▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից

 

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից՝ նշելով, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանալու մեծացնել երեխաններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին  հայտնել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ»,– նշել է նա։

Վերջինիս խոսքով՝ աղջիկը Գյումրի էր գնացել մոր հետ, ով նրան մենակ է մեծացրել:

Հավելենք, որ բազմաթիվ մարդիկ արդեն իսկ դիմել են՝ փոքրիկ եղբայրներին որդեգրելու համար։

 

Հիշեցնենք, որ երեխաների մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին