211652_close_icon
views-count3272 դիտում article-date 16:56 12-01-2019

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ներկայում մենք չենք դիտարկում երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը: Մենք ուզում ենք, որ Կոնգրեսն անի ողջ աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ունի երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավունք, որպեսզի Կոնգրեսից ստանա միջոցներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով: ԱՄՆ-ում դեկտեմբերի 22-ից բյուջետային միջոցների բացակայության պատճառով մասնակիորեն դադարեցված է դաշնային կառավարության աշխատանքը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում համաձայնության չեն եկել պետբյուջեի շուրջ: Դեմոկրատները հրաժարվել են դաշնային գանձարանից միջոցներ հատկացնել մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:

Նմանատիպ նյութեր