Բաժիններ՝

Ջիբրալթարի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին համարում է ուժեղ հակառակորդ

Ջիբրալթարի ֆուտբոլի  ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Հայաստանի հավաքականին ուժեղ հակառակորդ է համարում:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ուժեղ է, և հավաքականի անդամները խաղում են բարձրակարգ առաջնություններում  ու ակումբներում:  Չեմ կարող ասել, թե առավելություն կամ թերություն է այն, որ Հայաստանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Եթե գնդակը մեզ մոտ լինի, փորձելու ենք հարձակվել, երբ մրցակցի մոտ լինի, ապա պաշտպանվելու ենք»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը:

Մարզիչը կարևորեց Ազգերի լիգայի անցկացումը, թեպետ մի շարք մարզիչներ իրենց դժգոհությունն էին հայտնել խիտ գրաֆիկ ունենալու պատճառով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս