Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ

Հայաստանում 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 
721 մլրդ 396 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2020թ.հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 721 մլրդ 396 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո»-ն՝ ավելի քան 36 մլրդ 215 մլն դրամ մուտքերով, երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ ավելի քան 34 մլրդ 866 մլն դրամ մուտքերով: Երրորդը`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն  է՝ ավելի քան 31 մլրդ 310 մլն դրամ մուտքերով:  Չորրորդ տեղում «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն է՝ ավելի քան 16 մլրդ 264 մլն դրամ մուտքերով: Հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս ՕԻԼ»-ը` ավելի քան 14 մլրդ 360 մլն դրամ մուտքերով: 

Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]