211652_close_icon
views-count4653 դիտում article-date 23:48 17-02-2020

Համացանցում է հայտնվել Լոնդոնում ուժեղ փոթորկի պայմաններում ուղևորատար օդանավի վայրէջքի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

YouTube-ում տեսանյութ է հրապարակվել այսօր՝ փետրվարի 17-ին, Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ծայրահեղ անբարենպաստ պայմաններում Etihad ավիաընկերությանը պատկանող Airbus A380 ուղևորատար օդանավի վայրէջքից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը սկսում թռիչքուղու վրա ճոճվել և թվում է, թե կողային դիրքով կդիպչի թռիչքուղուն, սակայն ամենավերջին վայրկյանին օդաչուներին հաջողվում է օդանավի դիրքը կտրուկ փոխել։ Նշենք, որ օրերս Մեծ Բրիտանիային վրա է հասել «Դեննիս» փոթորիկը։ Ուժգին քամու և հորդառատ անձրևների հետևանքով բնակելի տներ են հայտնվել ջրի տակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր