Ի վերջո, ե՞րբ լուսանկարիչները թանգարան կունենան. Տարոն Մարգարյանը Վահան Քոչարին խոստացել է

Լուսանկարում՝ լուսանկարիչ Վահան Քոչար

Այսօր Թեքեյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Ֆոտոպոդիում- Մենք 10 տարեկան ենք» խորագրով միջազգային շարժական  լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում է 80 հեղինակ՝ յոթ տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից:Յուրաքանչյուր հեղինակից ընտրված մեկական լուսանկար մեկ ամիս ցուցադրվելու է Երևանում, ապա նկարները տեղեփոխվելու են մնացած յոթ երկրներ:

«Թեքեյան Կենտրոն»  հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ ներկայացված աշխատանքները շատ տպավորիչ են, թե՛ ներկայացուցչական, թե՛ ոճային եւ թե՛ բովանդակային առումով. «Որպես շարքային արվեստագետի կարծիք, կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ֆորմատ է սա, քանի որ երբ ազատ է թողնվում հեղինակը, որևէ ոճի կամ խորագրի տակ չեն սահմանափակվում հեղինակները՝ հնարավորություն են ունենում ծավալվելու»,-ասաց Ծուլիկյանը:

Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ Հայաստանում կբացվի լուսանկարիչների միության թանգարան, քանի որ լուսանկարչությունը մշակույթի կարևորագույն ճյուղերից մեկն է, եւ պետք է ամեն կերպ քաջալերել ու աջակցել լուսանկարիչներին:

Ֆոտոպոդիումին ներկա «Հայաստանի լուսանկարիչներ» գրքի հեղինակ եւ լուսանկարիչ Վահան Քոչարը «ֆոտոպոդիում»-ի անդամ չէ, սակայն հրավիրված էր, եւ իր աշխատանքներից ներկայացրել էր «Մենախոսություն երկխոսություն» շարքից «Տեսակետ» կոչվող աշխատանքը: Վահան Թեքեյանը «Հայական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարիչների թանգարան հիմնելու հարցն է բարձրացնում, սակայն դեռ  չիրականացված խոստումներ են միայն:

«Վերջերս լուրեր են պտտվում, որ պետք է բացվի Արա Գյուլերի անվան լուսանկարչական թանգարան, ձևակերպումն այստեղ անհասկանալի է, Արա Գյուլերի անվան լուսանկարչական թանգարան ի՞ր գործերի համար. թե՛ ընդհանուր ցուցադրության կենտրոն՝ ուղղակի իր անունը կրող, որը ընդհանուր գաղափարի հետ այնքան էլ չի համապատասխանում, քանի որ հարց է առաջանում, թե ինչու հենց իր անունով, որովհետև շատ բարձր մակարդակի լուսանկարիչներ կան»-ասաց Քոչարը՝ բերելով իր հոր՝ Անդրանիկ Քոչարի օրինակը, որը 47 թվականից մինչև կյանքի վերջ նվիրել է լուսանկարչությանը:

Մեր այն հարցին, թե գուցե լուսանկարիչը ցանկանում է, որ իր հոր՝ Անդրանիկ Քոչարի անունո՞վ լինի թանգարանը. Քոչարը նշեց, որ չի ցանկանում հոր անունով լինի, այլ ընդամենը ուզում է, որ լինի լուսանկարչության թանգարան, որտեղ ամեն մի լուսանկարիչ, այդ թվում եւ իր հայրը՝ կունենան իրենց արժանի անկյունը: Վահան Քոչարն ասաց, որ դեռ երկու տարի առաջ թանգարան բացելու խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետարան. «Ինձ անձամբ Տարոն Մարգարյանն է ասել, որ թանգարան լինելու է», -ասաց Քոչարը:

Լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Հակոբյանը, ողջունեց  Ֆոտոպոդիում ծրագրի բոլոր մասնակիցներին, ասելով, որ այսօրվա բարդ օրերում միշտ որտեղ չի հաջողվում անել այն ամենը, ինչ- որ պիտի անեն կազմակերպությունը՝ անում են լուսանկարչության ոլորտում ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք աջակցում են ամեն ինչով: Վերջինս նշեց Վահան Քոչարի եւ մի շարք այլ ավագ սերնդի լուսանկարիչների անուններ:

Հոբելյանական 10 ամյակին գյումրեցի լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել էր «Գյումրի» կոչվող լուսանկար: «Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ դա իր կնոջ լուսանկարն է, որին նա նկարել է մի քանի տարի առաջ: «Ցուցահանդեսի համար պահանջեցին մեկ նկար: Ես երեք նկար էի տվել՝ ընտրվել է մեկը՝ կնոջս նկարը»,- ասաց Ռուբեն Չախմախչյանը:

Ռուբեն Չախմախչյանի «Գյումրիում» լուսանկարը

Չախմախչյանն արդեն 8-9 տարի է ինչ «Ֆոտոպոդիում»-ի անդամ է գրանցված է PHOTOPODIUM.COM կայքում, ասում է, որ կայքի միջոցով են ավելի շատ շփվում բոլոր յոթ երկրների ներկայացուցիչները, ինչն էլ համախմբել է բոլոր լուսանկարիչներիմ:  Չախմախչյանի խոսքով միշտ ակտիվ քննարկումներ են ունենում լուսանկարիչները, խուսում են միմյանց աշխատանքների մասին, ինչն էլ ավելի շատ է զարգացնում արվեստը, սակայն շատ լավ կլինի, եթե լուսանկարիչների թանգարան բացվի:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4880 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային