Քիմ Քարդաշյանը պատասխանել է իր՝ կոկաինից կախվածության մասին լուրերին
LifestyleԱմերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը հերքել է կոկաինից իր կախվածության մասին լուրերը, որոնք տարածվել էին «անհաջող» սելֆիի տարածումից հետո։
Մի շարք ԶԼՄ-ներ և համացանցի օգտատերեր ռեփեր Քանյե Ուեսթի նկարում նկատել էին երկու սպիտակ գծեր ու ենթադրել, որ այն կոկաին է։
Սկզբում Քարդաշյանը որոշել էր, որ այն երեխաների համար նախատեսված քաղցրավենիքի շաքարավազն է, այնուհետ հայտնել, թե դա ուղղակի մարմարե սեղանի բնական նկարն է։
Աստղի խոսքերով, արգելվածմիջոցների օգտագործումն իր կենսակերպը չէ։