Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աշխարհում չկա նման բան՝ 2,5 ժամ թռիչքի համար գանձել $700․ ինչպես ռուսները ձեռք բերեցին ՀՀ ավիացիոն շուկայի 70 տոկոսը

Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ՝ բարձր գներ:

Մոսկվայից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներից մեկը, ով այս օրերին տոմս ձեռք բերելու նպատակով հետևում է ավիաընկերության կողմից կատարվող գնային քաղաքականությանը, «Առաջին լրատվական»-ին տրամադրեց լուսանկարներ՝ արված տարբեր օրերին, որտեղ երևում է, թե ինչպես է ամեն օր Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի արժեքը բարձրանում։

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 3-ի համար «Աէրոֆլոտ»-ի բիզնես կարգի տոմսերը կազմում են 61 հազար ռուբլի, որը մոտավոր կազմում է 430 հազար դրամ։ Կոմֆորտ և էկոնոմ կարգի տոմսերը համապատասխան՝ 26 հազար 623 և 11 հազար 853 ռուբլի։ Դրամի վերածած՝ 186 և 82 հազար դրամ։

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի կարծիքով՝ ռուսական ավիաընկերության այս գործելաոճը ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության հետևանքն է։ «Միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ՝ մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու: Այսպիսի դեպքերում ՀՀ ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը: Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- կարծիք է հայտնել Հակոբ Ճաղարյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը նշեց այն երկու պատճառները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին։ Առաջինը՝ ռեալ մրցակցության բացակայությունը, երկրորդը՝ ավիացիոն իշխանությունները չեն պաշտպանում երկրի օդային տարածքը, լինելով անկախ երկիր։

«Այս ամենը հետևանքն է նրան, որ քաղավիացիայի կոմիտեն ու 2013 թվականի վարչապետը բաց երկնքի քաղաքականություն հայտարարեցին, որ ով ուզի, երբ ուզի, կարող է թռնել Հայաստան։ Եթե նայեք վիճակագրությունը՝ հոկտեմբերի 23-ին ընդունեցին օրենքը, հոկտեմբերի 24-ին ռուսական 8 ընկերություն ցանկություն հայտնեց Մոսկվայից Երևան թռնել։ Դուք երկու կարևոր հարց եք բարձրաձայնում՝ գնային քաղաքականությունը և քաղավիացիայի անգործությունը։ Ինչ արեցին այն ժամանակ ռուսները։ Այն ժամանակ ՀՀ-ում կար մեկ ավիափոխադրող՝ «Էյր Արմենիա»-ն, որը դեպի ՌԴ մի քանի ուղղություններով չվերթներ էր իրականացնում։ Ռուսները սահմանեցին ցածր գներ, «Էյր Արմենիա»-ն, չդիմանալով մրցակցությանը, սնանկացավ։ 8 ամսվա մեջ «Էյր Արմենիա»-ին դուրս հանեցին շուկայից։ Տեղում ռեալ մրցակից չեղավ, որից հետո շեշտակիորեն բարձրացրին գները։ Ահա ողջ պատմությունը։ Խնդիրն այն է, որ ռեալ մրցակից չկա։ Մրցակիցները բոլորն էլ ռուսական ընկերություններ են, որոնց համար իրար մեջ պայմանավորվելը հեշտ է։ Կարող են հանդիպել ու որոշել գին սահմանել դեպի Երևան։ ՀՀ ավիատոմսերի շուկայի 70 տոկոսը ռուսներինն է։

Երկու տարի է կոկորդներս ճղում ենք, որ Հայաստանում պետք է ընկերություն ստեղծել»,- ասաց ոլորտի մասնագետը։

Խաչատրյանը չի զարմանում, որ Մոսկվա-Երևան տոմսի արժեքը 700 դոլար է, քանի որ ռեալ մրցակցի բացակայությունը հանգեցնում է նման իրավիճակի։

«Պետք չէ զարմանալ, որ այդ գներով տոմս են վաճառում։ Երբ «Արմավիա»-ն կար, 2008-ի օգոստոսին Երևան-Մոսկվա տոմսի արժեքը 43 հազար դրամ, մոտ 100 դոլար էր, իսկ հիմա անհամեմատ բարձր է։ Աշխարհում չկա նման բան՝ երկուսուկես ժամ թռիչքի համար գանձել 700 դոլար։ Նման գին չկա։ Այն բարդակը, որ տիրում է ավիացիայում, հանգեցրել է այս վիճակին, որի մասին իշխանություններից ոչ ոք չի էլ ցանկանում խոսել։ Սա կարող է այնքան տևել, մինչև մեր իշխանությունը չորոշի ուշադրություն դարձնել այս խնդիրներին, կանչել մասնագետների, քննարկել։ Մենք տեղներս նստած չենք, մենք բարձրացնում ենք այս խնդիրները, մեզ լսող չկա»,- տեսակետ հայտնեց Նավիկ Խաչատրյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում