էլեկտրամեքենաների ներմուծումը կազատվի հարկերից ու տուրքերից

էլեկտրամեքենաների ներմուծումը կազատվի հարկերից ու տուրքերից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծմանն ու հարկերից, տուրքերից և գյուքահարկից ազատելուն:

Վարչապետը նշել է, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և Հայաստանի տարածքում շահագործման համար կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ, հայտնում է Panorama.am-ը:

Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Հանձնարարականը տրվել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և բնապահպանության նախարարներին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանում Tesla-ի անվճար լիցքավորման կայաններ են տեղադրվել:Դրանցից մեկը գտնվում է Հանրապետության փողոցի վրա՝ «Կովկաս» պանդոկի մոտ:Ընդամենը Երևանում նմանատիպ լիցքավորման 5 կայան կա, որոնք տեղադրել են Բադալյան եղբայրները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---