▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ ոք եմ, որ իմ խոսքն այդ դեսպանատանն իբրև երաշխիք արժեք ունենա. Նազենի Հովհաննիսյանի բաց նամակը

 

Image may contain: 3 people, people smiling, close-up

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է 4-ամյա Արեգի խնդրին` այս անգամ բաց նամակ ուղղելով ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը.

«ԲՈԼՈՐԻՆ.Կարդացեք,թե կպավ ձեր սրտին՝ տարածեք, գուցե ես անիմաստ երազող եմ, բայց հուսով եմ Դեպանատունը կարձանքի... դրական...
Արեգի պատմությունը գիտեն գրեթե բոլորը, 4-ամյա փոքրիկը երևի չի էլ կասկածում, թե իր համար լիովին անծանոթ մարդիկ որքան են ցավում, ամեն ինչ անում՝ օգնելու ու վերջապես նրան ԱՌՈՂՋ տեսնելու համար։ Բայց Արեգն ինձ համար անծանոթ չէ, նա իմ սիրելի ընկերների՝ Արմենակ Խաչատրյանի և Աննա Բաբաջանյանի Որդին է, Սոնուկի կրտսեր եղբայը, իմ որդին է, արդեն ԲՈԼՈՐԻՍ որդին է։ Աշխատող, ստեղծող, կիրթ ու հայրենասեր ընտանիքի զավակ։ Անցյալ Սեպտեմբերից սկսած Արեգը կյանքի ու մահվան կռիվ է տալիս՝ երեխային ոչ բնորոշ Ուժով ու անհավանական հավատքով,իր ժպտադեմ տոկունությամբ... բայց Արեգին հիմա, փոխպատվաստումից առաջ ամենից շատ նրա քույրը՝ Սոնան է պետք. գրեթե 7 ամիս չեն տեսնվել, Սոնային Գերմանիայի դեսպանատունը վիզա չի տալիս, Արեգը՝ բանտված հիվանդանոցում, մայրը՝ կողքին, քույրը՝ շատ հեռու, մորից ու եղբորից հեռու((( Արեգին Սոնուկն է պետք, իր գարունով ծաղկաբույր, խելառիկ ներկայությամբ, որպեսզի իր 10 օր դադարն իրոք ԿԱԶԴՈՒՐԻ, ԲՈՒԺԻ, որ Հաղթի։ Երկուշաբթի Սոնուկը պետք է կրկին մտնի Գերմանիայի դեպանատուն՝ վիզայի համար, և չնայած բոլոր կարևոր և ճիշտ փաստաթղթերին՝ մեծ է վախը, որ կրկին կմերժեն։ Ես ոչ ոք եմ, որ իմ խոսքը այդ դեսպանատանն իբրև երաշխիք արժեք ունենա, բայց ես ՎՍՏԱՀ ԵՄ, որ ԲՈԼՈՐԻս խոսքը երաշխիք կդառնա Դեսպանության համար։ Գուցե մենք՝ հայերս, շատ ենք «հետ» եվրոպական ինչ-ինչ «չափանիշներով», բայց հաստատ մեզ համար ՄԱՐԴՈՒ չափանիշը, երեխայի ԿՅԱՆՔԻ համար բոլորիս չափանիշը մեկն է, հանուն նրա ԿՅԱՆՔԻ,առողջության՝ գնալ մինչև վերջ։ 
Դեպանության «մտավախությունը», որ Խաչատրյանների ընտանիքը փախստականի կարգավիճակով «կհանձնվի», առնվազն վիրավորական է, երբ մի ամբողջ ազգ բռունցք դարձած նրա համար Կյանք է ստեղծում, միջոցներ հավաքում, երբ նույն Գերմանական ֆոնդը աներևակայելի կերպով օգնում է ու վճարում անհավանական գումարներ։ 
Ստորև բերում եմ կարճ թվաբանությունը՝ իբրև ասածիս ապացույց։
Բարերարներից, հասարակ ու բարի մարդկանցից հավաքված 121600 եվրոն( որից 20000 Գերմանական ֆոնդից, իսկ 16000 Ամերիա բանկի կողմից է) , արդեն վճարվածն է, իսկ Գերմանական ֆոնդից ծածկվել է նաև հիվանդանոցի նոր պահանջը, որը 100000 եվրոյի հաշիվ է։ 
Հուսով ենք, որ Գերմանիայի դեսպանատունը կլսի մեր բոլորի ծնողական խնդրանքը,կաջակցի և կընդառաջի Սոնա Խաչատրյանի՝ մորն ու եղբորը տեսնելու հնարավորությանը։
Իրական նկարներ, իրական պատմություն, իրական մարդիկ։ ՍՈՆՈՒԿԻՆ հաջողություն,իսկ քեզ՝  Արեգ ջան, Արև տղա. քեզ առողջություն... որ շուտ ՏՈՒՆ ԳԱՍ»!

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին