Ունենք միջուկային թափոններ եւ «Իսկանդեր», Բաքուն ստիպում է սրանք համադրել. Արա Պապյան

Այս օրերին պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Ու այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը: Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից՝ ունեն մոտ 200 կիլոմետր հեռահարություն, համարվում են գերճշգրիտ, եւ փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանը նման զինատեսակ ցանկանում է ձեռք բերել՝ ի հակակշիռ Հայաստանի ունեցած «Իսկանդեր»-ների: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանի հետ:

- Պարոն Պապյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Բելառուս կատարած այցի ֆոնին՝ ադրբեջանական եւ բելառուսական լրատվադաշտն ուղղակի հեղեղվեց տեղեկություններով, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից ձեռք բերել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, ի՞նչ գնահատական կտաք այս երեւույթին:

- Սա անընդունելի է. Հայաստանն ու Բելառուսը դաշնակից երկրներ են եւ ռազմական ու ռազմավարական դաշնակիցներ են: Երկուսն էլ միեւնույն Հավաքական անվտանգության պայմանագրի ու Եվրասիական տնտեսական միության անդամներ են: Եվ նման բան, որ զենքը վաճառի սեփական դաշնակցի թշնամուն, որը նշանակում է նաեւ վտանգ սեփական պետության դեմ, անընդունելի է: Անհասկանալի է Բելառուսի վարքը՝ այս առումով: Բայց, ցավալիորեն, ըստ էության, Բելառուսը նույն Ռուսաստանի օրինակին է հետեւում:

- Եթե, ի վերջո, Ադրբեջանը ձեռք բերի այդ համակարգերը, ռազմական բալանսի ու ռազմաքաղաքական իրավիճակի ինչպիսի՞ փոփոխությունների դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում:

- Ռազմաքաղաքական առումով՝ դեռեւս դժվար է ասել, թե ինչ կփոխի, որովհետեւ մենք դեռ պետք է տեսնենք, թե Հայաստանը դրան ինչ կարող է հակադրել: Բայց, այդուհանդերձ, անընդունելի է նման երեւույթը, քանի որ դա բերում է սպառազինությունների մրցավազքի, նորանոր զենքեր ու զինատեսակներ են մտնում տարածաշրջան, զենքի կուտակում է տեղի ունենում, առանց այն էլ աշխարհի ամենասպառազինված տարածաշրջաններից է, եւ այս ամենը՝ նման զենքերի կուտակումը հղի է լուրջ վտանգներով:

- Եթե հաշվի առնենք, որ «Պոլոնեզները» 200 կիլոմետր հեռահարություն ունեն, համարվում են գերճշգրիտ՝ շեղումը կազմում է ընդամենը 1 մետր, ապա դա ինչպիսի՞ սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար, եթե Ադրբեջանն այդպիսի զինատեսակ էլ ունենա իր զինանոցում:

- Դա այնպիսի հեռահարության զինատեսակ է, որ, ըստ էության, ամբողջ Հայաստանի տարածքը՝ ներառյալ մայրաքաղաքն ու Արարատյան դաշտը, կհայտնվի խոցելի վիճակում: Ընդ որում՝ Երեւանին նման զենքով հնարավոր կլինի ոչ միայն Նախիջեւանից հարվածել, այլեւ Ղազախի կողմից էլ՝ հյուսիսից ու արեւելքից եւս հարվածել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը կանխատեսում է կամ պատերազմի հաջորդ սաստկացումը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլ նաեւ բուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ հակառակ պարագայում նման զենքն անիմաստ է: Այսինքն՝ նման խորություն Արցախը չունի: Սա արդեն նշանակում է, որ, թերեւս, երկու ճակատով կամ երեք ճակատով ստիպված կլինենք պատերազմ մղել: Դա բավականին լուրջ ապակայունացնում է ընդհանուր իրավիճակն ու լուրջ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար:

- Որպես հակաքայլ, ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել հայկական կողմը:

- Հայկական կողմը, կարծում եմ, նախ՝ առաջինը պետք է բողոքի Բելառուսին ու պաշտոնապես բողոքի: Եվ անհասկանալի է այդ դեպքում, թե մենք ինչու ենք դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվում նման երկրների հետ, որոնք մեր թշնամուն զենք են վաճառում՝ այն էլ նման զենքեր. առաջինն այդ բողոքն է: Երկրորդը՝ պետք է պաշտոնապես Հայաստանը հայտարարի, որ քանի որ սա Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում, եւ ո՛չ դաշնակիցները, ո՛չ էլ միջազգային հանրությունը որեւէ կերպ չեն սաստում զենքի այս մրցավազքը, ուրեմն Հայաստանն իրեն իրավունք է վերապահում բոլոր միջոցներով հակադարձելու եւ հավասարակշռությունը պահելու: Իսկ երբ ասում եմ՝ բոլոր միջոցներով, ես նկատի ունեմ նաեւ, որ Հայաստանը պետք է հայտարարի նոր տիպի զենքի, այդ թվում՝ նաեւ միջուկային զենքի ստեղծման մտադրության մասին: Այլ տարբերակ չկա՝ մենք չենք կարող այս մրցավազքին դիմանալ: Մենք ունենք միջուկային թափոններ, մենք ունենք «Իսկանդեր», ու կարող ենք այդ երկուսը համադրել, ու դա արդեն բավականին լուրջ վտանգ կներկայացնի մեր թշնամիների համար: Մենք ստիպված պետք է դիմենք նման քայլի, որովհետեւ, կրկնում եմ, մենք չենք կարող Ադրբեջանի հետ նման ռազմական մրցավազքին դիմանալ:

- Իսկ հակառակ պարագայում պետք է նախատեսվի նաեւ անվտանգության գոտու վերանայումը, դա տարբերակ չէ՞:

- Անվտանգության գոտու խորացնելու պարագայում էլ այդ 200 կիլոմետր տարածքը բավականին շատ է ու լուրջ հետեւանքներ է ենթադրում: Այսինքն՝ ինչպե՞ս պետք է խորացնենք. դա նշանակում է, որ պետք է Նախիջեւանը գրավենք ու արեւելյան ուղղությամբ էլ՝ հասնենք մինչեւ Կուր-Արաքսյան դաշտավա՞յր... Այսինքն՝ դա ռեալ չէ, եւ ուրեմն Հայաստանը պետք է անպայմանորեն հայտարարի, որ նման զինատեսակի ձեռքբերումն Ադրբեջանի կողմից արդեն իսկ որակական փոփոխություն է: Այսինքն՝ երբ մենք համադրում ենք զենքի այն տեսակների առկայությունը, որ կա Ադրբեջանում, այն քաղաքական հայտարարությունների հետ, որն անում է Ադրբեջանի ղեկավարությունը՝ որ Երեւանն իրենցն է, որ Զանգեզուրն իրենցն է, մենք հասկանում ենք, որ սա բառախաղ չէ, այլ արդեն լրջագույն վտանգ է: Այնպես որ, մենք դրա մասին պետք է հայտարարենք ու սկսենք ինչ-որ քայլեր ձեռնարկել:

- Բացի դա՝ Չինաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, այլ Բելառուսը:

- Այո՛, իհարկե: Չինաստանը կարող է բոլոր պարագաներում ասել, որ ինքը նման պարտավորություններ չունի, իսկ Բելառուսն ունի:

- Այս առումով խնդրում եմ ուշադրություն դարձնել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝  հոկտեմբերի 9-ին արած այն հայտարարությանը, թե Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքվին զենք մատակարարելու համար, եւ որ ադրբեջանա-բելառուսական հարաբերությունները չեն խախտում միջազգային որևէ պայմանագիր կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև:

- Շատ լավ էլ պարտավոր է, երբ որ ռազմավարական գործընկերության պայմանագիր էր ստորագրում, այդ փաստաթղթերի մեջ բոլոր նման դրույթները կան: Բա էլ ինչո՞վ են դաշնակից համարվում: Չէ՞ որ Բելառուսի հետ դաշնակից լինելու պատճառով Արեւմուտքի հետ բավականին հարաբերություններ ենք փչացնում: Նույն Լուկաշենկոն դիկտատոր է, եւ մեր հարաբերություններն Արեւմուտքում այնքան էլ լավ չեն ընկալվում: Ու անհասկանալի է, թե պոստսովետական տարածքում երկրներն ինչպես են ընկալում իրենց պարտավորություններն ու իրենց ստորագրած փաստաթղթերի ուժը:

Տպել
8951 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ