211652_close_icon
views-count38798 դիտում article-date 19:47 18-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ը և Daewoo Hatc-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր`օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում, բախվել են Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Էդգար Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 35 RP 505 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Daewoo Hatc մակնիշի 35 GL 014 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo Hatc-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Նիկողոսյանն ու տեսուչ Արթուր Հարությունյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի Էրեբունու բաժնի ծառայողները և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Daewoo Hatc-ի վարորդի ու ուղևորի ինքությունը: Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում BMW-ի վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ ինքը չի հիշում ինչպես է տեղի ունեցել վթարը, սակայն վթարի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի ականատեսներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով BMW-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը, իսկ վթարային իրավիճակ ստեղծող վարորդը հեռացել է դեպքի վայրից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր