Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գոգյանը չի բարձրաձայնել, թե որ ռեկտորների ատենախոսությունները խնդիրներ ունեն

 Գոգյանը չի բարձրաձայնել, թե որ ռեկտորների ատենախոսությունները խնդիրներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման կոմիտեն փորձում է խնդիրները համակարգային լուծել և ոչ մի անձնական որակավորումներ չտալ ատենախոսությունների արտագրությունների հետ կապված: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն՝ անդրադառնալով մամուլում ծավալվող` դոկտորական ատենախոսությունների արտագրությունների մասին թեմային:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեպքում եղավ երկու կողմի բախում, ինչի արդյունքում խնդիրը դուրս եկավ ջրի երես: Մեդիան այն վերցրեց ու սկսեց երկար ժամանակ շահարկել: Նա Հայաստանի պատմության մեջ միակ մարդը չէ, որի վերաբերյալ այդ խնդիրը եղել է: Օրինակ, նախորդ տարի ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր ունեն իրենց ատենախոսությունների հետ կապված խնդիր: Նրանք դիմում գրեցին, և հանրությունն այդպես էլ չիմացավ, թե խոսքն ում մասին է: Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, ոչ անձնավորված ու շոու սարքելով»,-ասաց Սմբատ Գոգյանը: Նա հիշեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանի գործի դեպքում եղավ վարչապետի անունից հանձնարարականը գործն ուսումնասիրելու վերաբերյալ, այն ուղարկվել էր ԿԳՄՍ-ի նախարարություն, նախարարը մակագրել էր կոմիտեին: Ստեղծվել էր հանձնաժողով, որն էլ տվել էր իր եզրակացությունն այն մասին, որ այնտեղ կան խնդիրներ: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մյուս ռեկտորների ատենախոսությունները ևս կվերանայվեն, Սմբատ Գոգյանը նշեց, որ իրենց կառույցը նման լիազորություն չունի:

«ԲՈԿ-ն իր կանոնադրության մեջ նման դրույթ չունի, անցյալին նայելու իրավասություն չկա: Եթե ասեմ, այս ռեկտորի դոկտորականն արտագրված է, դուք կհարցնեք, իսկ ձեր կանոնադրության ո՞ր կետի հիման վրա եք դա արել: Պատասխանը կլինի ոչ մի, արդյունքում կստացվի այն, որ ես իմ լիազորությունները չարաշահել եմ: Պետք է համապատասխան հանձնարարական լինի կամ ստեղծվի մարմին, որը կուսումնասիրի խնդիրը»,-ասաց Սմբատ Գոգյանը:

Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մեջ գրագողության մասին բարձրաձայնել էին մի խումբ դասախոսներ, որոնք դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնած բարեփոխումներից՝ մասնավորապես դասախոսական նոր կազմի մրցույթից, որն ըստ բողոքողների, անօրինական էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]