Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Փոքրիկ իշխանից մինչեւ Դորիան Գրեյ. Արեգ Հովակիմյանը՝ իր կերպարների եւ աշխատանքի մասին

21:44, 24 սեպտեմբերի

Վստահաբար մտածել եք այն մասին, թե որքան դժվար է դերասանի համար մարմնավորել տարբեր դերեր, բայց չէ՞ որ նա դրա համար ունի միջինում 120 րոպե: Արեգին հաջողվում է տեղավորվել կերպարի շրջանակի մեջ հաշված րոպեներում, որոնք ֆիքսվում են վայրկյանի մեջ:

Հաճախ տպավորություն է, ասես հայկական մոդելային ասպարեզի ամենայուրահատուկ ներկայացուցչի լուսանկարները սեփական բնավորություն ունեն:


Այն, որ արտաքինդ նման է թարթող կարմիր լույսի, չի՞ խանգարում արդյոք ներքինիդ բացահայտմանը: Համարու՞մ ես դա խնդիր:

Խնդիր ավելի շատ կարող են համարել այն մարդիկ, ովքեր բացահայտում են ինձ: Դա, կարելի է ասել, դիմացինի հայացքից է կախված. ինչ-որ մեկը կարող է բացահայտել, մեկ ուրիշը՝ ոչ: Այն դեպքում, երբ մարդիկ թեկուզ տեսնում են կարմիր լույսի ներքո, դա արդեն իսկ ոււրախացնում է ինձ, քանի որ կարողանում են մասամբ բացահայտել: Դե իսկ նրանք, ովքեր չեն կարողանում, ամեն բան դեռ առջեւում է:



Լուսանկարվելը քեզ համար հավերժանալու միջո՞ց է, թե՞ պարզապես աշխատանք:

Թումանյանի խոսքերը հիշեցի՝ «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»: Ստացվում է, որ այդ երկուսի համադրությունն է: Լուսանկարչությունը մի աշխարհ է, որտեղ ես հավերժ երիտասարդ կմնամ: Գուցե ապագայում կլինի հնարավորություն, որ թոռներս, ծոռներս կարողանան իմ կերպարը լուսանկարներով վերականգնել: Եթե նայենք որպես աշխատանք, ես գոհ եմ մնում, երբ տեսնում եմ արդյունք, որն ինձ իրոք  դուր է գալիս: Հիմա այնքան շատ ու տարբեր լուսանկարներ ունեմ, որ երբեմն ինձ զգում եմ օվկիանոսում, որտեղ արդեն խորտակվում եմ, որովհետեւ իրականում լողալ չգիտեմ:



Կպատմե՞ս՝ մոդելինգով զբաղվելու գաղափարդ ինչպես առաջացավ:

Շատ հասարակ ձեւով ամեն ինչ ստացվեց. ընկերներիցս մեկն, ով պետք է ընդունվեր օպերատորական բաժին, ինձ  լուսանկարում էր, ու դա լավ փորձ էր նաեւ ինձ համար: Ու հետո ինձ խորհուրդ տվեցին, որ կարելի է ավելի լուրջ զբաղվել դրանով: Այդ ժամանակահատվածը համընկավ Օսկար Ուայլդի «Դորյան Գրեյի դիմանկարը » գիրքն ընթերցելուս հետ, ու թեեւ չեմ հավատում ճակատագիր ասվածին, բայց երբեմն համընկնումեր են լինում, երբ մի քանի ուղղություններից տարբեր ազդակներ քեզ մղում են կոնկրետ գործողության: Սկսեցի հետաքրքրվել դրանով ու որոշեցի փորձել:

Ո՞րն է կարիերայում ամենաանհավանական թվացող երազանքդ:

Եթե ամենաանհավանականներից դիտարկենք, շատ կուզեի Մարսի վրա լուսանկարների շարք ունենալ:

Գուցե սկսենք լուսնի՞ց:

Դե լուսինն էլ է հետաքրքիր, ուղղակի այնտեղ արդեն լուսանկարվել են ))): Ամեն պահը, որն անցնում է, անգին է, հենց այդ պատճառով կուզեի ուղղակի անընդհատ զբաղված լինել, անընդհատ հավերժացնել պահն ու ինձ:





Կնշե՞ս երեք հիմնական երեւույթ, որոնք օգնում են քեզ կերպարի մեջ մտնել:

Առաջինը կենտրոնանալու ունակությունն է, երբ կարողանում ես քո առաջ մի կետ տեսնել ու մեխանիկորեն ողջ ուշադրությունդ սեւեռվում է այդ  կետի վրա. այդպես ավելի հեշտ է թվում կատարել առաջադրանքը: Երկրորդը՝ ինքնազգացողությունն է, նկատի ունեմ ՝ երբ զգում ես քեզ քո մարմնի մեջ: Օրինակ, պարողները զգում են իրենց ամեն մկանի աշխատանքը: Ես պատկերացնում եմ կարծես պարի մեջ եմ լուսանկարչի հետ, հաճախ օգնում է նաեւ երաժշտությունը: Երրորդը, ինչը կառանձնացնեմ ինձ համար, երեւակայությունն է, որովհետեւ հենց դա է օգնում ինքդ քեզ տեսնել լուսանկարչի աչքերով, փոխել դիտակետդ: Միայն դրա համար ժամանակին ես սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել, որպեսզի ավելի լավ հասկանամ լուսանկարչի հայացքը ու կարողանամ ինձ տեսնել նրա աչքերով:



Ինքդ էլ ասացիր, որ շատ տարբեր կերպարներ ես մարմնավորել լուսանկարներում: Իսկ դրանցից ո՞րն ես հենց դու՝ սեփական մոլորակն ունեցող փոքրիկ իշխա՞նը, թե՞ կոստյումով ու խիստ հայացքով երիտասարդը:

Ես բոլորն եմ: Երբ դու քո առաջ ունես խաղաթղթեր, դու կարող ես այդ 36 խաղաթղթից ցանկացածն օգտագործել՝ վերածվել արքայի կամ դառնալ ուղղակի ինչ-որ թիվ: Այդ ամենը քո ձեռքում է, ու դու պարզապես պետք է կարողանաս ներկայանալ ճիշտ: Դա ինձ մոտ լավ է ստացվում, որովհետեւ լուսանկարիչն ինձ հասկանում է: Լուսանկարչից, ընդհանրապես, շատ բան է կախված:



Ինչպե՞ս խուսափել արհեստական կադրերից: Օրինակ, երբ պետք է անկեղծ ժպտալ:

Երբեմն լինում է, որ պետք է ժպտաս, բայց չես ցանկանում: Այդտեղ առաջանում է էմոցիաները խեղդելու անհրաժեշտություն: Լուսանկարը կարծես տանջվում է, քեզ ստիպում ես ժպտալ, իսկ դա այնքան էլ ճիշտ չէ: Ընդհանրապես, կադրի համար շատ որոշիչ են նաեւ աչքերը, դրանք են որոշում՝ ինչպիսին կլինի կադրը, որովհետեւ առաջին հայացքը սեւեռվում է աչքերին. աչքը աչք է փնտրում: Ես շատ եմ սիրում լուսնակարներում հայացքը կադրից դուրս հանել: Այդպիսով կարծես լուսանկարը սկսում է ապրել, հոսել:

Քեզ լա՞վ ես զգում Հայաստանում:

Առհասարակ լավ եմ զգում ինձ Երկիր մոլորակի վրա: Տարբեր իրավիճակներ են լինում, երբեմն բացասական կողմերն են ի հայտ գալիս: Խնդիրը վայրի մեջ չէ, այլ անհատների. գուցե լինի միջավայր կամ մարդ, ով կկարողանա ողջ մոլորակի փոխարեն ձգել քեզ: Վայրը ընդամենը փոփոխական բան է, այն ոչ թե տուն է, այլ ուղղակի հասցե, ինչպես, օրինակ, շատերս չենք հիշում մեր անձնագրի սերիան: Կարծում եմ՝ դեռ շատ տեղեր կան Հայաստանում, որոնք չեմ հասցրել բացահայտել:



Եթե հնարավորություն ունենայիր ինչ-որ մի տեղ պարզապես կորելու, որտե՞ղ կնախընտրեիր:

Կորել բառն ընդհանրապես վախեցնող է, բայց եթե կորելու լինեի, կկորեի այնպիսի մարդկանց հետ, որոնց կողքին անգամ կորած ժամանակ ինձ կորսված չէի զգա: Կարելի է գրքեր վերցնել ու կարդալ, բայց եթե մարդու կողքին նման իրավիճակում ոչ ոք չլինի, հնարավոր է ուղղակի ցնորվել:



Խոսքումդ վայրերը հաճախ մարդկանց հետ ես կապում:  Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ տունը շենք չէ, տունը մարդ է:

Ես սիրում եմ միայնակ ճամփա ընկնել, բայց ես գիտեմ, որ կան մարդիկ ովքեր ինձ զուգահեռ  ինչ-որ ժամանակահատված քայլելու են: ես սիրում եմ անկախություն, բայց ես հասկանում եմ, որ կան մոլորակներ, որոնք կպտտվեն իմ շուրջ: Դիալոգի ժամանակ ավելի լավ ես քեզ բացահայտում, քան մոնոլոգի. ինքնաբացահայտումը հետաքրքիր է հենց ուրիշի դիտանկյունից, որպեսզի բացահայտես քեզ մի քանի կողմերից: Աչքերի մեջ նայել է պետք, որ տեսնես արտացոլանքդ:

 


                                                                                           Պատրաստեց Սյուզի Մսրյանը

                                                        Լուսանկարները տրամադրեց Արեգ Հովակիմյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել