211652_close_icon
views-count26373 դիտում article-date 17:24 27-01-2018

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում տեղի ունեցավ Հայոց բանակի տոնին նվիրված համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել տոնական համերգ` Հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ: Ներկա են եղել հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներ, աշակերտներ եւ ուսուցիչներ, զինվորականներ ու քաղաքի հասարակությունը: Մշակույթի կենտրոնի հաղորդավարներ Գոռ Ավագիմյանը եւ Թամար Հարությունյանը շնորհավորել են տոնի առթիվ` բարեմաղթանքներ հղելով բոլոր զինծառայողներին: Միջոցառումը կազմակերպել է մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը` շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աջակցությամբ: Հայրենասիրական երգերով եւ ազգային պարերով հանդես են եկել կենտրոնի երգիչ-երգչուհիները եւ պարի խմբակի սաները: Երգի գեղեցիկ կատարումով հանդես է եկել նաեւ Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտուհի Վիկտորիա Պետրոսյանը: Լուսանկարները՝ Լուսինե Զաքարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր