Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կա՛մ մենք՝ հայերին, կա՛մ հայերը՝ մեզ… Շախմատային ճակատամարտին ընդառաջ

Հունաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում միմյանց հետ կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականները: 5-րդ տուրից հետո մեր հավաքականը գտնվում է 4-րդ, իսկ Ադրբեջանի հավաքականը՝ 7-րդ հորիզոնականում: Երեկ Հայաստանը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Հունգարիայի բավական ուժեղ հավաքականի հետ, իսկ ադրբեջանցիները 3:1 հաշվով հաղթեցին Չեխիային:

Նշենք, որ մեր առաջիկա մրցակիցը բավական ուժեղ կազմ ունի: Առաջին խաղատախտակի վրա ելույթ է ունենում Շաքյար Մամեդյարովը, որը ՖԻԴԵ-ի կողմից երեկ հրապարակված անհատական դասակարգման աղյուսակում 4-րդ հորիզոնականում է գտնվում: Ադրբեջանի 2-րդ համարը Թեյմուր Ռաջաբովն է, որը դասակարգման աղյուսակում 19-րդն է: Ադրբեջանի հավաքականում 3-րդ խաղատախտակի վրա խաղում է մեկ այլ հայտնի գրոսմայստեր՝ լատվիացի Արկադի Նայդիչը, որը ժամանակին ներկայացրել է Գերմանիան և Լատվիան: 2015 թվականից Նադիչը պաշտոնական մրցումներում հանդես է գալիս Ադրբեջանի դրոշի ներքո: Այս գրոսմայստերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 44-րդն է: Հարևան երկրի 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Ռաուֆ Մամեդովն էլ դասակարգման ցուցակում այս պահին 58-րդն է:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում 2-րդն է, իսկ երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը՝ միայն 76-րդը: Երրորդ խաղատախտակի վրա ելույթ ունեցող Գաբրիել Սարգսյանը 97-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը, որը խաղում է 4-րդ խաղատախտակի վրա, ընդհանրապես տեղ չի զբաղեցնում լավագույն 100 շախմատիստների շարքում:

Ընթացիկ առաջնությունում, ի տարբերություն Հայաստանի հավաքականի, որը պարտություն չի կրել, Ադրբեջանը հասցրել է մեկ հանդիպում տանուլ տալ: Մեկնարկային խաղում ադրբեջանցիները անսպասելիորեն ձախողվեցին՝ 2.5:1.5 հաշվով զիջելով Իտալիային: Վստահ լինելով, որ իր խաղացողները հեշտ հաղթանակ կտանեն, Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը հանգստանալու հնարավորություն էր տվել Մամեդյարովին:

«Վաղը կայանալու է կարևորագույն մի ճակատամարտ: Իրավիճակն այնպիսին է, որ՝ կա՛մ մենք՝ հայերին, կա՛մ հայերը՝ մեզ… Շատ կարևոր է, որ Մամեդյարովը հաղթի Արոնյանին: Նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Մամեդյարովը չորրորդն է, բայց Եվրոպայի թիմային առաջնությունում անցկացրած մի քանի փայլուն պարտիաների շնորհիվ Շաքյարն այս պահին երկրորդն է և արդեն իսկ շրջանցել է Լևոնին: Սա պատմական հաջողություն է: Ադրբեջանցի ոչ մի շախմատիստի պատմության մեջ չի հաջողվել հասնել նման բարձունքի: Մնում է միայն, որ վաղը հաղթենք Հայաստանի հավաքականին, և մասնավորապես Մամեդյարովը հաղթի Արոնյանին, որպեսզի ամրապնդվի 2-րդ հորիզոնականում»,- հայտարարել է ադրբեջանցի վերլուծաբան Զեյնալ Սուլթանովը:

Նշենք, որ այս պահին իսկապես Մամեդյարովին հաջողվել է շրջանցել Արոնյանին և տեղ զբաղեցնել ՖԻԴԵ-ի աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Լևոն Արոնյանի անհատական վարկանիշը նվազել է 1.1-ով, իսկ Մամեդյարովինն ավելացել է 2.5-ով: Այս պահին Մամեդյարովն ունի 2801.5, իսկ Արոնյանը 2799.9 գործակից: Հունաստանում Մամեդյարովը անցկացրած 4 պարտիաներից 3-ը հաղթել է և մեկը պարտվել: Արոնյանը 4 պարտիաներից հաղթել է 1-ը, իսկ 3-ն ավարտել է ոչ-ոքի:

Առկա իրավիճակում վաղը կայանալիք Արոնյան-Մամեդյարով պարտիան շատ ավելի կարևոր և սկզբունքային է լինելու: Ընթացիկ առաջնությունում մեր հավաքականի կազմում կարելի է առանձնացնել Գաբրիել Սարգսյանին և Հրանտ Մելքումյանին: Երրորդ և 4-րդ խաղատախտակների վրա նրանք բավական վստահ խաղ են ցուցադրում: 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Հոլանդիային հենց Սարգսյանի և Մելքումյանի փայլուն խաղի շնորհիվ:

Ինչ վերաբերում է Սերգեյ Մովսիսյանին, ապա նա արդեն իսկ երկու պարտություն է կրել: Երկրորդ տուրում Մովսիսյանը պարտիան տանուլ տվեց Հունաստանի հավաքականի դեմ պայքարում: Մովսիսյանը պարտվեց նաև 4-րդ տուրում Հոլանդիայի հետ մրցավեճում, և եթե Սարգսյանն ու Մելքումյանը չհաղթեին, մեր հավաքականը պարտություն կկրեր:

Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց հավաքականին, ապա երեկ Վրաստանից 4:0 հաշվով կրած պարտությունից հետո նահանջել է 13-րդ հորիզոնական: Վաղը մեր հավաքականը կմրցի Հունգարիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում