News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք ամեն ինչ պետք է անենք, որ լայնանա մեզ միացող մարդկանց շրջանակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը, ով քիչ առաջ դուրս է եկել ԵՊՀ շենքի ու միացել իր ցուցարար ընկերներին:

«Հացադուլը չի դադարեցվել, այս պահին մենք եկել ենք մեր ընկերների հետ լինելու, նրանց աջակցելու։ Մենք տեղյակ ենք, որ դասախոսներ եւ գիտաշխատողներ իրենց աջակցությունն են հայտնել ուսանողների ցույցին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ լայնանա մեզ միացող մարդկանց շրջանակը»,-նշեց նա։

Հացադուլ հայտարարած մյուս ուսանողները նույնպես միացել են Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցին: Նրանց հավաստիացմամբ, ԵՊՀ լսարանը թիրախավորված չէր, ԵՊՀ-ի փոխարեն կարող է լինել ցանկացած տեղ, իսկ ԵՊՀ ղեկավարույթյունը հանդուրժողաբար է վերաբերվել իրենց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տղաները դադարեցնում են հացադուլը, եւ կմիանան ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսանղներին։

Նշենք, որ միչ այդ ԱԺ շենքի դիմաց ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ  ուժի կիրառման արդյունքում ուսանողների մի մասը ընկել էր գետնին, ստացել մարմնական վնասվածքներ,  մի մասի ինքնազգացողությունը վատացել է։

Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշոց էր սկսվել: Ոստիկանները դասադուլավորներին 5 րոպե ժամանակ էին տվել Բաղրամյան փողոցն ազատելու համար։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ