Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար մշտական գլխավոր մարզիչ ունենալը կարծես իսկական երազանք է դարձել: Վերջին տարիներին գրեթե ոչ մի մարզիչ ամբողջական ցիկլ չի անցկացնում թիմի հետ, իսկ անցած 3 ամիսների ընթացքում ընտրանին ընդհանրապես ավելի երկար ժամանակ է լինում առանց մարզչի, քան մարզիչ ունենալով: Աբրահամ Խաշմանյանի ու ՀՖՖ-ի միջեւ համագործակցության դադարեցումից հետո կրկին փնտրտուքների փուլ է սկսվել:

Այս մասնագետի հեռանալն այնքան մեծ աղմուկ չբարձրացրեց, որքան նրանից առաջ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը: Գուցե նորությանը զուգահեռ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կամ ըմբշամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունում հաղթանակները շեղեցին մարզասերների ուշադրությունը: Կամ էլ հնարավոր է 9:1-ից հետո դա պարզապես սպասելի զարգացում էր:

Խաշմանյանն աշխատանքն ստանձնել էր հայկական ֆուտբոլի համար բավական բարդ ժամանակահատվածում ու գլխավորել էր ոչ նախանձելի վիճակում գտնվող թիմ: Մի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված իրադարձությունները երբեմն ոչ ֆուտբոլային թեմաները բերում էին ֆուտբոլ: Մյուս կողմից, ինչպես գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանն էր նշել ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը, ինչ-որ տարաձայնություններ կային պաշտոնյաների շրջանում: Ի հավելումն՝ այն բանից հետո, ինչ Եվրո 2020-ի որակավորման փուլի ընթացքում մի քանի հաղթանակներից հետո ուղեգրի հույս էր առաջացել եւ այդ հույսը հօդս էր ցնդել, երկրպագուները բավական զայրացած ու հիասթափված էին, եւ ամեն հերթական սխալի պատճառով անխնա քարկոծելու էին պատասխանատուներին:

Հերթականն էլ պարզապես սխալ չէր: Պատմական էր: 1:9 հաշվով պարտություն, ու անկախ նրանից, որ մրցակիցն աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան էր, սա ոչ ոք չէր ներելու: Ամենաշատ քննադատությունը բաժին հասավ գլխավոր մարզչին: Վերջինիս բացատրությունն էլ զայրացրեց ոչ միայն ֆուտբոլասերներին, որոնք դժգոհ էին նրա տակտիկական որոշումներից, այլեւ ֆուտբոլիստներին: Եվ եթե երկրպագուների սիրտը կարելի է շահել հետագա տպավորիչ հաղթանակներով, ապա հրապարակայնորեն հարաբերություններ պարզելուց հետո մարզչի ու ֆուտբոլիստների համատեղ աշխատանքը բարդ է պատկերացնել: Եվ հաշվի առնելով նաեւ, որ այս մարզչի մնալու դեպքում թե խաղացողների, եւ թե երկրպագուների համար 9:1-ը մոռանալն ավելի բարդ էր լինելու, թերեւս ՀՖՖ-ի ու Խաշմանյանի որոշումը տրամաբանական էր:

Բայց ի՞նչ կարող էր անել Խաշմանյանը, երբ նշանակվեց: Թիմն արդեն գործնականում կորցրել էր ամեն ինչ: Պարզապես պետք է ավարտին հասցներ որակավորման փուլն ու սպասեր նոր շրջափուլի մեկնարկին: Իսկ ի՞նչ կարող էր անել Գյուլբուդաղյանցը, որը հեռացավ նրանից առաջ: Նա, ինչպես արդեն բացատրել է, ամենեւին էլ Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալու առաջադրանք չի ունեցել: Իսկ ի՞նչ պետք է անի ապագա մարզիչը ու ընդհանրապես ո՞վ պետք է նա լինի:

Շուտով կրկին կակտիվանան ֆուտբոլասերների՝ սովորական դարձած նույն քննարկումները, որ անհրաժեշտ է օտարերկրացի կամ արտասահմանից եկած հայ մասնագետ, հատկապես, որ Խաշմանյանով սպառվեցին Հայաստանում հավաքականի մարզիչ գտնելու տարբերակները: Հաշվի առնելով իսպանացի հայտնի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործոնը՝ հիմա կպահանջեն, որ նոր մարզիչը նաեւ անվանի լինի: Արդեն 1-2 հայտնի անուններ մամուլում շրջանառվում են: Արդյունքների վերաբերյալ սպասելիքներում էլ դժվար թե փոփոխություններ լինեն՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ: Եթե այս ձեւաչափով շարունակվի, ամենայն հավանականությամբ, հետեւանքներն էլ կրկնվեն. ինչ-որ մարզիչ, որը հրաշքներ չի գործի, կհեռանա, ու կրկին նույն քննադատությունները կհնչեն նրա ու ֆեդերացիայի հասցեին:

Բայց, եթե այս նույն պատմությունը կրկնվել է անընդհատ ու արդյունքը միշտ եղել է վատը, գուցե արժե՞ փոխել մոտեցումը: Գուցե արժե՞ առանց էմոցիաների ու սառը գլխով դատել, թե իրականում ինչի է ընդունակ հավաքականը: Իհարկե սպորտում ընդունված չէ ասել, որ մենք այսինչ գերնպատակին հասնելու պոտենցիալ չունենք: Բավական է նման արտահայտություն, ու հրաժարականների պահանջի տարափ կտեղա, չէ՞ որ կա համոզմունք, որ մեծ ցանկության, նվիրվածության ու անձնվիրության հաշվին ամեն ինչ էլ հնարավոր է:

Բայց այս հատկանիշների շնորհիվ ֆուտբոլում հաջողության հասնելը բացառությունների շարքից է, իսկ օրինաչափությունը տարիների, տասնամյակների ընթացքում հստակ ու համակարգված աշխատանքի, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ու ազգային լավ առաջնություն ունենալու միջոցով նվաճումներ ունենալն է: Ու քանի դեռ Հայաստանում այս հարցերում բացեր կան, մեծ ցանկությունը դժվար թե բավարար լինի, առավել եւս, որ այն հավաքականները, որոնց կողքին հայ երկրպագուներն իրենց թիմին պատկերացնում են Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, ե՛ւ նվիրված ու անձնվեր խաղացողներ ունեն, ե՛ւ համակարգված աշխատանք:

Հետեւաբար գուցե արժե՞, որ 1 անգամ հավաքականի պատասխանատուները գնան քննադատվելու այդ ռիսկին ու բացահայտորեն ասեն, որ իրատեսական է ոչ թե այն մեծ, այլ այս փոքր նպատակին հասնելը: Գուցե արժե՞, որ ժամանակ չկորցնեն աստղային մասնագետների հետ բանակցելու վրա, որոնք հնարավոր է հրաժարվեն գալ՝ վախենալով, թե ինչ կլինի իրենց իմիջի հետ անհաջողության դեպքում: Գուցե արժե՞, որ գտնեն ոչ թե թանկարժեք ու աստղային մարզիչ, այլ ինչ-որ մեկին, ով փոքր հավաքականների հետ աշխատելու ու նրանց քիչ ներուժի համապատասխան հաջողությունների հասնելու փորձ ունի: Մինչեւ մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվող փոփոխությունները կսկսեն արդյունք տալ...

Տպել
2643 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ