Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մանվել Գրիգորյանի մոտ առկա են թոքի քաղցկեղ՝ մասնակի հեռացմամբ, շաքարային դիաբետ. կալանքի հետ անհամատեղելի են

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքը կրելու հետ ու կյանքին վտանգ սպառնացող է։ Այս մասին ահազանգում են Գրիգորյանի փաստաբաններ Արսեն Մկրտչյանը և Լևոն Բաղդասարյանը։

Նրանց պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի մոտ առկա են այնպիսի առողջական խնդիրներ, որոնց առկայության դեպքում, Կառավարության որոշման համաձայն, նա չի կարող կալանքի տակ լինել։ Նշենք, որ խոսքը Կառավարության N 825-Ն որոշման 2-րդ հավելվածի մասին է, որում սահմանված են բոլոր այն ծանր հիվանդությունները, որոնք խոչընդոտում են պատիժը կրելուն։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանի մոտ առկա են էնդոկրին համակարգի հիվանդություն համարվող շաքարային դիաբետ և թոքի քաղցկեղ՝ մասնակի հեռացմամբ. «Մանվել Գրիգորյանի մոտ առկա են ծանր հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Նրա թոքի մի մասը չկա։ Բայց պետք է նշեմ, որ կալանավայրում խնդիր չկա, նա դեղերը ժամանակին ստանում է՝ ընտանիքի օգնությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Իսկ Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպան Արսեն Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն ունի երեք հիվանդություն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։

Նշենք, որ Կառավարության կողմից սահմանված հիվանդությունների խմբերի ցանկը, որոնք խոչընդոտ են հանդիսանում պատիժը կրելուն, հետևյալն է՝ տուբերկուլյոզ, նորագոյացություններ, էնդոկրին համակարգի հիվանդություններ, հոգեկան խանգարումներ, նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ, արյան շրջանառության օրգանների հիվանդություններ, շնչառական օրգանների հիվանդություններ, մարսողական օրգանների հիվանդություններ, միզազատական համակարգի հիվանդություններ, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդություններ, անատոմիական դեֆեկտներ և այլ հիվանդություններ՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված հիվանդություն, հիպոպլաստիկ և ապլաստիկ սակավարյունություն, ագրանուլոցիտոզներ (ծանր ձև), սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն՝ 4-րդ աստիճան:

Ի դեպ, փաստաբանների փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող՝ իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40 մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում