեսզի չկրկնեն նախկինների սխալները։

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի ստեղծումը Երկրորդ աշխարհամարտի ամենակարևոր արդյունքներից մեկն է: Նույնիսկ ամենաանզիջում հակասությունները` աշխարհաքաղաքական, գաղափարական, տնտեսական, չեն խանգարում խաղաղ գոյակցության և փոխգործակցության ձևեր գտնել, եթե կա ցանկություն և կամք: Այսօր աշխարհն ապրում է ոչ ամենախաղաղ ժամանակներում:

Փոխվում է ամեն ինչ. ուժի և ազդեցության գլոբալ դասավորումից մինչև հասարակությունների պետությունների և ամբողջ մայրցամաքների կյանքի սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական հիմքերը: Անցյալ դարաշրջաններում նման մասշտաբի տեղաշարժերը գրեթե երբեք չեն բավարարվել առանց մեծ ռազմական հակամարտությունների, առանց ուժային պայքարի ՝ նոր համաշխարհային հիերարխիա կառուցելու համար: Դաշնակից տերությունների քաղաքական գործիչների իմաստության և հեռատեսության շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել համակարգ, որը զերծ է պահում համաշխարհային զարգացմանը պատմականորեն բնորոշ մրցակցության ծայրահեղ դրսևորումներից:

Մեր՝ բոլոր նրանց, ովքեր իրենց վրա են վերցնում քաղաքական պատասխանատվությունը, առաջին հերթին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակ տարած տերությունների ներկայացուցիչների պարտքն է երաշխավորել, որ այս համակարգը պահպանվի և կատարելագործվի: Այսօր, ինչպես և 1945 թ.-ին, կարևոր է քաղաքական կամք դրսևորել և միասին քննարկել ապագան: Մեր գործընկերները՝ պարոնայք Սի Ծինփինը, Մակրոնը, Թրամփը, Ջոնսոնը, հավանության են արժանացրել միջուկային հինգ գերտերությունների՝ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների ղեկավարների հանդիպում անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց դրա համար և ակնկալում ենք, որ նման դեմ առ դեմ ​​հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Ինչպիսի՞ն ենք մենք տեսնում առաջիկա գագաթնաժողովի օրակարգը: Առաջին հերթին, ըստ մեզ, նպատակահարմար է քննարկել համաշխարհային գործերում ընդհանուր մեկնարկների զարգացմանն ուղղված քայլերը, անկեղծ խոսել խաղաղության պահպանման, համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ռազմավարական սպառազինման վերահսկման, ահաբեկչության, ծայրահեղականության, այլ հրատապ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի համատեղ ջանքերի հարցերի շուրջ:

Հանդիպման օրակարգի առանձին թեման համաշխարհային տնտեսության իրավիճակն է, նախևառաջ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված  տնտեսական ճգնաժամի հաղթահարումը: Մեր երկրներն աննախադեպ միջոցներ են ընդունում մարդկանց կյանքի և առողջության պահպանման, դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին աջակցելու համար:

Սակայն այն, թե որքան ծանր կլինեն համավարակի հետևանքները, թե որքան արագ համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի ռեցեսիայից, կախված է միասին և համաձայնեցված աշխատելու մեր կարողությունից՝ ինչպես իրական գործընկերներ: Առավել ևս անթույլատրելի է տնտեսությունը ճնշում գործադրելու և դիմակայության գործիքի վերածելը: Պահանջված թեմաներից են շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, ինչպես նաև գլոբալ տեղեկատվական տարածության անվտանգության ապահովումը:

«Հնգյակի» գալիք գագաթնաժողովի՝ Ռուսաստանի կողմից առաջարկվող օրակարգը կարևոր և արդիական է ինչպես մեր երկրների, այնպես էլ ողջ աշխարհի համար: Եվ բոլոր կետերով հստակ մտքեր և նախաձեռնություններ ունենք:

Կասկած չկա, որ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գագաթաժողովը կարևոր դեր կխաղա ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին ընդհանուր պատասխաններ գտնելու հարցում, ինչպես նաև կցուցադրի ընդհանուր նվիրվածություն դաշինքի ոգուն, այն վեհ մարդասիրական գաղափարներին և արժեքներին, որոնց համար ուս ուսի տված պայքարել են մեր հայրերն ու պապերը:

Ելնելով ընդհանուր պատմական հիշողությունից ՝ մենք կարող ենք և պետք է վստահենք միմյանց: Դա ամուր հիմք կծառայի հաջող բանակցությունների և համաձայնեցված գործողությունների համար՝ հանուն մոլորակի վրա կայունության և անվտանգության ամրապնդման, հանուն բոլոր պետությունների բարգավաճման և բարեկեցության: Առանց չափազանցության՝ դա մեր ընդհանուր պարտքն ու պատասխանատվությունն է ողջ աշխարհի առաջ, ներկա և ապագա սերունդների առաջ»,- ասվում է հոդվածում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}