News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոսեց սահմանադրական մեկ փոփոխության մասին, Սահմանադրության մեջ 1-2 նախադասություն է փոխվելու, որ Ազգային ժողովը կարող է ինքն իրեն ցրել կամ ինքը նշանակել արտահերթ ընտրություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանը որեւէ կապ չի տեսնում ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ սահմանադրական փոփոխությունների միջեւ: «Սահմանադրական փոփոխությունները, որոնց մասին վարչապետը խոսեց հանրահավաքի ժամանակ, ըստ էության, խոսքը մի փոփոխության մասին է, որ Ազգային ժողովը կարող է ինքն իրեն ցրել կամ ինքը նշանակել արտահերթ ընտրություն: Ես ենթադրում եմ, որ Սահմանադրության մեջ 1-2 նախադասություն է փոխվելու, եւ հետո ինչ-որ բաներ երեւի փոխվելու են ԱԺ կանոնակարգ օրենքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրական օրենսգիրքը կարգավորելու է ընտրությունները, անկախ նրանից, թե արտահերթ ընտրությունները որ սցենարով տեղի կունենան:

Հարցին, թե սահմանադրական փոփոխությունները կկատարվեն ԱԺ-ի միջոցո՞վ, թե հանրաքեի, Իոաննիսյանը պատասխանեց. «Գործող կարգավորումները թույլ են տալիս երկու ճանապարհով էլ գնալ»:

«Ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանին օդ ու ջրի պես պետք են նոր ընտրություններ: Եթե հանկարծ ռիսկ կա, որ առաջին սցենարով, երբ վարչապետը հրաժարական է տալիս եւ երկու փորձից վարչապետ չեն ընտրում, դա կարող է տապալվել եւ արդյունքում չունենանք արտահերթ ընտրություններ, ապա իրոք, պետք է փնտրել այլ ուղիներ, որ տապալման հնարավորություն չլինի: Մեզ օդ ու ջրի պես պետք են նորմալ, որակյալ ընտրություններ, որոնց արդյունքում կձեւավորվի ժողովրդի տրամադրություններն արտահայտող խորհրդարան: Եթե դրա համար պետք է գնալ մի քիչ դժվար ճանապարհով, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով»,-ընդգծեց Իոաննիսյանը:

Դիտարկմանը, որ այդ դժվար ճանապարհը նորից հանդիպում է ԱԺ-ի հնարավոր խոչընդոտին, երբ խորհրդարանը պետք է ընդունի սահմանադրական փոփոխությունները, Իոաննիսյանն ասաց. «Խորհրդարանին պարտադրողը ես չեմ, պարտադրողը ժողովուրդն է»:

Նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ով է զբաղվելու սահմանադրական փոփոխություններով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետեւյալը. «Տեսեք՝ ինչ է կատարվում. ըստ էության, Սահմանադրական հնարավորությունը հետեւյալն է այս պահին, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, եւ խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետեւյալը. ասում են՝ դե թողնենք, հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, կասենք, օրինակ՝ չասեմ ում:

Մենք կանենք հետեւյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ