Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» 
ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Իմ քույր» երգը՝ այն հրապարակելով «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտությունը գրել են Կարեն Համբարձումյանը, Սևակ Մելքոնյանը և Սոնա Ռուբենյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բասեղյանն է, գործիքավորումը նույնպես իրականացրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին Սոնան, մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]