Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«ՀՀ որևէ կառավարություն չի կարող իր արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնել Մերձավոր Արևելքը»

Հայաստանի և Պարսից ծոցի ամենաազդեցիկ և հարուստ միապետություններից մեկի՝ Կատարի հարաբերություններում նոր, հետաքրքիր զարգացումներ են նշմարվում։ ՀՀ կառավարության՝ նախորդ հինգշաբթի կայացած նիստի օրակարգում ընդգրկված էր նախագիծ՝ Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) ՀՀ դեսպանություն բացելու մասին։ Կատարը պատրաստակամություն է հայտնել հոգալու հայկական նոր դեսպանատան ծախսերի մեծ մասը։ Ըստ նախագծի՝ Դոհայում ՀՀ դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա երեք տարիներին կվճարի Կատարը, իսկ 82.584 դոլարը կֆինանսավորվի ՀՀ բյուջեից։ Բացի դրանից՝ կատարական կողմը հայտարարել է, որ Դոհայում ՀՀ-ի կողմից դեսպանություն բացելու դեպքում փոխադարձության սկզբունքով Երևանում կբացվի Կատարի Պետության դեսպանությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Միջին և Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները Կատարի հետ, այս երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի ու Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը մեկ այլ հանգամանք է ավելացնում այս շարքին՝ հիշեցնելով 2017 թ․ հունիսին Կատարի շուրջ առաջացած հայտնի ճգնաժամը, երբ արաբական մի շարք երկրներ (Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, Լիբիան, Մալդիվները, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները)՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, դեմարշի ենթարկեցին Կատարին՝ հայտարարելով վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Սա լուրջ խնդիրներ առաջացրեց Կատարում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իրականացնելու առումով, քանի որ Կատարում Հայաստանի դիվանագիտական ներկայությունն ապահովում էր Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներից մեկում՝ ԱՄԷ-ում (Աբու Դաբիում) ՀՀ դեսպանատունը։ Ուստի անհրաժեշտություն առաջացավ բացելու առանձին դեսպանություն Դոհայում։ Սա, անշուշտ, շատ կարևոր և խրախուսելի քայլ է պաշտոնական Երևանի կողմից՝ Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականության շրջանակներում։ Բայց մյուս կողմից մտահոգիչ է այն փաստը, որ ըստ նոր կառավարության ներկայացրած ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնի, մերձավորարևելյան ուղղությունը, չնայած այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքին, մերձավորությանը Հայաստանին, հսկայական քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային նշանակությանն ու Արաբական աշխարհի հետ մեր դարավոր առնչություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունների մեջ չէ և ստորադասվում է անգամ Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերություններին։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը, սակայն, խորհուրդ է տալիս շատ չկենտրոնանալ ձևակերպումների վրա, թե որ պետությունն է որակվում իբրև «բարեկամ» և որը՝ «գործընկեր»։

https://www.panorama.am/news_images/532/1595044_3/f575bf9154599e_575bf915459dd.thumb.jpg

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին շրջանում մերձավորարևելյան ուղղությամբ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, կա։

– Պարոն Պետրոսյան, Կատարում ՀՀ դեսպանություն բացելը կարելի՞ է առաջընթաց համարել երկու երկրների հարաբերություններում։ 2017 թ մայիսին Հայաստանի նախագահի՝ Կատար առաջին պաշտոնական այցից հետո նշանակալի զարգացումներ եղե՞լ են երկկողմ հարաբերություններում։

– Կատարում ՀՀ դեսպանություն բացելու հարցը օրակարգային խնդիր էր՝ հատկապես պայմանավորված Կատարի մեկուսացման՝ 2017 թ․ կեսերից արաբական մի շարք պետությունների կողմից իրականացվող քաղաքականությամբ։ Կատարում ՀՀ դեսպանությունը համատեղությամբ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, ու քանի որ ԱՄԷ-ն ևս միացել էր Կատարի դեմ իրականացվող համակողմանի բոյկոտին, մեր դեսպանությունը Աբու Դաբիում փաստացի չէր կարողանում իրականացնել իր գործառույթները Կատարի Պետությունում։ Այս առումով առանձին դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Դոհայում պարզապես անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երեք տարվա ընթացքում բավական դինամիկ են զարգանում, այլև այն, որ կա հարաբերությունների զարգացման բավական լուրջ հեռանկար։ Ու սրան նպաստում են նաև Մերձավոր Արևելքում ու հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող բավական հետաքրքիր գործընթացները։ Կատարը փորձում է հաղթահարել այդ շրջափակումը, որը ոչ միայն քաղաքական, տնտեսական, աշխարհագրական է, այլև համակողմանի շրջափակում է։ Ուստի ինքն էլ շահագրգռված է զարգացնելու համակողմանի հարաբերություններ տարբեր երկրների հետ։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դեսպանատուն բացելը օրակարգային անհրաժեշտություն է և շատ կարևոր՝ հատկապես երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ֆունկցիոնալ տարբեր խնդիրներ լուծելու առումով։ Եվ նաև հաշվի առնելով այն փոխպայմանավորվածությունները, որոնց համաձայն առաջիկա տարիներին դեսպանատունը համաֆինանսավորմամբ է գործելու, կարելի է եզրակացնել, որ առանձին դեսպանատան բացումը ձեռնտու է նաև Կատարին, որը պատրաստակամություն է հայտնել փոխադարձության սկզբունքով դեսպանություն բացել Երևանում։ Ողջունելի է, որ նախատեսվում են նոր ծրագրեր, Կատարի հետ համագործակցության նոր ոլորտներ, քանի որ սա երկկողմանի շահավետ և բավական լուրջ հնարավորություններ ստեղծող քաղաքականություն է։ Երկու կողմն էլ անհրաժեշտ են համարում զարգացնել այդ հարաբերությունները։

– 2017 թ մայիսի կեսերին, երբ Հայաստանի նախագահը այցելեց Կատար, Սաուդյան Արաբիայի գլխավորած խմբավորումը դեռ չէր խզել հարաբերություններն այդ պետության հետ, չէր սկսվել դիվանագիտական ճգնաժամը Կատարի շուրջ, թեև հետո, երբ ճգնաժամն ակտիվ փուլում էր, Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Է Նալբանդյանը մեկնեց Դոհա՝ իր հետ տանելով որոշակի ուղերձներ։ Այս ճգնաժամը բացասակա՞ն, թե՞ դրական ազդեցություն է ունեցել հայ-կատարական հարաբերությունների վրա։

– Տնտեսական հարաբերություններում, կարծես թե, աճ կա։ Իսկ քաղաքական հարաբերությունները միանշանակ դրական աճ են արձանագրել, որովհետև ՀՀ-ի այս քայլը հատուկ վերաբերմունքի է արժանացել Կատարի իշխանությունների կողմից։

– Իսկ Կատարի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ի՞նչ վիճակում են։
– Բնականաբար, խնդիրները պահպանվում են, այսինքն՝ ճգնաժամը չի հանգուցալուծվել։ Նույն երկրները, որոնք ժամանակին հայտարարեցին Կատարին բոյկոտելու քաղաքականության մասին, այսօր շարունակում են այդ քաղաքական գիծը։ Թեև Միացյալ Նահանգների կողմից փորձ է արվում հաշտեցման եզրեր գտնել կոնֆլիկտի երկու կողմերի միջև։ Սրա պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները փորձում է իր բոլոր դաշնակիցների ջանքերն ուղղել մեկ հիմնական թիրախի՝ Իրանի դեմ։ Այս առումով սկզբնական փուլում եղած լարվածությունն այսօր չկա, բայց խնդիրները պահպանվում են։ Միաժամանակ պետք է ասեմ, որ Կատարի մեկուսացման այս քաղաքականության հետևանքով բավական սերտացել են մի կողմից Կատար-Իրան, մյուս կողմից՝ Կատար-Թուրքիա հարաբերությունները։ Ընդ որում, վերջին ուղղությունը լայն թափ է ստանում տարբեր ուղղություններով՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ անգամ ռազմական։ Իսկ սա չի բխում Պարսից ծոցի մյուս երկրների շահերից։ Եվ նրանց համար օրակարգային հարց է դարձել թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի առաջխաղացումը մերձավորարևելյան մի շարք երկրներում կանխելը։

– Այն ժամանակ, երբ սկսվեց Ծոցի ճգնաժամը, մենք փորձագետների հետ միասին փորձում էինք հասկանալ, թե քաղաքական ի՞նչ դրդապատճառներ ունեին Հայաստանի ղեկավարության՝ Կատարի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերը։ Հայկական կողմը Կատարի հետ հարաբերությունները դիտարկում էր որպես հնարավոր կապող օղակ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու համար կամ գուցե հստակեցնում էր, թե Կատար-Սաուդյան Արաբիա հակամարտության մեջ մենք որ ճամբարին ենք հարում։ Նկատի ունեմ Ռուսաստան-Իրան-Կատար առանցքը։ Ի՞նչ կասեք այս հարցի մասին։ Հայաստան-Կատար հարաբերություններն ինչ-որ դեր կարո՞ղ են խաղալ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման գործում։

– Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ Կատարի հետ հարաբերությունները խզած որևէ դերակատար նախապայման չի դրել Հայաստանի առջև՝ վերանայելու Կատարի հետ հարաբերությունները։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է անպայման հաշվի առնել և օգտագործել։ Պետք է օգտագործվեն բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են Պարսից ծոցի տարածաշրջանում ձևավորված խնդրահարույց իրավիճակից։ Ինչ վերաբերում է ձեր նշածին՝ երբ Հայաստանի նախագահն այցելում էր Կատար, այն ժամանակ հարաբերությունները Կատարի և հարևան երկրների միջև դեռևս բարիդրացիական էին, չկար կոնֆլիկտային իրավիճակ։ Դրանից մեկ ամիս անց միայն ճգնաժամն առաջացավ։ Իսկ ո՞ր երկրների հետ կարող են խնդիրներ առաջանալ։ Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ մենք ունենք բավական սերտ հարաբերություններ։ Իսկ Սաուդյան Արաբիայի հետ, որի նախաձեռնությամբ է իրականացվում մեկուսացման քաղաքականությունը Կատարի նկատմամբ, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Այս առումով, թերևս, որևէ խնդիր չի կարող մեզ համար առաջանալ։ Եվ, իհարկե, ՀՀ-ն, սեփական արտաքին քաղաքականությունը մշակելիս կամ որևէ երկրի հետ հարաբերություններ զարգացնելիս, պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով։ Կատարի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից մեր շահերը փաստարկված են, հիմնավորված, և ինչպես դեսպանություն բացելը, այնպես էլ այդ հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելը բխում է ՀՀ-ի շահերից։

– Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորեցին Հայաստանի ղեկավարությանը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ, Դուք ասացիք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունն անտեսված է։ Հիմա արդեն հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագիրը, որում «Մերձավոր Արևելքի գործընկերների հետ» փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը առաջնահերթությունների մեջ ստորադասվում է նույնիսկ Հնդկաստանին ու Ճապոնիային։ Եվ եթե Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի վերաբերյալ նշված է, որ նրանց հետ «բարեկամական» հարաբերություններ պիտի զարգացնենք, ապա մերձավորարևելյան երկրների մասին նշված է, թե «կառավարությունն ակտիվորեն աշխատելու է՝ ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկերների հետ»։ Արդյոք ճի՞շտ է գնահատված Մերձավոր Արևելքի և մասնավորապես Արաբական աշխարհի հետ հարաբերությունների նշանակությունը։

– Նախ, շատ լավ է, որ հիշեցրեցիք իմ միտքը։ Այն ժամանակ ես ասել էի, որ մերձավորարևելյան ուղղությունը կարծես անտեսված է։ Բայց չեմ կարծում, որ այն ամբողջությամբ անտեսված է եղել։ Պարզապես կարճ ժամանակահատվածում եղել են այլ առաջնահերթություններ՝ պայմանավորված ներքին հագեցած օրակարգով և արտաքին մի շարք մարտահրավերներով։ Ինչ վերաբերում ձեր բարձրացրած հարցին՝ կարծում եմ, որ կառավարության ծրագիրը գրողները առաջնորդվել են ինչ-ինչ սկզբունքներով։ Ես չեմ կարող ասել, թե ինչ չափորոշիչներ ու սկզբունքներ են հաշվի առնվել կառավարության առաջնահերթությունները նշելիս։ Բայց թեկուզ այն հանգամանքը, որ հատուկ ընդգծվում է մերձավորարևելյան երկրների հետ հարաբերությունների խորացման կարևորությունը, արդեն իսկ խոստումնալից է։ Մյուս կողմից՝ ես չէի ուզենա ձևակերպումների մեջ խորանալ, որովհետև իմ կարծիքով՝ դրանք երկրորդական են։ Շատ ավելի կարևոր են այն քայլերը, գործողությունները, որոնք իրականացվել են և որոնք և՛ մեր հասարակությունը, և՛ տարբեր շրջանակներ պիտի պահանջեն կառավարությունից, որպեսզի իրականացվեն։ Ես ավելի շատ այս մոտեցման կողմնակիցն եմ։

Մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նկատվում է որոշ ակտիվություն մերձավորարևելյան ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան։ Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանն էր այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այսինքն՝ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, կա։ Եվ չմոռանանք նաև, որ թեկուզ աշխատանքային և ոչ այդքան առարկայական օրակարգով, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցումային կառավարության վերջին շրջանում հասցրեց այցելել Մերձավոր Արևելք։ Խոսքը Լիբանանի մասին է, ինչը կարևոր էր նաև խորհրդանշական առումով։ Այսուհանդերձ, կարծում եմ, որ ՀՀ որևէ կառավարություն չի կարող իր արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնել Մերձավոր Արևելքը, որովհետև մեր հարևանությամբ գտնվող, բավական կարևոր տարածաշրջան է, որի հետ մենք և՛ պատմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական շատ լուրջ ու կարևոր փոխառնչություններ ունենք։ Եվ առանց այս հանգամանքը հաշվի առնելու՝ չի կարող մշակվել ՀՀ որևէ արտաքին քաղաքական հայեցակարգ։

– Եվ պետք է ընդգծել, որ Մերձավոր Արևելքը կարևոր է ոչ միայն պատմաքաղաքական, այլև անվտանգության առումով։

– Իհարկե, նաև անվտանգության առումով։ Մերձավոր Արևելքը շատ կարևոր տարածաշրջան է ամեն առումով։ Ու Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը ևս խոսում է այն մասին, որ տարածաշրջանը կարևորվում է մեր կողմից, և դա չի կարելի անտեսել։ Բայց կրկնում եմ, որ կա հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելու մեծ ներուժ, և դա պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթություններում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում