211652_close_icon
views-count1001 դիտում article-date 17:45 24-06-2021

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 24-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Օրակարգում 2 հարց էր:

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած օրինափաթեթը ներառում էր 12 նախագծեր, որով մասնավորապես փոփոխություններ և լրացումներ են   նախատեսվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագծերի փաթեթը քվեարկության դրեց: 3 կողմ ձայնով այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի լիագումար նիստին:

Երկրորդ ընթերցմամբ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո պատգամավորական առաջարկ չի եղել: Հեղինակի կողմից եղած միակ առաջարկի հաշվառմամբ օրինագիծը խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր