News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 10-ին, «Իմ քայլը» քայլարշավի մասնակիցները արշավի 11-րդ օրը՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասան Հրազդան քաղաք: Հրազդանի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակում արշավի մասնակիցները կանգ առան հանգստանալու եւ  զրուցելու քաղաքացիների հետ: NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով անցած 11 օրերի իրենց անցած ճանապարհի մասին, շեշտեց, որ քայլարշավի վերջնական արդյունքը կերեւա ապրիլի 13-ին Երեւանի Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ նրանք քայլելու են.

«Անցած 11 օրերի ընթացքում, տարբեր բնակավայրերում մարդկանց տրամադրվածությունը շատ լավ էր, շատ պոզիտիվ: Մեզ բարեւում էին, ողջունում, վարորդները մեզ նվերներ էին տալիս, սնունդ, դրամական աջակցություն ցուցաբերում, իսկ թե Ազատության հրապարակում դա ինչ արտահայտություն կունենա, կերեւա ամսի 13-ին: Սեււանում, Դիլիջանում մենք հակաքայլ ակցիաներ արեցինք: Այո, դա արեցինք  քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության հետապնդումների համար:Մինչ ամսի 13-ը, մենք քայլելու ենք, իսկ արդեն Ազատության հրապարակում կփորձենք կոնկրետ գործողություններ իրականացնել Սերժ Սարգսյանի վարչապետության երրորդ ժամկետը կանխելու ուղղությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք իրենք այս քայլը կհաջողի նպատակին հասնելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նայած ՀՀ քանի քաղաքացի կկատարի իր քայլը: Մեզ բոլոր տեղորում լավ ընդունեցին, նաեւ Հրազդանում: Այն, որ մարդիկ ժպտում են, դա արդեն գովելի է: Մեր առաքելությունը  նախ ՀՀ քաղաքացիների հաղթանակը ապահովելն է, եւ երկրորդ՝ մենք նպատակ ունենք կանխել Ս.Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետը, որն էլ կբերի իշխանափոխության Հայաստանում»։

Քայլարշավի մասնակիցները դեռ հստակ չգիտեին, թե գիշերը որտեղ կանցկացնեն, իսկ առավոտյան շարունակելու են քայլել դեպի Չարենցավան:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» քայլարշավի մասնակիցները մարտի 31-ից Գյումրի քաղաքից քայլելով անցնում են Հայաստանի տարբեր բնակավայրերով՝ նախատեսելով ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին հասնել Երեւանի Ազատության հրապարակ: Նպատակը՝ կանխել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ