Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Փաշինյանն առաջ է քաշել երկու հստակ ուղերձ. փուլային տարբերակի կամ նոր թեզի առաջ քաշում գոյություն չունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորների միջև հեռակա բանավեճը գնալով ավելի սուր երանգներ է ստանում։ Վարչապետը, Լոս Անջելեսում տեղական և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների հետ ասուլիսի ընթացքում կրկին անդրադառնալով նախկին իշխանությունների վերադարձի հնարավորությանը, դա բացառել էր և նաև ընդգծել, որ նրանք պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձնեն պետությունից թալանածը։ Ավելին, ըստ Փաշինյանի՝ նախկին նախագահները պետք է լինեն այն իրավիճակում և ունենան այն ունեցվածքը, ինչ-որ կար մինչև 1998 թվականը։

Բնականաբար, այս հայտարարությունը չէր կարող դուր գալ նախկին նախագահին և նրա մերձավորներին։ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այս հայտարարությունը պրոյեկտել է Ղարաբաղյան հակամարտության վրա և, մասնավորապես, նշել. «1998-ից առաջ եղած ստատուս-քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։ Քոչարյանը նաև թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

Հիմա, եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս-քվոն, ապա թույլ չենք տալու։

1998-ի միայն մեկ ստատուս-քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ նոր իշխանությունների՝ Ղարաբաղյան հակամարտության տեսլականի մասին խոսելիս հստակ կարող ենք նշել հետևյալը։ «Դեռևս այդ ուղղությամբ, որպես նոր քայլ, կարող ենք նշել միայն երկու ուղղություն։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անելու են ամեն ինչ, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթացի սեղանի շուրջ։ Երկրորդ՝ Ստեփանակերտում ելույթի ժամանակ նա ասաց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Եթե համեմատենք այս երկու հայտարարությունները, որոնք մասնավոր մարդու հայտարարություններ չեն, մենք կարող ենք առաջինում տեսնել երկրորդի և երկրորդում առաջինին հակասող մտքեր, երբ չի բացահայտվել, թե ինչքանով է Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց նպաստելու հակամարտության կարգավորմանը։ Երբ 1999-ից հետո Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, այնպիսի իրավիճակ էր, որ բանակցությունները կա՛մ պետք է դադարեին, կա՛մ միայն Հայաստանը տաներ բանակցությունները, այդ ժամանակ որոշվեց ընտրել երկրորդ տարբերակը։ Հիմա, եթե ներկա իշխանություններն ի սկզբանե հայտարարեցին, որ Ղարաբաղը հետ են բերում բանակցությունների սեղան, որոշակի հարցեր են առաջանում։ Եթե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ապա մենք ընտրում ենք հակամարտության լուծման ամենասկզբնական տարբերակը՝ 1989 թվականի դեկտեմբերին ընդունված որոշման տարբերակը, որով ՀՀ ԳԽ-ն համաձայնություն էր տալիս Ղարաբաղն իրեն միավորելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ այլ նորույթ, առաջնահերթ քայլ, փաստաթղթի հրապարակայնացում կամ որևիցե նոր թեզի առաջ քաշում այժմ գոյություն չունի. «Բայց պետք է նաև նկատի ունենանք, որ ընդհանուր բանակցային գործընթացը գաղտնի է, և բացառված չէ, որ բանակցությունների ընթացքում Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը մի նոր բան առաջարկած լինեն միջնորդներին ու Ադրբեջանին, որը կարող է որոշ կետերով կրկնել ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի չարչրքված փուլային տարբերակը։ Եթե կա նման բան, ապա հնարավոր է խոսել, որ այդ սկզբունքները վերակենդանացվում են։ Բայց քանի որ հրապարակային հայտարարություն կամ քայլ չկա, մենք չենք կարող որևէ դատողություն անել»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ամենավերջին փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, որը իրենից հետո թողել է Սերժ Սարգսյանը. «Չի կարելի համարել այդ փաստաթուղթը փուլային, դա փաթեթային տարբերակ էր, որը ենթադրում էր փոխզիջումային ինչ-որ բան։ Բայց նաև նշեմ, որ նույնիսկ այդ սկզբունքները պաշտոնապես գաղտնազերծված չեն»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը ներքաղաքական դիսկուրս դարձնելուն, քաղաքագետը նշեց. «Հայաստանի յուրահատկությունն այն է, որ Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործվում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դա գալիս է մեր իրավիճակի յուրահատկությունից, կիսապատերազմական իրավիճակից։ Սրա համատեքստում հասկանալի է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, մեկը մյուսին մեղադրելու համար, սոցիալական, տնտեսական, ժողովրդավարացման գործընթացի, կոռուպցիայի դեմ պայքարի կողքին միշտ առաջին պլան է բերում նաև Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ հակառակորդ կողմի անկարողության փաստարկը։ Սա ես դիտարկում եմ որպես քաղաքական տեխնոլոգիա։ Նրանք, ովքեր ասում են, որ ներկաները ծախում են Ղարաբաղը՝ իրականությանը չի համապատասխանում, մյուսները գալիս են նախկիններին են մեղադրում։ Սա պարզապես դարձել է ներքաղաքական պայքարի գործոն մեկը մյուսի դիրքերը թուլացնելու համար։ Սա գալիս է հակամարտության չկարգավորված լինելուց, աշխարհաքաղաքական իրավիճակից, միջնորդ հանդիսացող կողմերի շահադիտական նպատակներից, որոնք ամեն անգամ մի առիթով կամ սրում կամ արհեստականորեն սառեցնում են հակամարտությունը»։

Քաղաքագետի դիտակմամբ՝ 90-ականների սկզբին Ղարաբաղի հարցը միջազգայնացնելով՝ մենք 30 տարիների ընթացքում հասել ենք նրան, որ ինչ-որ պահի այդ հարցի լուծումն այլևս դուրս կլինի Հայաստանի ու Ադրբեջանի վերահսկողությունից. «Ու այդ հարցի լուծման բանալին կհայտնվի աշխարհի խոշոր գերտերությունների սեղանին։ Այնպես որ, ներկա պահին հակամարտության միջազգայնացումը ստեղծել է իրավիճակ, որ Երևանն ու Բաքուն չունեն այդ հակամարտության լուծման մենաշնորհը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում