Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 14-ին

Այսօր՝ մայիսի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1907 թ. այս օրը ծնվել է Միքայել Թավրիզյանը՝ հայ նշանավոր դիրիժոր:

*           1643 թ. այս օրը Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։

*           1900 թ. այս օրը Փարիզում տեղի ունեցավ 2-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

*           1948 թ. այս օրը Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախության մասին։

*           1952 թ. այս օրը ծնվել է Ռոբերտ Զեմեկիսը՝ ամերիկացի նշանավոր օսկարակիր ռեժիսոր։

*           1316 թ. այս օրը ծնվել է  Կառլոս IV Սրբազան Հռոմի կայսրը:

*           1904 թ. այս օրը ծնվել է Անդրանիկ Ղազարյանը՝ ռազմական գործիչ:

*           1923 թ. այս օրը ծնվել է  Սուրեն Շահբազյանը՝ կինոօպերատոր և ռեժիսոր:

*           1940 թ. այս օրը ծնվել է  Ռոբերտ Մավիսակալյանը՝ լրագրող, հաղորդավար և հրապարակախոս:

 

Գիտե՞ք, որ...

*           Հին ժամանակներում որպես փող մարդիկ օգտագործել են ոչ միայն կենդանիներին և տարաբնույթ ապրանքներ, այլև արյուն: 

*           Թղթադրամն իրականում թուղթ չէ, այլ կազմված է բամբակից և տարաբնույթ մանրաթելերից:

*           Առաջին բանկոմատի գաղափարը ծնվել է լոգասենյակում, 1960-ական թվականներին: Գաղափարի հեղինակը գյուտարար Ջոն Շեֆերդ Բարոնն է:

*           ԱՄՆ-ում շրջանառվում են ավելի շատ վճարային քարտեր, քան երկրում ապրող մարդկանց թիվն է:

*           Տարվա ընթացքում թողարկվում են «Մոնոպոլիա» խաղի ավելի շատ գումարներ, քան իրական թղթադրամներ:

*           ԱՄՆ-ից դուրս շրջանառվում է ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ի ներսում:

*           Հնում, երբ ստեղծվեցին առաջին դրամական միավորները, կառավարիչներն ու թագավորները դրանց վրա իրենց դիմանկարներն էին հատել տալիս: Ալեքսանդր Մակեդոնացին առաջինն էր, ով որոշեց նման կերպով իր մեծությունը ցույց տալ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]