Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լյուստրացիա նշանակում է ՉԵԿԱ-ի, ԿԳԲ-ի ոչնչացում. ինչու է ԱԱԾ-ն դեմ լյուստրացիային

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին կոչ էր արել պարզել, թե ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ։ Կոչից հետո անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Իրավապաշտպանները տեղի ունեցածից հետո ԱԱԾ-ում լյուստրացիայի անհրաժեշտության հարցն են բարձրացնում։ ԱԱԾ-ն, սակայն, համաձայն չէ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ն մեկնաբանել է, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մշտապես հսկողություն է իրականացվում ծառայողների կողմից ծառայողական և կատարողական կարգապահության պահպանման, ինչպես նաև նրանց՝ ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջների համապատասխանության նկատմամբ: «Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»,- ասված է ԱԱԾ պատասխանում։

Հրապարակախոս Անուշ Սեդրակյանը Պապիկյանի դատվածությունը լուրջ փաստ չի համարում և կարծում է, որ նրան վատ խորհուրդ էին տվել կենսագրությունից դա թաքցնելու, որովհետև արտահոսքի առարկա դառնում է թաքցրած ինֆորմացիան։ Ինչ վերաբերում է լյուստրացիայի անհրաժեշտությանը, ապա, հրապարակախոսի դիտարկմամբ, լյուստրացիա ասելով երբեմն շատ սխալ բաներ են հասկանում: «Լյուստրացիա ասելով բոլորին թվում է, թե դա ունեցվածքն է, հարկն է, աշխատանքն է, բայց ոչ՝ լյուստրացիան նախևառաջ այն է, թե որքանով է մեր պետական մարմինը ծառայում ուրիշ պետության շահերին, մանավանդ՝ ազգային անվտանգությանը։ Եվ այդ դիտանկյան տակ ԱԱԾ-ն ուղղակի ի զորու չէ որևէ մեկին լյուստրացիա անելու, որովհետև նախևառաջ ինքն իրեն պետք է լյուստրացիա անի և անդամ առ անդամ քննարկի, թե որքանով են կապված մեր բոլոր ծառայությունները Ռուսաստանի ծառայությունների հետ՝ մանավանդ նոր իրադարձությունների լույսի տակ, և ինչով կարող է դա վերջանալ Հայաստանի համար։ Եվ այս հարցում բոլոր պետական պաշտոնյաներին հորդորում եմ՝ բոլոր ինֆորմացիաները, որ իրենք նպատակահարմար են համարում թաքցնել, ճիշտը և հեղափոխականը հանրայնացնելն է, որպեսզի շահարկումների առիթ չտա»,- ասաց Սեդրակյանը։

ԱԱԾ լյուստրացիայի հարցը դնելը հրապարակախոսը ծիծաղելի է համարում, քանի որ պարզից էլ պարզ է, որ որևէ մեկը չի ցանկանա ինքնալյուստրացվել։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, որ անկախության ամբողջ ընթացքում մենք չենք ունեցել ՀՀ ԱԱԾ, մենք ունեցել ենք ՉԵԿԱ-ի, ԿԳԲ-ի իրավահաջորդ, ՉԵԿԱ-ի, ԿԳԲ-ի փորձի վրա դաստիարակված, նրանց դպրոցում կրթված «չեկիստներ»։ Իրավապաշտպանի խոսքով՝ ցավալին այն է, որ վերջին տարիներին երիտասարդները, որոնք գնում են այնտեղ աշխատելու, ընկնում են հների ազդեցության տակ և վերածվում են սովորական սովետական չեկիստների, որոնց համար աշխարհում ամեն ինչ գաղտնի է, անգամ արևածագն է գաղտնի, նրանց համար աշխարհը բաժանված է գաղտնիքների և ոչ գաղտնիքների միջև։

«Լյուստրացիա նշանակում է ՉԵԿԱ-ի, ԿԳԲ-ի ոչնչացում։ Նրանք դա զգում են որպես սեփական անձի դեմ ուղղված քայլ։ Ես այդ թեմայով զրուցել եմ հին չեկիստների հետ, զրուցել եմ հիմա աշխատողներից շատերի հետ, նրանք շատ ցավոտ են դա ընդունում և համարում են իրենց կառույցի դեմ ոտնձգություն։ Կարծում եմ, որ այդ կառույցը պետք է հիմնահատակ փոխվի, վստահ եմ, որ մենք ունենալու ենք ԱԱԾ»,- ասաց Վարդան Հարությունյանը։

ՀՀ-ում 30 տարիների ընթացքում, Հարությունյանի խոսքով, որևէ իշխանություն այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի արել՝ չհաշված 90-ականների սկզբում այդ կառույցից խիստ սովետական վարչությունները հանելը։

Իրավապաշտպանը վստահ է, որ լյուստրացիա լինելու է, և այդ լյուստրացիան ուղղված չի լինելու ՀՀ ազգային անվտանգության դեմ, ընդհակառակը՝ ծառայելու է Հայաստանի դեմ աշխատող կառույցների և անդամների բացահայտմանը։

«Անցած տարի համապարփակ լյուստրացիա իրականացրեց Լատվիան, արևելաեվրոպական նախկին սովետական երկրներն են լյուստրացիա իրականացրել։ Հետհեղափոխական Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենք և լյուստրացիա է իրականացվում, ճիշտ է՝ ոչ այն չափով, որչափով Մերձբալթյան երկրներում, բայց իրականացվում է։ Լյուստրացիայի նպատակը հասարակական համերաշխության և պատմության մութ էջերի բացահայտումն է»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ հետհեղափոխական այն երկրներում, որոնք բռնում են ժողովրդավարության ուղին, լյուստրացիա տեղի է ունենում։ Մեզանում, նրա խոսքով, նույնպես դա տեղի կունենա, բայց այսօր ցավով կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում