Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տիգրան Սարգսյանի և Իրանի դեսպանի հանդիպումը Մոսկվայում և ազատ կոռուպցիոն գոտին՝ Հայաստանում

Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ու Մոսկվայում Իրանի դեսպանը քննարկել են Իրան-ԵՏՄ ազատ առևտրի ժամանակավոր պայմանագրի գործողությանն առնչվող հարցեր, և Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ համաձայնագիրը հոկտեմբերից կսկսի կիրառվել: Իրանն ու ԵՏՄ-ն ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ հիմնական պայմանագրի հարցում դեռևս չգալով ընդհանուր հայտարարի: Ժամանակավոր համաձայնագիրը ենթադրում է Իրան-ԵՏՄ առևտրային հարաբերության մասնակի ազատականացում՝ մի քանի հարյուր ապրանքատեսակի առումով:

Անկասկած է, որ այդ հանգամանքը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: Խնդիրը միայն այն չէ, որ մեծ հավանականությամբ դա կարող է լինել լավ նախադրյալ, որպեսզի Երևանում ԵՏՄ հոկտեմբերյան Վեհաժողովին մասնակցի նաև Իրանի նախագահ Ռոհանին, որին հրավեր ուղղելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իրան-ԵՏՄ համաձայնագիրը կամ դրա կիրառման հարցը առաջ է բերում մեկ այլ խնդիր՝ Իրանի սահմանին ազատ առևտրի գոտու հարցը: Գոտին ստեղծվեց դեռևս Կարեն Կարապետյանի կառավարության շրջանում, սակայն այն դե ֆակտո չի գործում, որովհետև մեծ հաշվով բավարար չեն պայմանները: Ստեղծվել է ընդամենը, այսպես ասած, մի շինություն, մինչդեռ ազատ տնտեսական գոտին չունի տարածություն: Որովհետև, ինչպես բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում, Հայաստանի որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաջատեղյակ լինելով սահմանին ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության և հնարավոր հեռանկարի մասին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են շրջակա տարածքները բավականին էժան, ծիծաղելի էժան գներով մասնավորեցնելու, իրենց կամ իրենց կապակցված անձանց սեփականությունը դարձնելու համար՝ հստակ հաշվարկով, որ հետո մասնավոր տարածքները բազմապատիկ թանկ գնով կօտարեն պետությանն ազատ տնտեսական գոտին ամբողջացնելու համար:

Մամուլը գրել է, որ ներկայումս հարուցված է գործ, կատարվում է քննություն: Մամուլում շոշափվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանի անունները: Ինչպիսին է պատկերն իրականում՝ պետք է պատասխանի քննությունը: Միաժամանակ, շոշափվել է նաև հարցը, որ այդ խնդիրը կլուծվի անօրինական սեփականության առանց դատարանի վճռի բռնագանձման մասին օրենքի ընդունումով: Օրինագիծը, ինչպես հայտնի է, մշակվում է: Այն նախկին իշխանության շրջանում Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորությունների շարքում էր, որին, սակայն, ընթացք չէր տրվում՝ բնականաբար քաղաքական նկատառումներից ելնելով: Հեղափոխությունից հետո օրինագիծը սկսել է մշակվել:

Իսկ Մեղրու ազատ տնտեսական գոտու հարցը դեռ մնում է օդից կախված, ինչը էական արգելակ է լինելու ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ռեժիմի պայմաններում Հայաստանի շահի տեսանկյունից, որովհետև ազատ առևտրի գոտին այդ պայմաններում կարող էր իսկապես գրավիչ դառնալ ներդրողների համար՝ այնտեղ տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Այնպես չէ, իհարկե, որ միայն այդ գոտին պետք է ապահովեր Հայաստանի էֆեկտը Իրան-ԵՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, սակայն գոտու, այսպես ասած, խնդրահարույց վիճակը էապես նվազեցնելու է էֆեկտը, որ կարող է ստանալ Հայաստանը: Իսկ առայժմ՝ անունով ազատ առևտրի գոտին դե ֆակտո ավելի շուտ շարունակում է լինել նախկին համակարգի տրամաբանությանը բնորոշ ազատ կոռուպցիոն գոտի կամ «ազատ կոռուպցիայի» յուրօրինակ «թանգարանային գոտի»՝ որպես գործուն ազատ տնտեսական մեխանիզմ աշխատելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում