Ֆրանսիական դեպարտամենտն իշխանությունից պահանջել է ԼՂ օգտին հրաժարվել չեզոքությունից

Ֆրանսիական դեպարտամենտն իշխանությունից պահանջել է ԼՂ օգտին հրաժարվել չեզոքությունից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը կոչ է արել երկրի նախագահին և կառավարությանը վերանայել դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտորեն օգնել Արցախին։

Դեպարտամենտը (Ֆրանսիայի վարչատարածքային բաժանում-խմբ.) պահանջում է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը լինի հետևյալը. «Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»։

Այն արձանագրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր զինամթերքի կիրառմամբ հարձակվել է Հայաստանի վրա, այսինքն՝ դրանք ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։

Բացի այդ, Ադրբեջանը սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Իսկ սեպտեմբերի 27-ին «Ադրբեջանը դեռ իր պապերի արած ցեղասպանությունը չճանաչած Թուրքիայի աջակցությամբ և վարձկաններով պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են խաղաղ բնակավայրեր»:

Նշվում է, որ Ֆրանսիան փորձել է գտնել խաղաղ լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներից է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին: Սակայն խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից:

Բայց, ըստ դեպարտամենտի, այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած և հայ խաղաղ բնակչությանը թիրախավորած Ադրբեջանի նկատմամբ: Նաև հաշվի առնելով, որ Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ է ներկայացնում, նաև հրադադարի շուրջ պայմանավորվածությունների նկատմամբ անարգանքը, խորհուրդը նախագահից և կառավարությանը կոչ են արել վերանայել երկրի դիրքողրոշումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---