Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Օպերային թատրոնը բողոքարկել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մայիսի 31-ի երկու հրամանները, որոնցով պահանջվում է աշխատանքում վերականգնել Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին եւ բալետի պարող Բորիս Էմինյանին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքը տնօրենին թույլ է տալիս չկատարել վերադասի` ԿԳՄՍ-ի օրենքին հակասող հանձնարարականները, ուստի իրենք երկու հրամաններն էլ բողոքարկել են: «Նրանց այդ հրամաններն ընդունվել են օրենքի հակասություններով, մենք բողոքարկել ենք առոչինչ ճանաչելու համար»,-ասաց Կիրակոսյանը:

Չնայած նախարարության պահանջին՝  Օպերային թատրոնի նախկին աշխատակիցները թատրոնում չեն վերականգնվել եւ աշխատանքի չեն գնում: Օպերային թատրոնից մեզ բազմիցս հայտնել են, որ նրանց հաստիքները վաղուց գոյություն չունեն:

Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ն հայտնեց, որ բալետի պարող Բորիս Էմինյանն աշխատանքից ազատվելուց առաջ չի անցել հերթական ատեստացիան եւ եղել է բալետային խմբի վարիչ. այդ հաստիքը կրճատվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: Օպերային թատրոնում վերացված է նաեւ Քրիստինե Նաղդալյանի զբաղեցրած պաշտոնը՝ իրավաբանական վարչության նախկին պետի հաստիքը:

Կարինե Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մշակույթի նախարարությունը, խախտելով օրենքի պահանջները, մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որեւէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել Քրիստինե Նաղդալյանին եւ Բորիս Էմինյանին:

ԿԳՄՍ-ի իրավական վարչության պետ Անուշ Ղազարյանն էլ բոլորովին այլ բան է փաստում, այն է՝ եթե վերադաս մարմինը (ԿԳՄՍ-ն) օրենքին հակասող է ճանաչել տվյալ իրավական ակտը, այսինքն, Օպերային թատրոնի հրամանը, ապա իրենք պարտավոր են առաջնորդվել օրենքով եւ վերականգնել վերը նշված երկու աշխատակիցներին:

«Օպերային թատրոնից հրաժարվում են կատարել պահանջը՝ պատճառաբանելով, թե իբր աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուն՝ այս դեպքում նախարարությունը, իրավունք չունի միջամտել, բայց դա այդպես չէ: Նախարարությունն ունի լիարժեք վերահսկողություն իրականացնելու իրավունք»:

Վարչության պետից ճշտեցինք, թե Օպերային թատրոնի մերժման դեպքում նախարարության հաջորդ քայլը ո՞րն է լինելու, Ղազարյանը նշեց, որ խնդիրն արդեն ներկայացրել են փոխնախարար Արա Խզմալյանին: «Մեր գործողությունները լրիվ օրենքի սահմաններում են, իսկ թե իրենք ինչու են այդպիսի դիրքորոշում բռնել՝ չեմ կարող ասել»,-նկատեց Անուշ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ը վերջին օրն էր, երբ մշակույթի նախարարությունը կարող էր որեւէ որոշում կայացնել, քանի որ հունիսի 1-ից այն վերամիավորվել է կրթության եւ գիտության նախարարությանը: Կիրակոսյանի խոսքով` նախարարությունն իր վերջին հնարավորությունն օգտագործել է՝ ի վնաս օպերային թատրոնի, հարատապ քննարկում կազմակերպել եւ սխալ որոշում է կայացրել:

Տպել
2128 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված