News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հիվանդ եմ, հիմա էլ եմ հիվանդ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը կատակեց Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառների մասին հարցին։

«Մեծ մարդ եմ, մեծ եմ»,–նշեց նա։

Նա հերքեց, որ պատգամավորական մանդատից հրաժարվելը կապված է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ արտահայտած դիրքորոշման հետ. «Ինչ–որ տեղի է ունենում, դա կապ ունի տվյալ մարդու հետ։ Դա իմ հետ էր կապված։ Դու քաղում ես քո արած քայլերի արդյունքները»։

Դիտարկմանը, թե տվյալ դեպքում հիվանդ լինելը կատակ էր, Բոստանջյանը ժպտաց. «Դե լավ, եթե ուզում եք, հիվանդ կլինեմ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի կալանավորման մեջ քաղաքական հետապնդման տարրեր էր նկատել: Ապա պատգամավորը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունից հայտնել էին, որ Վարդան Բոստանջյանը առողջական խնդիրների պատճառով է վայր դրել մանդատը։

Տպել
Ամենաշատ