«Իմ տատիկը՝ Ոսկանյան Մարիամը, և պապիկը՝ Իգիթյան Վաղարշակը, ծնվել են 1890-ականներին: Նրանց ծնողները գաղթելե ն Էրզրումից և Կարսից ու բնակություն են հաստատել Ախալքալաքի Կարս գյուղում»,- Ծիծեռնակաբերդում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց նրանց թոռնուհին:
Մեր զրուցակցի խոսքով՝ իր գեղեցկուհի նորահարս տատիկը ստիպված է եղել անընդհատ մրոտել իր դեմքը՝ իր գեղեցկությամբ թուրքերի ուշադրությունը չգրավելու համար, որոնք ժամանակ առ ժամանակ հատել են Վրաստանի սահմանը և միշտ հարձակվել հայերի վրա. «Ասում էր՝ սպասում էին ամբարները լցվեն, որ իրենք նորից թալանելու համար հարձակվեին»:
Նա պատմեց, որ իր վարժապետ և տիրացու պապը թուրքերի հարձակման ժամանակ հանել է հոգևորականի իր հագուստը և կազմել զորախումբ ու սարերում պայքարել թուրքերի դեմ:
«Տատիկս պատմում է՝ «երբ երեխաս սարերում մահացավ, ես ուրախացա, որովհետև չէի դիմանում սոված երեխայիս աղերսանքներին, որին ոչնչով չէի կարողանում օգնել»: Նա ձեռքերով փորել ու թաղել է իր որդուն»,- պատմեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: