Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ծառուկյանը կանչվել է հարցաքննության. լակմուսի թուղթ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Աբովյանի քաղաքապետի ընտրության գործընթացում տեղի ունեցած հրկիզման գործով հարցաքննության՝ որպես վկա: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան և տունը հրկիզելու գործի մասին է: Իհարկե, քննությունը պետք է պարզի, թե արդյոք դա անմիջապես կապ ունի՞ ընտրական գործընթացի հետ, որում, ինչպես հայտնի է, ինտրիգը ՔՊ թեկնածուի և Գագիկ Ծառուկյանի փաստացի աջակցությունը վայելող գործող քաղաքապետի պայքարն էր:

Այն հանգուցալուծվեց հօգուտ Ծառուկյանի թեկնածուի, իսկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ նաև դրա համար է հեղափոխություն եղել, որ ընտրություններում միշտ իշխող ուժի թեկնածու չհաղթի:

Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հրկիզման փորձը սադրանք էր: Ինչ խոսք, սա ամենատարածված բնութագրերից է այդպիսի դեպքերում: Մյուս կողմից՝ նաև կա տրամաբանական հարցադրում՝ ինչո՞ւ պետք է Ծառուկյանը կամ նրա թիմը գնար մրցակցի ենթաշտաբի պետի մեքենա և տուն այրելու, եթե կա մի շատ ուշագրավ հանգամանք՝ այրվել է փաստացի իշխող ուժի ներկայացուցչի տուն ու մեքենա, այն ուժի, որի ձեռքին են իրավապահ բոլոր լծակները, որպեսզի բացահայտվի հանցագործությունը: Հազիվ թե հնարավոր է մեքենայի և տան հրկիզման փորձը գնահատել դարի հանցագործություն, որն անհնար է բացահայտել: Իհարկե, միարժեք ասել, որ «ուչաստկովիի մակարդակի» գործ է, որևէ մեկը չի կարող, բայց ենթադրվում է, որ այդուհանդերձ այդպիսի հանցագործությունները իսկապես «ուչաստկովիի» մակարդակի են, և եթե իրավապահները չեն կարողանալու բացահայտել դրանք, ապա դա շատ վատ ազդակ է հանրությանն ու լավ ազդակ մարդկանց, որոնք ցանկանում են հին բարքերը վերադարձնել ընտրական և ընդհանրապես հասարակական-քաղաքական գործընթաց:

Գործնականում Աբովյանի քաղաքապետի ընտրությունը հանրային-քաղաքական գործընթացի և ներքաղաքական իրավիճակի համար վտանգավոր է լինելու ոչ թե իր արդյունքով, որտեղ հաղթում է ոչ թե հեղափոխության թեկնածուն, այլ փաստացի նախկին համակարգը ներկայացնող ԲՀԿ դե ֆակտո աջակցությունը վայելող ուժը, այլ հենց հրկիզման դեպքով ու դրա չբացահայտվածությամբ: Ըստ այդմ՝ բացահայտումը և մեղավորների հայտնաբերումն ու պատիժը ստանում են շատ ավելի լայն նշանակություն, քան զուտ քրեական հանցագործությունը, որ ենթակա է բացահայտման:

Հարցը ստանում է հասարակական հնչեղություն հանրային և քաղաքական կյանքի առողջացման տեսանկյունից, այդ թվում և այն հարցադրումների համատեքստում, որ վարչապետ Փաշինյանն արեց «սևազգեստ խմբերի» համատեքստում՝ հանձնարարելով ոստիկանությանն ու ԱԱԾ-ին բացահայտել դրանց և ճանապարհել բնականոն կյանք՝ թույլ չտալով, որ մարդկանց մեջ սերմանեն անպաշտպանության և քաոսի, ամենաթողության զգացում:

Ի վերջո, Աբովյանի քաղաքապետի ընտրությունը կարող էր «հրկիզել» որևէ երրորդ կողմ: Բայց հարցն իհարկե հնարավոր վարկածները չեն, այլ դրանցից ճշմարտությունը զատելն ու հանրությանը ներկայացնելը՝ որպես նաև պաշտպանվածության երաշխիք իրավապահներից: Այդ իմաստով Աբովյանի հրկիզման գործը լակմուսի թուղթ կամ ինդիկատոր է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում