Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը մեկնարկում է Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում

Լևոն Արոնյանը մեկնարկում է Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է  շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը կրում է Lindores Abbey Rapid Challenge անվանումը, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիիլ Դուբովը: Այն կմեկնարկի մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին:

Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Եվս երկու մրցաշար պլանավորվում է անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]