News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

35 երկրների ներկայացուցիչներ եւ Եվրոպական հանձնաժողովը դիմել են Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությանը, որպեսզի կազմակերպությունը կրիպտոարժույթին վերաբերող իր ստանդարտները վերանայի, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Փետրվարի 18-23-ը Փարիզում տեղի է ունեցել Փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների մշակման խմբի (FATF) խորհրդակցությունը, որին մասնակցել են 35 խոշոր երկրների ներկայացուցիչներ եւ 2 կազմակերպություն, որոնք «իշխանության գլոբալ մարմնին կոչ են արել բարելավել կրիպտոարժույթների հետ կապված փողերի լվացման  ռիսկեր հասկացությունը», հայտնում է Bitcoin.com-ը՝ վկայակոչելով հարավկորեական Yonhup պարբերականը:

FATF կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին եւ միջկառավարական մարմին է, որը սահմանում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի ստանդարտները:

Ֆինանսական միջոցառումների մշակման խմբի անդամների թվում են 35 պետություններ եւ 2 տարածաշրջանային կազմակերւպություններ: Երկրներից են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ այլն: Կազմակերպություններն են՝ Եվրոպական հանձնաժողովը եւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը:

Խորհրդակցության ժամանակ տարբեր պետությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են մտահոգությունների մասին, որ թվային միջոցներով գործաքների անանունության պատճառով ավելի դժվարացել է ապօրինի գործունեությանը հետեւելը եւ այն կասեցնելը: Խորհրդակցության արդյունքները կհրապարակվեն «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու 2018-ի ամռանը Արգենտինայում:

Հարավային Կորեան զեկուցել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի իր մեթոդների մասին, հունվարի 30-ից երկրում արգելված են թվային փողերով անանուն գործարքները, բոլոր թրեյդերները պետք է տեղական բանկում հաշվեհամար ունենան: Ֆինանսական կազմակեոպությունները նաեւ պետք է ստուգեն իրենց հաճախորդներին, ուշադիր հետեւեն նրանց գործարքներին եւ ավելի խորը ստուգում անցկացնեն, եթե օգտատերը կասկած է հարուցում:

Թվային փողերի շուկայի արժեքը վերջին օրերին գործնականում չի փոխվել, կազմում է գրեթե 460 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների մեծ մասը նույնպես նախկին մակարդակում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ