Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստան է ժամանել նաև Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]