Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Փաշինյանի կառավարության ծրագրերում պետության խնդիրը ամբողջապես ներկայացված չէ

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով երկրում ընթացող տնտեսական զարգացումներն է գնահատում ճանաչված տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Մենք գալիս ենք ԽՍՀՄ-ից, որտեղ սոցիալական քաղաքականությունը բոլորովին այլ ուղղորդվածություն, այլ տրամաբանություն ուներ: Երկրում դոտացիոն, սուբսիդացիոն համակարգ էր գործում այն առումով, որ պետությունն աշխատողին քիչ էր վճարում, որպեսզի անվճար կրթություն, առողջապահություն, սոցիալական համակարգ «ապահովեր» և դրսի ու ներսի աշխարհին ցույց տար, որ ի տարբերություն մնացածի, մեր երկրում դրանք անվճար են: Արդյո՞ք այսօր մեզ պետք է նման համակարգի վերակենդանացումը նույն որակով: Երիցս ոչ:

Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, մենք այլ խնդիրներ ունենք: Այնժամ մենք ԽՍՀՄ մաս էինք, օգտվում էինք նաև այդ միության առավելություններից. մեծ շուկա, հզոր ֆինանսական աղբյուրներ գիտություն, արդյունաբերություն զարգացնելու համար և բազում նման «արտոնություններ», որոնք հիմա չկան: Բայց սովետական մտածողությունը, հոգեբանությունն ու հին կառույցները գրեթե նույնությամբ մնացել են: 30 տարի անց դեռ չենք հրաժարվել ԽՍՀՄ-ից մեր մեջ արմատացած պատկերացումներից ու համոզմունքներից, չենք համակերպվել նոր իրավիճակի հետ: Մինչդեռ մեր զարգացման միակ ճանապարհը նախկին մտածելակերպից ու գործելակերպից հրաժարվելն է: Ցավոք, հասարակությանը դա չի առաջարկվել նախկին իշխանությունների կողմից, քանի որ քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով նրանք գերադասել են պոպուլիզմը, ինչն էլ բերել է նրան, որ այսօր ունենք 450 հազար թոշակառու, որոնց խնդիրներն արդեն չենք կարողանում լուծել: Որովհետև նախկինում յուրաքանչյուր թոշակառուի բաժին էր ընկնում (մեկ թոշակառուին «պահում էր») 6 աշխատող: Այսօր՝ 1.5 աշխատող: Փաստացի հայտնվել ենք փակուղում:

Աշխարհի համար օրինակելի չափանիշ է չինական տնտեսական մոդելը, մեր ժողովրդին հոգեհարազատ «սոցիալիզմը», չինական մոդելով, որի մասին հիմա շատ ենք խոսում, բայց լռում ենք այն մասին, որ այս մոդելում չկա սոցիալական ապահովություն, չկա պետական առողջապահություն, կենսաթոշակ: Մյուս կողմից՝ մեզանում որպես տնտեսության վիճակի կարևորագույն ցուցանիշ ընդունված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Այդ հարաբերակցության թվի շրջանակում փորձում ենք գնահատել պետության գործունեությունն առ այն, որ հիմա այն 23% է, և նպատակ կա այդ հարաբերակցությունը հասցնել 25-26%-ի: Սրանք վախենալու թվեր են, որովհետև «սրանց հասնելու համար» պետությունը ավելի շատ է «միջամտելու» բիզնեսի գործերին: Չինաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 9% է: 2018թ. այս երկրի ՀՆԱ-ն ընթացիկ գներով 13.6 տրիլիոն ԱՄՆ դոլար էր, գնողունակության գործակցով 27.3 տրիլիոն դոլար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 9770 դոլար, հարկային բեռը՝ 9.2%: Այդ երկրի մրցունակությունը, հարաբերական առավելությունը մյուս երկրների նկատմամբ էապես պայմանավորված է նաև այս ցուցանիշներով: Բիզնեսի ու բնակչության վրա ունեցած սոցիալական բեռի առումով սարսափելի մեծ տարբերություն կա սրա և ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների միջև:

Մեր կառավարության քաղաքականության մեջ այս գործոնների հարաբերակցությունը հստակ չի երևում: Ավելին՝ լղոզված է կառավարության քաղաքականության պատկերն ընդհանրապես: Փաշինյանի ու իր կառավարության ծրագրերում ամենակարևոր խնդիրը չկա, չի երևում, թե գործող կառավարությունը ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը կամ պետության դերը հասարակության կյանքում, տնտեսության մեջ: Տնտեսական մոդելի ընտրությունը, զարգացման հնարավորությունները միանշանակ պայմանավորված են դրանով: Ինչքան հստակ լինի կառավարության, պետության անելիքը, դրանով պայմանավորված պարզ կլինի նաև, թե որն է ընտրվել որպես երկրի զարգացման մոդել: Առայժմ պարզ չի, թե պետության մասնակցության դերը որն է:

Առաջին կարևորագույն խնդիրը, որ նոր կառավարությունը դրել է իր առաջ, կառավարման արդյունավետության բարձրացումն է, որը միանշանակ ընդունելի է, որն իր մեջ պարունակում է ամեն ինչ: Իսկ որո՞նք կարող են լինել կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները: Դա լրացուցիչ պետական կարգավորումների վերացումն է, սրանց պարզեցումը, փոքր, կառավարելի, արդյունավետ պետական մոդել ունենալը: Չափորոշիչ չէ 12, թե 14 նախարարություն: Կարող է լինել 20, բայց մոբիլ ու արդյունավետ աշխատող: Կարևորը նախարարների թիվը չէ: Ստեղծվել են երկու մոնստր նախարարություններ կասկածելի կառավարման արդյունավետությամբ ու կառավարելիությամբ, քանի որ սրանցում ընդգրկված են բազմաթիվ բնագավառներ, ու այդքանով հանդերձ՝ այդ նախարարություններն աշխատում են հին  մտածողությամբ: Եթե սրանք ժամանակի ընթացքում փոխված լինեին և արդյունքում տրանսֆորմացվեին նոր կառավարության մտածողության կառույցներին, ապա այդ միավորումը կամ անջատումը այդքան ցավալի չէր լինի: Բայց երբ հին մտածողությամբ փորձում են տրանսֆորմացվել արհեստական ստեղծված նոր կառույցի մեջ, արդյունքում մեխանիզմը չի աշխատում, դժգոհությունները շատ են, իրականացվող ռեֆորմները չեն երևում: Իսկ դա կարող է բերել կառավարության ծրագրում ամրագրված սկզբունքային մոտեցումների ձախողման: Կրթության ոլորտում, զուտ կրթության մասով հետևողականություն է դրսևորվում: Իսկ տնտեսական, հատկապես հարկային քաղաքականության մասով, անհանգստության լրջագույն հիմքեր կան: Ամեն ճյուղ իր պատկերացումներն ունի, և այդ պատկերացումների մեջ յուրաքանչյուրը փորձում է վերմակը իրեն քաշել, ֆինանսական միջոցներով հանդերձ: Իսկ ֆինանսական միջոցներ հայթայթելու ամենահեշտ ձևը հարկեր ավելացնելն է, ինչն էլ հիմա փորձում են անել:

Պետք է հստակեցնել նպատակը. ուզում ենք զարգանա՞լ, ներդրումներ ունենա՞լ, թե՞ առանց զարգանալու, առանց ներդրումներ ունենալու սոցիալական հարցեր լուծել:  ԱՄՆ-ում տնտեսության մեջ պետական կարգավորման առաջին տնտեսական ուղղվածության օրենքը եղել է հակատրաստային օրենքը, որն ընդունվել է 1890-ին, այն բանից հետո, երբ էքսոմոբիլի սեփականատեր Ռոքֆելերը սկսեց չարաշահել իր նավթային մենատիրության հնարավորությունները:

տարեթիվ բովանդակություն Մեկ շնչին ընկնող ՀՆԱ
1. 1890թ. Մրցակցության ապահովություն 5000 ԱՄՆ դոլար
2. 1913թ. Եկամտահարկ 6000 ԱՄՆ դոլար
3. 1930թ. Աշխատանքային պայմաններ 8000 ԱՄՆ դոլար
4. 1936թ. Թոշակներ 8000 ԱՄՆ դոլար
5. 1950-1960թ. Անվտանգության թույլտվություններ 15000 ԱՄՆ դոլար
6. 1970թ. Աղքատության դեմ պայքար 20000 ԱՄՆ դոլար

 

Աղյուսակից երևում է, որ այն, ինչ մենք փորձում ենք այս փուլում անել միանգամից, ԱՄՆ-ում արվել է 80 տարվա ընթացքում: Դա մի երկրում, որն իր սոցիալական քաղաքականությամբ ձգտում է սոցիալիստականի: Այդ երկիրը կարող է իրեն նման բան թույլ տալ, նույնիսկ պարտավոր է դա անել: Բայց այդքանով հանդերձ՝ այդ երկիրն իրեն թույլ չտվեց գնալ համատարած պարտադիր առողջապահության ապահովագրության: Որովհետև հասկացավ, որ դա լրացուցիչ և շատ վտանգավոր բեռ է բիզնեսի համար, այն էլ այսօրվա համաշխարհային տնտեսական մրցակցության պայմաններում: Մեր դեպքում չի հասկացվում կառավարությունը այդ ռիսկերը գնահատե՞լ է, թե՞ ոչ: Եվ դա անհանգստացնող է: Մենք քաղաքական ու տարածաշրջանային կոնֆլիկտներով պայմանավորված լրջագույն տնտեսական սահմանափակումների մեջ լինելով հանդերձ՝ պետք է կարողանանք տնտեսական զարգացում ունենալ: 10-11% աճի պոտենցիալ դեռ չունենք, մեր պոտենցիալը կմեծանա, երբ որ ներդրումների մեծ հոսք կլինի: Իսկ դա էլ պայմանավորված կլինի կառավարության իրատեսության չափով: Եթե փորձում ենք ծրագրեր իրականացնել, պետք է դա անել իրավիճակի ռեալ պատկերը ունենալով, իրականությունից ելնելով: Եվ նախարարի ցանկությունը դեռ չի նշանակում, որ դա կարող է դառնալ  կառավարության, առավել ևս հասարակության համար ընդունելի ուղենիշ: Կառավարության գործունեության մեջ դա բացթողում է:

Ծրագրեր իրականացնելու համար փող, ներդրումներ են պետք: Երբ ուզում ես հասկանալ ներդրումներ չլինելու պատճառները, պարզվում է, որ դա պայմանավորված է առավելապես անորոշություններով, սպասումների չիրականացումով: Այսօրվա ամենամեծ վտանգը դա է: Հեղափոխությունից հետո լուրջ սպասումներ են ձևավորվել: Եթե դրանք չիրականացան, հակառակ պրոցեսն է սկսվելու, որի հետևանքները շատ ավելի վատ են լինելու: Հետևաբար ճիշտ կլիներ, որ սպասումները քիչ լինեին, բայց իրականանային, քան՝ հակառակը: Հիմա ներդրողները ուզում են հասկանալ, թե ինչքան են շարունակվելու բարեփոխումների տրամադրվածությունները, ոչ թե իրականացումը: Անորոշությունները բերում են լրացուցիչ սպասումների: Իհարկե, հիմա մարդկանց, գործարարների վերաբերմունքը փոխվել է: Եթե հարկային, մաքսային վարչարարությունում ինչ-որ բան փոխվում է, հասարակությունը շատ արագ արձագանքում է: Կարծես հասարակությունը շատ ավելի ակտիվ է բարեփոխումներում, քան կառավարությունը: Սա ինձ համար սպասվածից ավելին է: Սա շարունակական կդառնա, երբ կառավարության կողմից միասնական տնտեսական քաղաքականություն իրականացվի՝ մեխանիզմների առկայությամբ և ոչ ֆրագմենտալ, ինչպիսին հիմա կառավարության աշխատանքն է:

Կառավարության յուրաքանչյուր պատասխանատու պետք է գիտակցի, որ իրենց հնարավորություն է տրվել երկիրը ճգնաժամից հանելու: Հատկապես, որ կառավարությունը դեռևս ունի հասարակության լայն աջակցությունը: Մի վտանգ կա, որ իրենք պոպուլիզմով չվարակվեն: Պատասխանատվությունն ու պոպուլիզմը բացառում են միմյանց:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում