Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հորդորակ. Չակերտների գործածության մասին

Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձևով էլ հիշեցնում է տառի մասնիկը):

Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, մարզական ակումբների և այլ անուններ գրելիս, երբ դրանք գործածվում են բառակապակցության կամ նախադասության մեջ, օրինակ՝ «Հայկական միջօրեական» օրաթերթ, «Անուշ» պոեմ, «Հայոց լեզու» հրատարակչություն, «Հայկազուն» ակումբ։ Հիշեցնենք նաև, որ մատենագիտական ցանկերում վերնագրերը գրվում են առանց չակերտի։

Կան, սակայն, չակերտների գործածության խնդրահարույց դեպքեր, որոնց էլ կանդրադառնանք։

Հոլովական վերջավորությունները և հոդերը գրում են և՛ չակերտների ներսում, և՛ դրսում։

Հարցին անդրադարձել և որոշում է կայացրել Տերմինաբանական կոմիտեն դեռևս 1978 թվականին։ Ըստ այդմ՝ չակերտների մեջ առնվող բառերի հոլովական վերջավորությունները և հոդերը, որպես կանոն, պետք է գրել չակերտներում։ Օրինակ՝ գրել ոչ թե «Հայկական միջօրեական»-ի լրագրողը, այլ «Հայկական միջօրեականի» լրագրողը։

Միաժամանակ սահմանել է այն բացառությունները, որոնց դեպքում հոդերը և հոլովական վերջավորությունները պետք է գրել չակերտներից դուրս։ Այսպես՝

եթե անունն արտահայտված է ամբողջական նախադասությամբ, օրինակ՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»-ի հեղինակը, «Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ»-ում․

եթե անունը (բաղադրյալ լինելու դեպքում՝ վերջին բաղադրիչը) կա՛մ բառի հոլովական ձև է, կա՛մ չհոլովվող բառ, կա՛մ անձնական ու ցուցական դերանուն, օրինակ՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ի, Լ. Ցիպկինի «Ամառը Բադենում»-ի, Հովհ. Գրիգորյանի «Քեզ հետ և քեզ համար»-ի բնագիրը, Պ․ Սևակի «Դու»-ի վերլուծությունը:

Հոլովական վերջավորությունները և հոդերը կարելի է չակերտներից դուրս գրել նաև այն դեպքերում, երբ հատուկ նպատակ կա շեշտելու վերնագիրը։ Որոշ դեպքերում, երբ առաջանում են անվան ընկալումը դժվարացնող և հայերենի համար անսովոր ձևեր, խորհուրդ է տրվում գործածել լրացյալ: Այսպես. ոչ թե ասել հատվածներ «Մատյան ողբերգության»-ից, այլ հատվածներ «Մատյան ողբերգության» աղոթամատյանից, «Դուռը թակում են»-ի բովանդակությունը, այլ «Դուռը թակում են» վեպի բովանդակությունը։

Շատ հաճախ հայերեն չակերտների փոխարեն տեքստերում գործածում են օտար չակերտներ կամ այլ նշաններ, ինչպես՝ << >>, “”։

Հայերենում գործածվում են այս չակերտները՝ «»։

Տեխնիկական օգնություն։ Հիշե՛ք, որ հայերեն բացվող ու փակվող չակերտներ դնելու համար պետք է մուտքագրել համապատասխանաբար Alt+0171 և Alt+0187:

Երբեմն հարցնում են՝ ի՛նչ չակերտ գործածել, երբ հայերեն գրության մեջ կա օտարագիր միավոր։ Պետք է գործածել հայերեն չակերտը, քանի որ օտարալեզու միավորը հայերեն տեքստում է։ Օրինակ՝ Նա «The New York Times»-ի թղթակից էր (նախընտրելին, անշուշտ, հայատառ գրությունն է՝ Նա «Նյու Յորք թայմսի» թղթակից էր)։

Նույն հարցն առաջանում է նաև այն դեպքում, երբ օտար բառը գործածված է նախադասության մեջ որպես ինքնանվանողական միավոր։ Օրինակ՝ Նա փորձում էր գտնել անգլերեն feedback բառի համարժեքը։ Նման դեպքերում չակերտի առանձնացնող դերը կարելի է փոխարինել շղատառ կամ թավ գրությամբ կամ էլ չգործածել այս միջոցներից որևէ մեկը, քանի որ այն արդեն իսկ տարբերվում է ընդհանուր տեքստից։

Հաճախ պատահում է այնպես, որ չակերտով սկսվող ուրիշի ուղղակի խոսքը սկսվում կամ ավարտվում է մի արտահայտությամբ, որը ևս պետք է գրել չակերտում։ Հարց է առաջանում. քանի՞ չակերտ պետք է գործածել այսպիսի դեպքերում: Պետք է գործածել երկու չակերտ. ըստ կանոնի՝ մեկը ներքին խոսքի, մյուսը՝ վերնագրի չակերտն է։ Օրինակ՝ ««Լոռեցի Սաքոն» պոեմի մասին կգրեմ»,- մտածում էր ուսանողը:

Գրե՞լ արդյոք ա-ից և ո-ից հետո գրվող յ-ն այն դեպքերում, երբ այս տառերից որևէ մեկով վերջանում է չակերտի ներսում գրված բառը։ Հոլովական վերջավորությունը չակերտի ներսում գրելիս յ-ն պետք է գրել, իսկ չակերտից դուրս՝ ոչ։ Օրինակ՝ Ե. Չարենցի «Սոմայի», սակայն «Սոմա»-ի:

Ամփոփելով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

չակերտներ գործածելիս առաջնորդվել վերոշարադրյալ կանոններով:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում