Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ

Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը Լեո Մեսսիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Երկու կողմերը համաձայնել են պայմանագրի նոր կետերի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը կկայանա օրերս:

Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսին իր նորամուտը «Բարսելոնա»-ի հիմնական կազմում ունեցել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին: Մեսսին «կապտանռնագույնների» կազմում առաջին գոլը խփել է 2005 թվականի մայիսի 1-ին:

Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, 5 անգամ տիրացել է Իսպանիայի գավաթին, 7 անգամ Իսպանիայի սուպերգավաթին, 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում,  3 անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և 3 անգամ էլ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am