Բաժիններ՝

«Տոտենհեմը» պատրաստվում է ամռանը հինգ նոր ֆուտբոլիստ գնել

«Տոտենհեմը» պլանավորում է ամռանն ակտիվ տրանսֆերային արշավ իրականացնել: Հիշեցնենք, որ վերջին երկու պատուհանների ընթացքում անգլիական թիմը նոր ձեռքբերումներ չի կատարել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, թիմը մտադիր է ուժեղացնել ձախ և կենտրոնական պաշտպանի, ինչպես նաև՝ հարձակվողի դիրքերը: Ընդհանուր առմամբ, լոնդոնցիներին կարող են միանալ 5 նորեկներ:

Պոտենցիալ նորեկների թվում նշվում են Ջեք Գրիլիշը («Ասթոն Վիլլա»), Ջերորդ Բոուենը («Հալլ»), Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելես») և Ալեքսանդր Միտրովիչը («Ֆուլհեմ»):

Հաղորդվում է նաև, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Ամռանը ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի լրացմանը կմնա մեկ տարի, և ակումբը պատրաստ է վաճառել Էրիքսենին, որպեսզի վերջինս անվճար չհեռանա:

«Տոտենհեմից» կարող են հեռանալ նաև Թոբի Ալդերվեյրելդը, Դեննի Ռոուզը, Վիկտոր Վանյաման և Վինսենթ Յանսենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս